«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մանր մարդիկ իշխեցին մեզ եւ կանգնեցինք պետության կործանման փաստի առաջ. Հայկ Ղազարյան

Ներքաղաքական

Աղետ, ավեր, դավեր են լինում երկրներում, որտեղ իմաստունները չեն կառավարում երկիրը, որտեղ առաջին դեմքերն առաջինը չեն իրենց հպատակների մեջ...

«Պետությունները կործանվում են այն դեպքում, երբ հիմարներին չեն տարբերում լավերց»:

Անտիսֆեն,  (հին  հույն փիլիսոփա )

«Ամբողջ ազգեր կսարսափեն, եթե իմանային, թե ինչ մանր մարդիկ են իշխում իրենց»:

Չարլզ Մորիս դը Թալեյրան-Պերիգորդ

Չտարբերեցինք հիմարներին լավերից, իմաստունների փոխարեն իշխանության բերեցինք փողոցին, ապաշնորհներին, մանր մարդիկ իշխեցին մեզ եւ կանգնեցինք պետության կործանման փաստի առաջ, եւ սարսափ ապրեցինք եւ եղավ աղետ, ավեր ու դավեր հայոց աշխարհում, եղավ ողբ, ցավ, եղավ պղծում ու խեղում  սրբությունների, եղավ ուրացում Աստծո, քրիստոնեական արժեքների ու հավատքի, սեփական ազգի ու հայրենիքի։ Եղան խեղված մարդկային ճակատագրեր,  ոտնահարված արժանապատվություններ ու իրավունքներ, դավադրություններ, ստորություններ հանուն փառքի, նյութի ու շահի, հանուն բնազդային էժանագին  վայելքների, եղավ նվաստացում սեփական ժողովրդի, ապականում եւ խեղաթյուրում ազգային արժեքների, եղավ մարդկանց այլասերում ու բարոյազրկում։ Եվ  ունեցանք ապրած, բայցեւ չապրած 34 տարիներ, հանուն ոչնչի դարձած հազարավոր զոհեր, պայքարի, տառապանքների, զրկանքների, ցուրտ ու մութ  ժամանակների տարիներ։ Ունեցանք նվաստացուցիչ պարտություն Արցախի կորուստ եւ հեղինակազրկված ու թուլացած պետություն։ Ունեցանք  ցածրարժեքների, թշվառների, ստրկամիտների, անհավատների, անհայրենիքների ու դավաճանների զանգվածներ, ատելության, անհամերաշխության,  անվստահության եւ անհանդուրժողականության մթնոլորտ։

Չին փիլիսոփա Լաո Ցզին էլ գտնում էր, որ. «Լավագույն կառավարիչը նա է, ում մասին ժողովուրդը գիտի միայն նրա գոյության մասին։ Մի քիչ ավելի վատն են այն կառավարիչները, ովքեր իրենց ժողովրդից պահանջում են սիրել եւ մեծարել իրենց: Շատ ավելի վատն են այն կառավարիչները, որոնցից ժողովուրդը վախենում   է, եւ ամենավատն էլ այն կառավարիչն է, ում ժողովուրդը արհամարում է»:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան