«Էրդողանի շուրջ օղակը սեղմվում է»
Արխիվ 16-20Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրաժարականը մեծ արձագանք է գտել թե՛ Թուրքիայում, թե՛ նրա սահմաններից դուրս: Հրաժարականի հիմնական պատճառն այն է, որ Էրդողանը ցանկանում է ամրապնդել իր իշխանությունը, նշանակել վարչապետի պաշտոնում այնպիսի մեկին, որն անվերապահորեն կկատարի նրա բոլոր հրամանները: Ըստ տեղեկությունների` հավանական թեկնածուն Էրդողանի փեսան է: «Արեւմտահայոց Ազգային Համագումար» կազմակերպության հիմնադիր անդամ, պատգամավոր Արագած Ախոյանն «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց, որ Դավութօղլուի հրաժարականը սպասելի էր: Սա արդեն խոսում է Էրդողանի շուրջ օղակի սեղման մասին է խոսում: Նա սկսել է հրաժարվել այնպիսի մարդկանցից, որոնք իր հենարանն են:
«Արեւմտահայոց Ազգային Համագումար» կազմակերպության հիմնադիր անդամի խոսքով` Դավութօղլուի հրաժարականը ցույց տվեց, որ Թուրքիայում հաստատվում են ֆեոդալական կարգեր:
Սոնա Դավթյան

