Ասադի դեմ մահափորձի մասին լուրերը սովորական ֆեյկ են

Վերլուծություն

Սիրիայի նախկին նախագահը թունավորվել է, Ասադի դեմ մահափորձ է կազմակերպվել: Երեկ շրջանառության մեջ հայտնված այս սկանդալային լուրն այդպես էլ որեւէ հաստատում չի ստանում:

Լուրը տարածեց բրիտանական մամուլ, ընդ որում, այնպիսի հեղինակավոր աղբյուր, ինչպիսին The Sun-ն է: Ըստ այդմ, թե Ասադը ծանր վիճակում է, բայց ողջ է մնում: Նաեւ, որ պարզ չէ՝ հանցագործությունը քաղաքական էր, թե ընտանիքում կոնֆլիկտի մասին էր խոսքը՝ նրա կինը փորձել է ամուսնալուծվել ու մեկնել Լոնդոն, սակայն Ասադը դեմ է եղել։

The Sun-ը, սակայն, վկայակոչել է այնպիսի կասկածելի աղբյուրի, որը նախկինում բազմիցս նկատվել է ֆեյքերի բացահայտ տարածման մեջ։ Հրատարակությունը նշում է, որ դեկտեմբերի 31-ին General SVR tg հեռուստաալիքը տեղեկատվություն է տարածել Ասադի վատառողջության մասին։ Ենթադրվում է, որ դեկտեմբերի 30-ին 59-ամյա Ասադի ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է, և նա բժշկական օգնության կարիք է ունեցել, սակայն նրանք ցանկացել են առանց աղմուկի լռեցնել այդ հարցը, ուստի որոշել են սիրիացի նախկին առաջնորդին բուժել տանը:

Այս տեղեկությունը սկսեց տարածվել մի ալիքով, որը, ըստ որոշ աղբյուրների, պատկանում է տխրահռչակ քաղաքագետ-օտարերկրյա գործակալ Սոլովին, ով երկար տարիներ ուկրաինական և արևմտյան լրատվամիջոցներով պատմություններ է տարածում այն մասին, որ Պուտինը իբր մահացու հիվանդ է, ռուսական իշխանությունը շուտով կփլուզվի։ Դրանից հետո պարզվեց, որ օրինակ մեկ դրվագով Google-ից 2,7 մլն ռուբլի է ստացել։

Ամբողջովին խայտառակ չլինելու համար, ի վերջո, The Sun-ը, այնուամենայնիվ, նշեց, որ General SVR tg ալիքի նյութում աղբյուրների և ապացույցների հղումներ չեն ներկայացվել, ինչպես նաև Ռուսաստանի կողմից պաշտոնական հաստատում չի եղել։

Սակայն այս ամենի մեջ մեկ էական դրվագ եւս կա, որն ամենից առաջ է խոսում The Sun-ի տեղեկության կասկածելի լինելու մասին: Բանն այն է, որ այս պահին որեւէ ռեալ տվյալ չկա, թե կոնկրետ որտեղ է գտնվում Ասադը: Ռուսաստանում, դա պաշտոնապես ասվել է: Բայց կոնկրետ որտե՞ղ, դա երեւի միայն ՌԴ բարձր իշխանությունները եւ հատուկ ծառայությունները գիտեն: Ասադի կոնկրետ բնակության վայրի մասին տեղեկությունն արդեն իսկ սենսացիա կլիներ: Փոխարենը, բրիտականան լրատվամիջոցը, մի կողմ թողնելով այդ «աննշան» փաստը, միանգամից խոսում է Ասադի տան անցուդարձից` Ասադը թունավորվել է, կինն ուզում է բաժանվել եւ այդպես շարունակ:

Չնայած, այս պատմության մեջ շատ էական մեկ հարց կա` ինչո՞ւ են բրիտանացիներն այդքան համառորեն շարունակում հետաքրքրվել Ասադով, ով պետք է, որ այս պահին քաղաքական որեւէ արժեք իրենից չներկայացներ: Չնայած, այդպես չէ: Հիշեցնենք` Ասադը Սիրիայից հեռացել է ոչ այնպես, ինչպես ժամանակին Յանուկովիչը հեռացավ Ուկրաինայից: Յանուկովիչը պաշտոնապես հայտարարեց Ուկրաինայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին: Ասադը նման հայտարարություն չի արել, այսինքն` իրավական առումով նա մնում է Սիրիայի նախագահ, որին ընդամենը անօրինական, միջազգայնորեն ահաբեկչական ճանաչված խմբավորումների միջոցով ստիպել են երկրից հեռանալ: Այդ խմբավորումների լիդերները, Արեւմուտքի ակտիվ դերակատարմամբ, հիմա Սիրիայի իշխանություն են խաղում, բայց չունեն որեւէ լեգիտիմություն. նոր ընտրություններ Սիրիայում չեն եղել եւ երեւի դեռ շատ երկար ժամանակ չեն լինելու: Եվ այդ ամբողջ ընթացքում Ասադը մնալու է Սիրիայի լեգիտիմ նախագահ, որը գտնվում է Ռուսաստանում: Այսինքն, եթե ռուսները, ասենք Իրանի հետ որոշեն այդ հանգամանքը խաղարկել, սիրիական այս ողջ «հեղափոխությունը» կարող է բոլորովին այլ ընթացք ստանալ: Առավել եւս այն մղձավանջի պայմաններում, որն այսօր տիրում է Սիրիայում:

Բրիտանական հետախուզությունը, որպես սիրիական այդ գործընթացի ստվերային կազմակերպիչ, հասկանում է այն վտանգը, որն իրենից ներկայացնում է Ասադը: Պետք է նրան ոչնչացնել, ու քանի որ դա այս պահին շատ դժվար է անելը, պետք է փորձել Ասադին հնարավորինս վարկաբեկել: Որ հանկարծ սիրիացիները չմտածեն լեգիտիմ նախագահին վերադարձնելու մասին:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում