«ԻՐԱՎՈՒՆՔ» ԼՐԱՏՎԱԿԱՆԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄԸ

Սպորտ

Մրցաշրջան 2024֊ում Հայաստանի բռնցքամարտիկները Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, Եվրասիայի գավաթում և Ասիական 8֊րդ խաղերում նվաճել են 45 մեդալ, որից 8 ոսկե, 15 արծաթե ու 22 բրոնզե։ Մեծահասակների 48 կգ Բարեղամ Հարությունյան, 92 կգ Նարեկ Մանասյան, 57 կգ Արթուր Բազեյան, Արթուր Սահակյան 60 կգ, Անուշ Գրիգորյան 52 կգ, Անի Հովսեփյան 70 կգ։

Հաջորդ տարում մեր երկիրը կընդունի բռնցքամարտի հերթական խոշոր մրցաշարը մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Այս անցնող տարում, Երևանում կայացավ Բանակայինների ըմբշամարտի Աշխարհի 37֊րդ առաջնությունը, մեր մարզիկները նվաճեցին 14 մեդալ, որից 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե։

Ոսկե մեդալ նվաճեցին Գասպար Տերտերյանը, Սուրեն Աղաջանյանը և Անդրանիկ Ավետիսյանը։ Այս տարի Երևանում կայացավ աննախադեպ մարզական իրադարձություն KWF Կիոկուշին կարատեի Եվրոպայի 36֊րդ առաջնությունը, մեր մարզիկները նվաճեցին 32 մեդալ, որից 9 ոսկե, 10 արծաթե ու 13 բրոնզե։ Իսկ Մուայթայի հավաքականի մարզիկները փայլուն հանդես եկան մի շարք մրցաշարերում, Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած Անթալիայի գավաթ միջազգային մրցաշարում նվաճեցին 8 մեդալ, որից 2 ոսկե, 4 արծաթե ու 2 բրոնզե։

2024 ֊ը Օլիմպիական տարի էր։ Փարիզում կայացան Օլիմպիական խաղերը։ Անվանի մարմնամարզիկ Արթուր Դավթյանը արծաթե մեդալ նվաճեց, անվանի հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Գյումրեցի Արթուր Ալեքսանյանը նվաճեց արծաթե մեդալ, թեև նա ոսկե մեդալի էր արժանի, քանի որ մրցավարները բացահայտ անարդար էին վարվում, գերծանր քաշային կարգում հանդես եկող Գյումրեցի ծանրամարտիկ Վարազդատ Լալայանը դարձավ Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր, այս տարին շատ հաջող էր մեր ծանրորդի համար,իսկ Փարիզում նա փոխչեմպիոն դարձավ։

Անվանի հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը Փարիզի Օխ֊ում նվաճեց բրոնզե մեդալ։ Սեպտեմբեր ամսին Երևանում կայացավ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան գավաթ սամբոյի միջազգային մրցաշարը, շուրջ 22 երկրներից ժամանել էին մարզիկներ։ Անվանի մարզիկ, մարզիչ Սարգիս Վարդանյանը մասնակցեց բրազիլական ջիու ֊ջիցուի միջազգային մրցաշարին ու փայլուն հաղթանակ տոնեց։

Այս տարին շատ հագեցած էր մարզական իրադարձություններով։ Հաճախ եմ հանդիպել մեր մարզիկ ֊մարզիչների հետ, այցելել նրանց մարզադպրոցներ, մասնակցել մրցաշարերի, մարզադպրոցներում ծանոթացել խնդիրների հետ ու բարձրաձայնել, որպեսզի լուծում ստանան։ Անվանի բռնցքամարտիկ, Եվրոպայի գավաթակիր Նարեկ Մանասյանը դեկտեմբերի 1֊ին, իր ծննդավայր Աբովյան քաղաքում մարզադպրոց բացեց Ջանիկ Սահակյանի հետ, այստեղ շատ պատանիներ արդեն հաճախում են ու պարապում մեն հաճույքով։

Ամփոփելով անցնող տարին, կարող ենք փաստել, որ բավականին հաջող տարի ենք ունեցել, սակայն 2025֊ը կարող է լինել էլ ավելի հաջող ու մեդալառատ։ Առիթից օգտվելով, ուզում եմ շնորհավորել բոլորիս, մեր հայ ազգին, զինվորներին, մարզիկներին ու մարզիչներին գալիք Նոր տարվա ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում նորանոր հաղթանակների, երջանկության, առողջության, խաղաղության տարի։ Թող 2025 թվականը լինի նպատակների իրականացման տարի։

«Իրավունք» թերթի մարզական թղթակից ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում