«18 ՄԵԴԱԼ, ՈՐԻՑ 9-Ը ՈՍԿԵ»

Սպորտ

 Վերջերս Հայաստանի Ավանդական ուշու ֊սանդայի պատանիների, երիտասարդների ու մեծահասակների հավաքականը փայլուն է հանդես եկել Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած միջազգային մրցաշարի ժամանակ ։Մեր մարզիկները նվաճել են 18 մեդալ, որից 9 ոսկե, 7 արծաթե ու 2 բրոնզե։ Ավանդական ուշու ֊սանդայի Հայաստանի հավաքականի դեռահասների, պատանիների, երիտասարդների մարզիչ ԳԵՎՈՐԳ ԱԼԻԽԱՆՅԱՆԸ, Iravunk. com -ի մարզական թղթակցի հետ բացառիկ զրույցում նշեց.

- Մեր երկրի հավաքականը փայլուն արդյունք ցուցաբերեց պատանիների, երիտասարդների ու մեծահասակների խմբում, նվաճելով 9 ոսկե, 7 արծաթե ու 2 բրոնզե մեդալ։ Մասնակցում էին 11 երկրների ուժեղագույն մարզիկներ։ Ես շատ գոհ եմ այս արդյունքից։ Տարբեր տարիքային խմբերում ոսկե մեդալ նվաճեցին Ալիկ Ալավերդյանը, Էրիկ Վիրաբյանը, Դավիթ Վարդանյանը, Ռուբեն Մարգարյանը, Կարեն Սահակյանը, Արամ Բաղդասարյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Գրիշա Ալիխանյանը, Սամվել Թադևոսյանը, Սերյոժա Ասատրյանը, Նարեկ Հարությունյանը։ Նշեմ, որ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Աղվան Մագոյանը ևս լավ հանդես եկավ, ցավոք մրցավարները անարդար գտնվեցին ու նրան չտվեցին հաղթանակը, բացահայտ նա էր հաղթել։ Նշեմ, որ այս մրցաշարին մեկնել էինք մեր ֆեդերացիայի ֆինանսավորմամբ, մեր ֆեդերացիայի նախագահը Ռուսամ Ալավերդյանն է, նա ջանք ու եռանդ չի խնայում այս մարզաձևը մեր երկրում զարգացնելու համար։ Այս մրցաշարին մեկնել էինք ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանի, մեծահասակների մարզիչ Մուշեղ Հայրապետյանի, իմ և պատանիների ու երիտասարդների հավաքականի երկրորդ մարզիչ Մանուկ Մանուկյանի գլխավորությամբ։ Ուշու ֊սանդան չինական ուշու մարտարվեստի ոճերից է, որը թարգմանաբար նշանակում է ազատ մենամարտ։ Այստեղ կիրառվում են ձեռքի, ոտքի տեխնիկական, պաշտպանողական հարվածներ, ինչպես նաև գցումներ։

Այս մարզաձևը Հայաստանում բավականին տարածված է։ Մենամարտի ժամանակ անհրաժեշտ է վայրկյանների ընթացքում ճիշտ կողմնորոշվել։

Հաջորդ տարի փետրվարին միջազգային մրցաշար կլինի, սեպտեմբերին էլ Բրազիլիայում կկայանա Աշխարհի առաջնությունը։

Շատ շնորհակալ ենք, որ մշտապես լուսաբանում եք մեր նվաճումների մասին, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Մեր ողջ ֆեդերացիայի անունից շնորհավորում ենք հայ ազգին, մըր զինվորներին Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում խաղաղության, երջանկության, նորանոր ձեռքբերումների տարի։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում