«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Դուք մնալու եք գլխիկոր, Ձեզ չեն կարող հանգիստ թողնել իրական հերոսների փառքն ու ոգին. Լիլիթ Գալստյան

Ներքաղաքական
Փառքի անկյունները վերացնողներին ու պատերից հերոսների նկարները ջնջողներին է անդրադարձել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ.
 
«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»: Սրանք Հրանտ Մաթևոսյանի խոսքերն են՝ «Ծառերը» վիպակից։
 
Մաթևոսյանի այս մարգարեական բանաձևն հիմա ամենօրյա ապրում է ու մտրակող ցավ․․․ Ցավ, որովհետև մեր կողքին կա զուգահեռ մի իրականություն, ուր ամենօրյա ռիթմով բախվում ենք անասունի կերպը նախընտրած «մարդկանց» տեսակին, ու նրանք քիչ չեն․․․։ Նրանք հիմա պարարտ հող ունեն ու լծվել են ոգեղեն Հայաստանի փլուզմանը։
 
Հրահանգն այդպիսին է․ և տեսակային վիրտուոզ սելեկցիան սրանց ջրի երես է հանել՝ կենսական դաշտ ապահովելով հնարավոր ամենանողկալի որակների դրսևորման համար ․․․
 
Սրանցը ուրացումն է՝ պատմությունից մինչև հավատ, դասագրքից մինչև եկեղեցի, անգամ սեփական կենսագրություն․․․ Այն տեսակի սրբազան փարոսները պաշտոնն ու փողն են։ Սրանք պատրաստ են կյանքի «սկզբունքներ ու համոզումներ» խմբագրել՝ ջրի երեսին մնալու ու հընթաց քամիներին ներդաշնակ լինելու, լափամանին մոտ ու հարմարավետ տեղավորվելու համար։
 
Սրանց թվում է, թե եկել է ապրելու, իրենց ապրելու ժամանակը՝ առանց հասկանալու, որ չկա ներկա առանց անցյալ։
Սրանք չգիտեն կամ չեն ուզում իմանալ, որ անցյալն իրենց ու մեր հավաքական ինքնության մասն է, նույնքան ներկա։
Սրանք չեն հասկանում, կամ չեն ուզում հասկանալ, որ նիկոլի, ալիևի կամ էրդողանի հրահանգով գրած պատմության մեջ իրենք էլ չկան, իրենք էլ են դառնում անպետք ոչ մի բան, օգտագործված ու շպրտված ոչ մի բան, ոչնչություն, զրո․․․
Սրանք չեն հասկանում, որ անգամ իրենք իրենց պետք չեն, իրենք ինքնաընկալում էլ չունեն, իրենք իրենց ընթացիկ, ճղճիմ ու այսրոպեական շահից դուրս չկան․․․
Անհայրենիք Էս տեսակը սրբություն չունի, չունի նաև անձնական ինքնորոշման կայուն հենարան։
Սրանք չգիտեն կամ ունակ չեն ընկալելու, որ պատմությունն ու անցյալը մեր ինքնության մասն են, չկա ներկա առանց անցյալ։ Ի վերջո, չկա ազգ առանց պատմության։
Սա մշտապես տեր փնտրող անողնաշար տեսակն է, ուժի դեմ քծնող ու ճկվող, արմատից թույլ, բայց պոռոտախոս ու ոչնչատեսիլ։
Ի վերջո, պատեհապաշտ այս տեսակը թերագնահատում է մեր հավաքական հիշողությունը։ Իսկ մենք հո լավ ենք հիշում ձեր պատերից չիջնող նախկինների նկարները, նախկիններին քսմսվելու ու մի բան թռցնելու կայուն վարքը, ազատամարտն ու հայրենասիրությունը բիսնեսի ու բաժակաճառի վերացրածների ձեր սին ու անբարո արժեքները։
Իրենք, վստահաբար, Այթմատով չեն կարդացել և չգիտեն, որ հիշողությունից բռնի զրկվածին ու սեփական արմատները չճանաչողին մանկուրտ են կոչում, ու սա հին սելջուկյան փորձված միջոց է՝ հավատարիմ ու անուղեղ ստրուկներ բուծելու միջոց․․․
Իսկ թուրքը՝ նաև ներքինը, վաղուց մտել է մեր կենսական տարածքներ, ուր հորթի անմեղությամբ շարունակում են ապրել նաև ձեր զավակները։
ԱՄՈԹԻ ՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԻ ԱՅՍ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԵՆ, դուք մնալու եք գլխիկոր։
Ձեզ չեն կարող հանգիստ թողնել իրական հերոսների փառքն ու ոգին․․․
Հ․Գ․Արգահատելի են նաև նրանք, ովքեր այս պղծումի/ինքնասպանության/ լուռ ու հաշտ վկան են»։
Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան