Կովալենկոն կարող է նոր ակումբ ունենալ
Սպորտ
Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Խիմկին» ցանկանում է ձեռք բերել «Օրենբուրգի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոյին, հայտնում է «Чемпионат»-ը։
Ակումբն այժմ տրանսֆերային արգելք ունի և չի կարող նոր ֆուտբոլիստներ գրանցել։ «Խիմկին» 21-ամյա Կովալենկոյի հետ պայմանագիր կարող է կնքել միայն դրա հանվելուց հետո։
Ալեքսանդր Կովալենկոն 2024 թ. ամռանն է Սակնտ Պետերբուրգի «Զենիթից» 2 միլիոն եվրոյով համալրել «Օրենբուրգի» կազմը։ Նա նոր ակումբում 16 խաղում 1 գոլային փոխանցում է կատարել։
https://iravunk.com/sim/?p=301695&l=am/