Չարագործները կտրուկ ակտիվացրել են ֆիշինգը Google-ի օգտահաշիվների որսի համար

Հասարակություն

Կասպերսկի» ընկերության տվյալներով՝ 2023-ի հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ գրեթե եռապատկվել է ամբողջ աշխարհում օգտատերերի՝ Google-ի ծառայությունները նմանակող ֆիշինգային ռեսուրսներ անցնելու փորձերի թիվը։ Փետրվարի սկզբին միտումը պահպանվել է։ Ֆիշինգային էջերը հաճախ ստեղծվում են հաշվառման տվյալները կորզելու համար, որոնք կարող են չարագործների համար հասանելիություն բացել մարդու՝ Google-ի էկոհամակարգի միանգամից բազմաթիվ հաշիվների, օրինակ՝ YouTube-ի:

Ընկերությունը պարզաբանում է, որ, ընդհանուր առմամբ, գողացած հաշիվները խարդախները կարող են հայտնի վիդեոհոսթինգում օգտագործել որպես իրենց նպատակների իրականացման հարթակ։ Խարդախության սխեմայի օրինակը, որի հետ բախվել են օգտատերերը, հետևյալն է. գրոհողները հասանելիություն են ստանում հանրաճանաչ բլոգերի հաշվին, փոխում են նրա պրոֆիլի ֆոնն ու ավատարը, այնուհետև սկսում են հեռարձակել իրենց տեսանյութը։ Նման գրառումներից մեկը, որին «Կասպերսկի» ընկերության փորձագետները ուշադրություն են դարձրել, նվիրված էր կրիպտոարժույթի թեմային և արվել է իբր Իլոն Մասկի անունից: Չարագործները փորձել են համոզել դիտողներին անցնել QR կոդով, որը ցուցադրվում է էկրանին։

Մասնավորապես, նման հղումներից մեկով քողարկվել է սկամ-ռեսուրս, որում իբր տեղի էր ունենում կրիպտոարժույթի խաղարկություն։ Նման հարթակներում օգտատերերը ռիսկ են անում կորցնել գումար և անձնական տվյալներ։

«Օգտատերերն ավելի ու ավելի հաճախ են բախվում մեսենջերների և սոցիալական ցանցերի հաշիվների վրա գրոհների։ Չարագործները նաև օգտագործում են արդեն տպավորիչ թվով հետևորդներ ունեցող բլոգերների ալիքներ՝ միանգամից մեծ թվով պոտենցիալ զոհերի հասնելու համար: Մենք կոչ ենք անում ուշադիր լինել հաշիվների և տվյալների անվտանգության նկատմամբ. օգտագործել բարդ գաղտնաբառեր, կարգավորել երկփուլ նույնականացում, ինչպես նաև տեղադրել պաշտպանական լուծումներ, որոնք կօգնեն խուսափել ֆիշինգային կայքերից և վնասաբեր ԾԱ-ով վարակումից»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության սպամի վերլուծության փորձագետ Ռոման Դեդենոկը։

 

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)