«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նյութապաշտություն եւ նախանձ. ահա ազգին կործանման տանող արատները. Հայկ Ղազարյան

Հրապարակախոսություն

Այդ հատկություններն են մարդկային արատներից վատթարագույնն ու վտանգավորը, որոնք ամենաշատն են թունավորում մարդու հոգին, վնասում, գայթակղում ու կախարդում նրան, մղելով դավաճանության, ուրացման, ատելության, բանսարկության ու վրեժխնդրության, ինչի հետևանքով էլ թերևս մի կտոր հողի վրա մնացել ենք մի բուռ ժողովուրդ: Նախևառաջ շահամոլությունն ու նախանձն են մարդկանցից խլում շրջապատի ու հայրենիքի սերը, հարգանքը, առաքինությունն ու նվիրումը: Շահի ձգտումն էլ մարդուն դարձնում է խամաճիկ, ստրկամիտ ու գերի։ Նա չի կարող լինել սկզբունքային, հավատարիմ ու անկեղծ:

«Դու աշխարհ եկար մերկ, դու կհեռանաս աշխարհից նույն կերպ. դու ծնվել ես առանց ուժի, կմեռնես նույն կերպ թույլ, ինչպիսին եղել ես։ Եկել ես առանց փողի ու նյութական միջոցների, կհեռանաս առանց փողի ու նյութականի։ Ձեր առաջին ցնցուղն այն է, երբ լողացրել և հագցրել են: Ձեր վերջին ցնցուղը լինելու է նույն կերպ: Ահա սա է մարդը. Այդ դեպքում ինչո՞ւ կա այդքան ագահություն, այդքան գոռոզամտություն, այդքան չարություն, այդքան նախանձ, այդքան ատելություն, այդքան դժգոհություն, այդքան եսասիրություն: Մենք սահմանափակ ժամանակ ունենք Երկրի վրա: Մենք պետք է զգույշ լինենք, թե ինչպես ենք այն օգտագործում։ Սա այն է, ինչ մենք պետք է մշտապես հիշենք», - այս խոսքերով Օմար Խայամն է շատ դիպուկ պատգամ հղել ագահ, նյութապաշտ, նախանձ, չար ու եսասեր մարդկանց:

Իսկ այդ հատկությունը հոգեպես աղքատ, խղճուկ, բնազդներով ու էժանագին կրքերով ու վայելքներով ապրող մարդկանց հատկություն է: Պատմության ընթացքում ամենամեծ հարստությունն ու փառքն էլ դեռևս չեն գոհացրել շահից ու փառքից կուրացած մարդկանց հոգիները: Իսկ երբ կմոտենա կյանքի մայրամուտը, այդպիսիները կհասկանան, որ կարևորը շրջապատի սերն ունենալն է, հայրենիքն է, արժանապատվությունն է, պատիվն է, հոգու հարստությունն է, առողջ ընտանիքն է, ջերմ մարդկային հարաբերություններն են: Կհասկանան, որ մարդու առաքելությունն այս աշխարհում լավ անուն, լավ գործեր ու սերունդ թողնելն է: Սա է իրական հարստությունը, որը պետք է ուղեկցի և ուժ տա՝ առաջ գնալու: Իսկ մենք մեզ հետ այս աշխարհից կարող են տանել միայն հաճելի ու լավ հիշողություններ: Հիմա մենք այդպիսիների էժանագին կրքերի պատճառով ազգովին հայտնվել ենք մղձավանջի ու աղետի մեջ և կանգնած ենք հայրենիքի ու պետականության հերթական կորստի առաջ՝ այդպես էլ դասեր չքաղելով անցյալի դառը իրողություններից ու կյանքի փիլիսոփայությունից։

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը