«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Աշխատաժամանակի կրճատման հետևանքները. Ահազանգում է ՀԱԳՄ–ը

Թեմա

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մտահոգությամբ են ընդունել  «ՀՀ աշխատանքային օրենսգրքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների  նախագծերի փաթեթը։

Միությունից հայտնում են.

«Գործարարները համոզված են, որ հարափոփոխ աշխարհում ցանկացած «լավ»   մտահղացում չպետք է բացասաբար անդրադառնա տնտեսվարողների գործունեության վրա՝ աշխատաժամանակի կրճատումը մեխանիկորեն չի հանգեցնելու աշխատանքի արտադրողականության  բարձրացման։ Փոխարենն այն բերելու է  աշխատավարձային ֆոնդի  մեծացման, և,  հետևաբար, տնտեսվարողի  վրա լրացուցիչ ֆինանսական բեռի ավելացման։  Պետք է  հստակ հաշվարկել Հայաստանի տնտեսական  զարգացման ու առաջընթացի  վրա այդ նորամուծության իրական ազդեցությունը։

Ներկա դրությամբ Հայաստանում  աշխատանքային ժամերը  կազմում են 2024 ժամ, իսկ նախագծի ընդունման  դեպքում կստացվի 1771 ժամ, որի տարբերությունը կկազմի 253 ժամ, այսինքն  շուրջ 36 աշխատանքային օր։    Եթե հիմքում դրվի ՀՀ կառավարության տոն օրերի կրճատման վերաբերյալ 2021 թվականի հիմնավորումները և հաշվարկային թվերը, ապա կստացվի, որ այս փոփոխությամբ ՀՆԱ ծավալը կկրճատվի 637,9 մլրդ դրամով (36/5x88,6 մլրդ), իսկ համախառն թողարկման ծավալը 885,6մլրդ դրամով (36/5x123 մլրդ)։

Ըստ ՀԱԳՄ անդամների՝ հարցը միայն գործատու և աշխատող հարաբերություններին  չի վերաբերում, այն ուղղակիորեն առնչվում է հարակից բոլոր համակարգերին՝ տրանսպորտ, դպրոցներ, մանկապարտեզներ, ուսումնական հաստատություններ, պետական ծառայությունների բնագավառ և այլն։ Պարզ չէ նաև,  թե այս փոփոխությունն ինչպես է ավելացնելու աշխատողների քանակը։

Հայաստանում գործազրկության հետ մեկտեղ փոքր չէ որակյալ աշխատողների պակասը։ Իսկ այս նորամուծությունը  հենց այդ աշխատողների աշխատաժամանակն է կրճատելու։ Հետևաբար նրանց  աշխատանքով շահագրգիռ գործատուն  խնդրելու է աշխատել լրացուցիչ՝ ավելի  բարձր վարձատրությամբ։ Դա էլ բերելու է աշխատավարձի  ֆոնդի ավելացման, հետևաբար նաև՝ ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի աճի։

Խնդրո առարկայի առնչությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը նամակով դիմել է կառավարություն՝ վաղաժամկետ համարելով օրենքների  նախագծերի  փաթեթի հետագա առաջմղումը, գտնելով, որ խնդիրը բազմակողմանի և մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունի»։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան