ՀԱՅՏՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻՉ ՄԱՍԻՍ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է

Մշակութային

Հայտնի, սիրված, տաղանդավոր ժողովրդական երգիչ, ծնունդով Ջավախքից, այժմ Երևանում բնակվող ՄԱՍԻՍ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ամուսնացել է, նրա ընտրյալը ԷԼՎԻՐԱՆ է, նա ևս ծնունդով Ջավախքից է։ Այս գեղեցիկ զույգը Աստծո օրհնությունը ստացել է Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում։ Այս ուրախալի լուրի մասին, Մասիսը հայտնեց Iravunk. com -ի հետ բացառիկ զրույցում ։

֊ Շնորհավորում ենք, Մասիս, Ամուսնության, ինչպես նաև նոր տեսահոլովակների թողարկման առթիվ, անսպառ երջանկություն, հավերժական միություն, նորանոր հաջողություններ մաղթում Ձեզ։ Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է ստացվել Ձեր ծանոթությունը։

- Շատ շնորհակալ եմ։Ես ու Էլվիրան ծանոթացել ենք Սոչիում եղբորս հարսանիքի ժամանակ։Այդ օրը ճակատագրական եղավ մեզ համար։ Մեր հարսանեկան արարողությանը ներկա են եղել շատ անվանի երգիչ֊երաժիշտներ Թովմաս Պողոսյանը, Արաբո Իսպիրյանը, Համլետ Գևորգյանը, Գուրգեն Դաբաղյանը, Սոնա Շահգելդյանը, Արսեն Գրիգորյանը /Ասո /, Մխիթար Քեթցյանը, Դավիթ Զաքարյանը, Արման Խաչատրյանը, Հարություն Մկրտչյանը, Վրեժ Կիրակոսյանը, Կարեն Աթոյանը, Մհեր Արմենիան, Կամո Սեյրանյանը, աշուղ Ալիկը։ Հանդիսավարներն էին Ժակն ու Անահիտ Կիրակոսյանը։ Նշեմ, որ «Անուշ աղջիկ» տեսահոլովակը հենց նվիրված է իմ ընտրյալին Էլվիրային, երգի հեղինակը Տիգրան Ավետիսյանն է, գործիքավորողը Գևորգ Հովհաննիսյանը։ Տեսահոլովակը նկարահանվել է «Ավետիսյան» հոլդինգի կողմից։ Նկարահանումները հիմնականում կատարվել են Երևանում։ Նշեմ, որ Աստծո օրհնությունը ստացել ենք Էջմիածնի հայկական նշանավոր Սուրբ Հռիփսիմեի եկեղեցում, հայր Բաբկենի վկայությամբ։ Իմ կնքահայրը ջավախեցի պատգամավոր Շիրակ Թորոսյանն է։ Նշեմ, որ «Հարսի պար» երգն էլ, որը տեսահոլովակ դարձավ, պեղված են գեղեցիկ կադրեր մեր անմոռաց հարսանիքից։ Հարսանիքը, ամուսնությունը կյանքի ամենակարևոր քայերից է , որը իրականացավ այս տարի իմ կյանքում, այս տարին ամփոփելով, շատ հաջող կարող եմ համարել ինձ համար, դժգոհելու իրավունք չունեմ։ Կուզենամ, որ մեր հայ ազգը, բոլորս միմյանց հանդեպ լինենք ներողամիտ, բարի, համերաշխ, սիրով։ Ովքեր դեռ չեն կազմել ընտանիք, այս գալիք Նոր տարում խորհուրդ կտամ ամուսնանան, երջանիկ լինեն, մեր հայ ազգը շատանա, ամենակարևորը էլ երբեք պատերազմ չլինի։

- Մասիս, ի՞նչ ծրագրեր ունես գալիք տարում։

- Համերգային ծրագրերով հանդես կգամ Մոսկվայում ու Եվրոպայում։ Շնորհավորում եմ իմ հայ ազգի գալիք Նոր տարվա ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում առողջության, խաղաղության, նպատակների իրականացման տարի։

- Շնորհակալություն, Մասիս, բացառիկ զրույցի համար։

- Ես էլ շատ զգացված եմ, անխափան գործունեություն Ձեր թերթին։ 

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում