«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Ոչ միայն «նահանջ», այլև նահանջի տարի

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ի՞նչ կարելի է ասել անցնող տարվա արդյունքների, մեր դեպքում՝ հետևանքների մասին: Ցավոք, բայց նաև կանխատեսելիորեն՝ Հայաստանի համար 2024-ը «նահանջ տարի» եղավ ոչ միայն օրացուցային, այլև տարածքային, քաղաքական, որակական և մի շարք այլ առումներով: Առնվազն 2020 թվականից սկսած՝ Հայաստանում «նահանջ տարիները» շարունակվում են ու դեռ դրանց վերջը չի երևում: 

Համարելով, որ Արցախն ուրանալով ու թշնամուն հանձնելով՝ իրենց հիմնական խնդիրը լուծել են, Փաշինյանն ու ՔՊ-ն ձեռնամուխ եղան թշնամական այլ պահանջները բավարարելուն, մասնավորապես Հայաստանի տարածքներն Ադրբեջանին հանձնելուն: 

Փաշինյանի իշխանությունը դրա անունը դրեց «սահմանազատում և սահմանագծում»: Ինչ-որ անհասկանալի հանձնաժողովի որոշումներով, անհամոզիչ ու կասկածելի «հիմքերի» մատնանշումով կոնկրետ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի հայկական տարածքներն ու դիրքերը տրվեցին թշնամուն, ու Կիրանց, Ոսկեպար ու շրջակա մյուս սահմանամերձ բնակավայրերը հայտնվեցին թշնամական վերահսկողության ու խոցման անմիջական տիրույթում: 

Կիրանցից էլ սկիզբ առավ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը՝ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ: Այս շարժման շրջանակում էլ, կարելի է ասել, արձանագրվեցին տարվա հիմնական ներքաղաքական իրադարձությունները: Հատկանշական պահ է, որ այս շարժումը գլխավորեց հոգևոր գործիչ, որին, նկատենք, հաջողվեց իր շուրջը միավորել նույնիսկ այնպիսի գործիչների ու շրջանակների, որ մինչ այդ (ասենք՝ դրանից հետո էլ) միասին երկու քայլ չէին էլ անի: Այնուհանդերձ, այս շարժումն էլ իր գլխավոր նպատակին չհասավ. Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն շարունակեցին մնալ իշխանություն: 
Ներքին անցուդարձի առումով 2024-ը նահանջի տարի էր նաև սոցիալական, տնտեսական ու բարոյաքաղաքական տեսանկյունից: Փաշինյանի գլխավորած կառավարությունն էլ ավելի մեծացրեց ու շարունակում է մեծացնել Հայաստանի պարտքը, որը շեշտակիորեն մոտենում է 13 միլիարդ դոլարի նշագծին: 
Տնտեսական ոչ մի էական շարժ չեղավ ու չէր էլ կարող լինել: Սոցիալական լարվածությունն ավելի մեծացավ, առավել ևս, որ թե՛ զանազան հարկատեսակների չափերն են շարունակում ավելանալ, թե՛ ապրանքներն ու ծառայություններն են շարունակաբար թանկանում: Դա եկող տարվա ընթացքում առավել նկատելի կլինի: 
Կրթական առումով տարին խայտառակություն էր, լինի դա «Ադին ու Բուդին» մակարդակի դասագրքերի հարցը, թե, այսպես կոչված, «Ակադեմիական քաղաքի» անվան ներքո երկրի բուհական ու գիտական ինստիտուտները ոչնչացնելու դիվային նախագիծը: 
Փոխարենը 2024-ը բարեհաջող տարի էր Փաշինյանի համար. նա աշխարհի տարբեր մայրաքաղաքներում հեծանիվ քշեց, նկարվեց, այնպես որ՝ հեծանվային հետաքրքրության լավ ֆոտոալբոմ-հավաքածու ունի արդեն: Ի՞նչ տվեց դա Հայաստանին: Ոչ մի բան: Եթե մինչ այդ էլ օտարները Հայաստանին լուրջ չէին վերաբերվում, դրանից հետո սկսեցին ընդհանրապես բանի տեղ չդնել: 
Փաշինյանի իշխանությունը տարվա ընթացքում շարունակեց հետևողականորեն կատարել ադրբեջանաթուրքական այլևայլ պահանջները: Այնպես, որ Բաքուն արդեն խոսում է Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների «վերաբնակեցնելու» մասին, եթե մնացածը, այդ թվում՝ Սյունիքն ու արդեն՝ ամբողջ Հայաստանի Հանրապետությունը զավթելու մասին հայտարարությունները չհաշվենք: Ադրբեջանական պահանջները շարունակեցին ավելանալ և կանխատեսելիորեն ավելանալու են: Իսկ Փաշինյանի խոստացած «խաղաղությունը» չկա ու չի էլ նշմարվում: Իսկ այն, ինչ նշմարվում է, «խաղաղություն» չէ, այլ փորձագետների կողմից միանգամայն դիպուկ բնորոշվում է որպես՝ «Հայաստանի լիակատար կապիտուլ յացիա»: 
Արտաքին քաղաքականության առումով Փաշինյանի իշխանության «շնորհիվ» 2024-ը ոչ թե «նահանջ», այլ անկումային տարի էր: Չնայած կային հնարավորություններ՝ միջազգային որոշակի աջակցություն ստանալ ու Բաքվի բանտերից հանել հայ պատանդներին, բայց Փաշինյանի իշխանությունը գործնականում ոչ մի բան չարեց դրա համար: Հակառակը՝ Փաշինյանը նույնիսկ «քար գլորեց» ադրբեջանական զնդանում հայտնված Ռուբեն Վարդանյանի ուղղությամբ: 
Վերադառնալով բուն իշխանությանը, ապա այնպիսի տպավորություն է, որ ամռան կեսին, կորցնելով ընդդիմության ճնշումը, Փաշինյանի թիմն սկսեց ինքնափլուզվել: Համենայն դեպս, ՔՊ-ում եղան խայտառակ ներքին առճակատումներ, որոնք այնքան էլ վաղուց չէին, որ մանրամասն հիշեցնենք: Պարզապես նկատենք, որ այդպիսով դրսևորվեցին ինչպես փաշինյանական իշխանության այլասերվածության աստիճանը, այնպես էլ Փաշինյանի թուլությունը: 

Բայց, ինչ էլ ասենք, 2025 ենք «մտնում»՝ ունենալով նման իշխանություն, որն, ի լրումն ամենի, ընդգծված թշնամանքով է լեցուն Հայ առաքելական եկեղեցու և, ընդհանրապես, ամեն մի ազգայինի նկատմամբ: Իշխանություն, որի վարկանիշը ձգտում է Փաշինյանի սիրելի կետի նիշին: Շուտով մեկնարկելիք 2025 թվական ենք մտնելու առանցքային քաղաքական ճգնաժամը շալակած՝ արդեն 4-5 տարի երկիրը ղեկավարում է պարտված, թշնամուն հայրենիք հանձնած, հայրենիքը հրապարակային ուրացած անձանց ինչ-որ խումբ: Սա է հիմնական հարցը, և այն դեռ իր տրամաբանական լուծումը չի ստացել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության