«15 ՏԱՐՎԱ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՈՒՀԻՆ ՎԵՐՋԱՊԵՍ ԱԱ-Ի ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑ»

Սպորտ

Iravunk. com -ի մարզական թղթակիցը զրուցել է Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում կայացած Ծանրամարտի մեծահասակների Աշխարհի առաջնությունում կանանց 55 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալ նվաճած, Եվրոպայի գործող չեմպիոն, ծնունդով գյումրեցի, 19-ամյա ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ։

- Ողջույն, Ալեքսանդրա։ Շնորհավորում ենք մեծահասակների Աշխարհի առաջնությունում մեկնարկի, բրոնզե մեդալ նվաճելու առթիվ։

- Շատ շնորհակալ եմ։ Այս ԱԱ֊ում նվաճած բրոնզե մեդալից հետո ինձ շատ լավ եմ զգում և չեմ կարողանում նույնիսկ հավատալ հաջողությանս։ Գոհ եմ ելույթիցս, իմ կարծիքով, քիչ բան չէ ընդամենը 19 տարեկանում լինել Աշխարհի առաջնության մրցանակակիր։ Նշեմ, որ պոկում վարժությունն այդքան էլ լավ չստացվեց և ընդհանուր հաշվարկով 12֊րդն էի։ Կարելի է ասել, մեդալ նվաճելու հույսս արդեն կորցրել էի, սակայն գիտեի, որ հրում վարժությունում ուժեղ եմ ու կհաջողվի կորցրածը որոշ չափով հետ բերել։ Բավականին դժվար էր պայքարը, բայց ինձ հաջողվեց հաղթահարել իմ առջև դրված դժվարությունները և պատվոհարթակի երրորդ աստիճանին կանգնել։ Արդեն մի քանի անգամ է, որ պոկման ժամանակ այդքան էլ վստահ չեմ հանդես գալիս, սակայն այս մրցաշարում բախտի գործոնն էր իմ կողմից։ Ոչ մեկը չէր էլ կարող պատկերացնել, որ չինացի ծանրորդը 0 կստանա ու ես կդառնամ մեդալակիր։ Կարծում եմ, այդ մեդալն ինձ համար էր նախատեսված, միայն ցավում եմ, որ չինուհին վնասվածք ստացավ։ Երբ պոկումից հետո բավական հետ էի մրցակիցներից, մարզիչներն հավատում էին ինձ, նրանք շատ ոգևորում ու հիշեցնում էին, որ սովորաբար հրում վարժության ժամանակ ավելի վստահ եմ հանդես գալիս։ Դա էլ օգնեց, որ հրման 120 կգ ֊ով երիտասարդների ռեկորդ սահմանեմ ու նաև փոքր արծաթե մեդալ նվաճեմ։

- Ալեքսանդրա, հաշված օրեր են մնացել այս տարվա ավարտին ու շուտով կգա Նոր տարին։ Ինչպես կամփոփես 2024 թվականը։

- Ընդհանուր առմամբ, 2024֊ը շատ լավ տարի էր ինձ համար։ Տարին մեկնարկեցի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալով, ապա ուսի վիրահատության եմ ենթարկվել, վերականգնվելուց հետո երիտասարդների Աշխարհի բրոնզե մեդալակիր եմ դարձել։ Աշնանը հաղթել եմ Երիտասարդների Եվրոպայի առաջնությանը ու այս տարին եզրափակում եմ Աշխարհի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալով։ Իսկ ահա Ալեքսանդրայի անձնական մարզիչը ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, մեզ հետ բացառիկ զրույցում այսպես մեկնաբանեց. - Ես գոհ եմ Ալեքսանդրայից։ Ճիշտ է, պոկում վարժությունում չհաջողվեց լավ հանդես գալ, սակայն հրումում նա լավ հանդես եկավ, բրոնզե մեդալ նվաճեց, ռեկորդ էլ սահմանեց։ Հարկ է նշել, որ 2009֊ից հետո, այսինքն շուրջ 15 տարի աղջիկների Աշխարհի մեծահասակների առաջնությունում մեդալ չի հաջողվել նվաճել որևէ մարզուհու ու հիմա Ալեքսանդրան նվաճեց այս բրոնզե մեդալը։ Ես շատ մեծ արդյունք եմ սա համարում։ Նշեմ, որ շատ դժվար է մեկ տարվա ընթացքում չորս անգամ մասնակցել միջազգային մրցաշարի, վիրահատության էլ ենթարկվել ու մեդալ նվաճել։

Հավելենք, որ Ալեքսանդրա Գրիգորյանը արժանացավ տարվա լավագույն կին մարզիկ կոչմանը։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում