«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«ԵՐԵՎԻ ԻՄ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ ՀԱՄԱՐ ԵՍ ԱՅԴՔԱՆ ՉԵՄ ՈՒՐԱԽԱՑԵԼ, ՈՐՔԱՆ ՄԵՐ ՀԱՅ ԱԶԳԸ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆ

Սպորտ

Iravunk. com -ի մարզական թղթակիցը զրուցել է վերջերս Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում կայացած 2024 թվականի Ծանրամարտի Աշխարհի առաջնությունում գերծանր քաշային կարգում աննախադեպ նվաճում ունեցած, Աշխարհի չեմպիոն հռչակված, Եվրոպայի չեմպիոն, Փարիզի ՕԽ փոխչեմպիոն, Աշխարհի գավաթակիր, արդեն ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ, ծնունդով գյումրեցի ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ հետ։ - Ողջույն, Վարազդատ։ Շնորհավորում ենք փառահեղ հաղթանակի, աննախադեպ նվաճման, ինչպես նաև օրերս ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչմանն արժանանալու առթիվ։ - Շատ շնորհակալ եմ։ Ինչպես և ակնկալում էինք, պայքարը ԱԱ֊ում իսկապես շատ թեժ էր ընթանում, գիտեինք, որ իրանցի ծանրորդները բավականին ուժեղ են։ Որքան պետք էր երկամարտում հաղթելու համար, այդքան էլ բարձրացրի։ Եթե ավելացնելու անհրաժեշտություն լիներ, հրման առաջին մոտեցմանն ավելի մեծ քաշի կմոտենայի։ Նշեմ, որ Աշխարհի չեմպիոն հռչակվելը ինձ համար երազանք ու նպատակ էր, մանավանդ այդքան արծաթե ու բրոնզե մեդալներից հետո։ Կարողացա ուրախության պահեր պարգևել իմ հայ ազգին, ինչի համար շատ հպարտ եմ։ Երևի իմ ոսկե մեդալի համար ես այդքան չեմ ուրախացել, որքան մեր հայ ազգը։Նրանց համար էլ այս չեմպիոնությունը շատ երկար սպասված էր, որովհետև երկար տարիներ գերծանր քաշային կարգի ոսկին մեկ երկիր էր գնում, ու վերջապես այն արդեն Հայաստանում է։ Այլ զգացողություններ ու ապրումներ ունեմ։ Իհարկե, գիտակցում եմ, որ հետագայում էլ ավելի շատ պիտի աշխատեմ ու պարապեմ, ինչին պատրաստ եմ։ Պետք է ՕԽ արծաթն էլ ոսկի դարձնեմ։ Ցավում եմ միայն, որ Գոռ Մինասյանը չկարողացավ մեդալ նվաճել։ Իրեն այդքան էլ լավ չէր զգում, քանի որ ծնկի վնասվածք ուներ և առաջնությունից առաջ երկար ժամանակ չէր մարզվել։ - Կարող ենք արդեն տարին ամփոփել։ - Չեմ կարող այս տարվա իմ արդյունքներից բավարարված չզգալ, քանի որ միակ հայ մարզիկն եմ, որ այս տարի այդքան մեդալներ է նվաճել։ Սակայն, միևնույն ժամանակ էլ լիովին գոհ չեմ ինձնից։ Գիտեմ, որ ավելացնելու և ավելի լավ հանդես գալու հնարավորություն միշտ էլ կա։ Առաջիկայում մի քանի օր կհանգստանամ ու կսկսեմ պատրաստվել արդեն 2025 թվականի Եվրոպայի առաջնությանը։ - Վարազդատ, հաշված օրեր են մնացել այս տարվա ավարտին ու կգա արդեն Նոր տարին։ - Առիթից օգտվելով, ուզում եմ շնորհավորել իմ հայ ազգին, մեր զինվորներին գալիք տոների առթիվ, մաղթում խաղաղության, առողջության, նորանոր նվաճումների տարի։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան