Հայաստանում շուրջ 130 հազար 18-29 տարեկան չաշխատող և չսովորող երիտասարդներ կան. Նարեկ Մկրտչյան

Թեմա

«Հայաստանում ունենք կառուցվածքային և ցիկլիկ գործազրկություն»,-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ զեկուցելով «Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» որոշումը։

Նրա խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում կա մի շարք խնդիրներ՝ հատկապես պոտենցիալ աշխատուժի զգալի մասն է անմրցունակ և չունի համարժեք գիտելիքներ, փափուկ և մասնագիտական այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են ժամանակակից  արագ փոփոխվող աշխատաշուկայի կարիքները բավարարելու համար։

«Պոտենցիալ աշխատաուժի մարտահրավերը 2022 թվականին կազմել է ընդհանուր աշխատանքային ռեսուրսների 15 %-ը կամ 339 հազար մարդ»,-հայտնեց նախարարը։

Նշելով, որ աշխատանքի բացակայությունն աղքատության ավելացման պատճառ է՝ նախարարն ասաց. «Ռազմավարական ծրագիրը միտված է փոխելու հանրության շրջանում աշխատանքի ընկալումը և դրա արդյունքում նաև վարքագիծը՝ աշխատող քաղաքացու կարևորությունն ընդգծելու համար»,- ասաց նախարարը։

Նրա ներկայացմամբ՝ ռազմավարության հիմնական նպատակներից է մարզային քաղաքներում ապահովվի ոչ գյուղատնտեսական արտադրության բարձր արտադրողականության ունեցող զբաղվածության աճ։

Մյուս նպատակը՝ 18-29 տարեկան չսովորող, չաշխատող  երիտասարդության զբաղվածության աճն է՝ հմտությունների շարունակական զարգացմամբ, նրանց հնարավորության ընդլայնման և արտադրողականության բարձրացման միջոցով։

Մկրտչյանը նշեց, որ 2022 թվականին շուրջ 130 հազար 18-29 տարեկան չաշխատող և չսովորող երիտասարդներ կան։

Ռազմավարության մյուս նպատակը, ըստ նախարարի, 30-40 տարեկան
կանանց զբաղվածության աճն է։

Նարեկ Մկրտյանը նշեց որ ռազմավարության հիմնական նպատակներից է ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող աշխատունակ շահառուների ինտեգրումն է սոցիալալական նպաստ ստացոցների համակարգի արդյունավետության բարձրացման միջոցով։

«Մյուս նպատակը պետական քաղաքականության համակարգի փոխակերպումն է՝ նպատակաուղղված մարդկային կապիտալի զարգացմանը, բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի աճին։ Աշխպատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանության կրճատմանը»,- ասաց նախարարը։

 

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)