Խայտառակ պարտքերով են տարին ամփոփում Երեւանյան ու մարզային խոշոր հիվանդանոցները, պետությունը չի վճարել

Թեմա

Առողջապահության նախարարությանը հատկացվելիք 2024 թ․ պետպատվերի գումարներն ամբողջովին, որոնք գոյացել են ապրիլ-մայիսից սկսած պետպատվերի հատկացումների սպառվելուց հետո օֆերտոյի պատուհանով հատկացված պետպատվերի բուժումներն իրականացվել են ու խոստումը ծածուկ ձգձգվել է, կուտակված պարտքը հասել է արդեն շուրջ 1 միլիարդ դրամի։ 

 

Euromedia24-ի հետ զրույցում հաստատեցին մեր տեղեկատվությունը որոշ պետական հիվանդանոցների կուրատերներ, բայց նրանք չեն համարձակվում հարցազրույցներով Առողջապահության նախարարության ձախողման մասին բարձրաձայնել, մանավանդ որ վարչապետ Փաշինյանն ըստ իրենց աղբյուրի տեղյակ է, իր մոտ է կանչել Արսեն Թորոսյանին ու հանգամանորեն տեղյակ է խնդրից։ Բայց հաջորդ սարսափելի ինֆորմացիան այն է, որ մեր աղբյուրների համաձայն կառավարությունը մտադիր չէ պահուստային ֆոնդից թեկուզ մասնակի թոթափել այս պարտքի ահռելի բեռը, ֆինանսների նախարարությունից հասկացրել են փող չկա, ճար չկա։

Փոխարենը Առողջապահության նախարարությունից հանցագործության դրդող քայլեր են պահանջել հիվանդանոցների տնօրեններից, առաջարկվել է փոքր թիվ գրել պարտքերի մասով ուղարկել ԱՆ- ՊԱԳ, մյուս ծավալը թողնել 2025թ մայիսից հետոյի անորոշ ապագային, խոստանալով, որ ԱՆ նախարար Անահիտ Մանասյանը կհամոզի վարչապետ Փաշինյանին մասնակի հատկացումներ անել պահուստային ֆոնդից, որ հիվանդանոցները չփակվեն ու կադրային ջարդի չգնան։

 

Համաձայնել եք պարտքի կեսը ցույց տալ, մեր այս հարցին բորբոքված արձագանքներ ստացանք մի քանի ԲԿ-ից «Այսինքն դուք մեզ առաջարկում եք փաստաթուղթ կեղծել ու մենք էդ հանցագործությանը պիտի գնանք նախարար պաշտպանելու կամ աղմկահարույց տապալումը կոծկելու համար։ Հա՞, որ ինչ լինի, որ գնանք նստենք ինչ է թե ժողովուրդը չիմանա որ կազուսի մեջ է, եկող տարի չի կարա պետպատվերով վիրահատվի կամ բուժվի ու հետազոտվի։ Հա, սա եք ուզում..․ այսինքն մեզ համոզելով պիտի մենք խաբենք նախարարին ինքը վարչապետին վարչապետը ժողովրդին, իրականում սա նշանակում է խաբել ժողովրդին։ Ինչի տակ մենք չենք մտնի»։

Այսպես են ընդհանրական մեզ արձագանքել 4 հիվանդանոցների ղեկավար անձնակազմից՝ հորդորելով, որ մենք էլ մեր լրագրողական աշխատանքով օգնենք բարձրաձայնել որ խնդրին կառավարությունն ադեկվատ լուծում տա։ ԱՆ-ն օֆերտայով ծառայություններ մատուցող բժշկակական հաստատությունների 2024 թվականի դեկտեմբերի կատարողականները արդեն գրվել են գերպարտքերով, իսկ զանգերը, որ եղել են ԲԿ-ին, որպեսզի քիչ գումար ներկայացնեն կամ պարզապես քիչ փոխանցեն պարտքերի ցուցակները, դեռ փնտրում ենք, որ գտնենք հանցագործության մղող այս ձեռքին։ Եթե իհարկե դա հենց նախարար Անահիտ Մանասյսնի ցուցումով չէ։ Ընդգծենք, ողջ տարին ԲԿ-ները առաջնորդվել են օֆերտոյի համակարգին անցման մասին կառավարության որոշման պահանջներով, այսինքն՝ պացիենտների գրանցումները կատարել են արմեդ համակարգով՝ ըստ սահմանած կարգի, պիտի սպասարկվել «նիսյա» պետպատվերի շրջանակներում, որից հետո մատուցված ծառայությունների չափով պետք է այդ ԲԿ-ն ստանար համապատասխան ֆինանսավորումը ԱՆ-ից։

 

Եվ ահա այս նոր ներդրված համակարգով պարտքերի տակ ճկռած հիվանդանոցների ցանկը սկսում է երեւանյան խոշոր հիվանդանոցներից Աստղիկ, Էրեբունի, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ինստիտուտ․․ մինչեւ Գյումրու, Արտաշատի եւ մարզային խոշոր հիվանդանոցներ։ Բայց սոսկալի վիճակում են հայտնվելու հատկապես մարզայինները եւ մասնագիտացված պետական հիվանդանոցները, քանի որ կուտակված պարտքով տարին սկսելով չեն կարողանա սպասարկել ու ավտոմատ բնակիչները կուղղորդվեն Երեւանի խոշոր մասնավոր հիվանդանոցներ, որտեղ մարդու առողջությունը առաջնահերթ բիզնես է, հետո նոր ծառայությունների սպասարկում։

 

Սպասենք կառավարության արձագանքին, եթե իհարկե վարչապետ Փաշինյանն այս անգամ էլ չի փորձի քողարկել իրականությունը ` հանուն իր ժողովրդավար իմիջի։

 

https://iravunk.com/sim/?p=301400&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ