«Ժողովուրդ». Ինչո՞ւ չեն հավատարմագրել MediaHub.am-ի լրագրողին. ինչ նոր օրենքներ է սահմանել Ալեն Սիմոնյանը

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ազգային ժողովում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և լրագրող Վահե Մակարյանի միջև տեղի ունեցած հայտնի ամոթալի վեճից հետո, որոշում է կայացվել մերժել Վահե Մակարյանի` ԱԺ նոր՝ գարնանային նստաշրջանի համար լրագրողի հավատարմագրման դիմումը։

Որոշումը հենց Ալեն Սիմոնյանինն է։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հետաքրքրվելով, թե ինչ սկզբունքով են MediaHub.am-ի լրագրող Վահե Մակարյանին զրկում նաև 2025 թվականին Ազգային Ժողովում հավատարմագրվելու իրավունքից:

Հարցմանն ի պատասխան՝ ԱԺ-ից հայտնեցին․

«MediaHub.am լրատվամիջոցի լրագրող Վահե Մակարյանին ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի գործունեության լուսաբանման նպատակով հավատարմագրելու համար ներկայացված դիմումը մերժվել է՝ հիմք ընդունելով ՀՀ ԱԺ խորհրդի՝ 2024 թվականի դեկտեմբերի 2-ին թիվ 062-Լ որոշմամբ Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգի 16-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերը», – ասված է պատասխանում։

Ազգային Ժողովի կողմից հղում արված որոշումը ենթադրում է․ 5-րդ կետով՝ լրատվական գործունեություն իրականացնողի կողմից հավատարմագրման ներկայացված լրագրողը հավատարմագրման պահին նախորդող մեկ տարվա ընթացքում Աշխատակազմի կողմից ստացել է երկու նախազգուշացում։
6-րդ կետով՝ հավատարմագրման ներկայացվող լրագրողի հավատարմագրումը հավատարմագրման ներկայացման պահին նախորդող մեկ տարվա ժամանակահատվածում Աշխատակազմը վաղաժամ դադարեցրել է:

Այսինքն, ստացվում է, որ այսուհետև անգամ հավատարմագրումը վաղաժամ դադարեցնելու դեպքում՝ լրագրողը մեկ օրացուցային տարի խորհրդարան մտնելու իրավունք չի ունենա։ Ահա թե ինչպիտի նոր օրենքներ է սահմանել Ալեն Սիմոնյանը լրագրողների հավատարմագրման փուլի մեկնարկին ընդառաջ՝ 2024 թվականի դեկտեմբերի 2-ին։ Ընդ որում, իր հաստատած կարգը հետին թվով է ուժ ստանում փաստացի:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին լրագրող Վահե Մակարյանը մանրամասնորեն պատմել էր իր և ԱԺ նախագահի միջև տեղի ունեցած միջադեպի մասին, որ Ալեն Սիմոնյանը միջանցքում գոռգոռացել և հայհոյանքներ է հնչեցրել, իրեն խուլիգանի նման պահել։ Ալեն Սիմոնյանի թիկնապահները բռնել էին լրագրողի ձեռքերը, որպեսզի ԱԺ նախագահը հարվածի նրան, և այս խուլիգանական վարքագծի դրսևորումը, փողոցային հայհոյանքները լսվել էին ԱԺ միջանցքում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
https://iravunk.com/sim/?p=301390&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ