Երբ փողի վրա նստած աղքատ են ձեւանում

Վերլուծություն

Այսպես էր ասում երբեմնի ընդդիմադիր Փաշինյան Նիկոլը, որը հիմա լրիվ իր «հագով» է: Նիկոլ Փաշինյանը եւ իր հետ նույն տանիքի տակ ապրող Աննա Հակոբյանի նախատոնական-նախընտրական ակտիվությունը բոլոր նախադրյալներն ունի հռչակվելու 2024-ի տարվա ամենաանհաջող «փիառ»-ը: Ընդ որում՝ ոչ այն պատճառով, որ կիրառված տեխնոլոգիաներն են չստացված, այլ զուտ նրա համար, որ Նիկոլ-Աննա զույգն ինչքան շատ է խոսում, այնքան ավելի անտանելի է դառնում:

Որպես «պարապ վախտվա խաղալիք»՝ Ֆեյսբուքի ջանին ընկած Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերներ է, որ հրապարակում է: Դրանցից մեկն էլ նվիրված էր ո՛չ ավել, ո՛չ պակաս ռեկետ անելուն: Նա հիշեցրեց, որ օրեր առաջ հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ Աննան պատմում է, որ գործարարներին նամակներ է հղել՝ խնդրելով «Իմ քայլը» հիմնադրամին 10 մլն դրամ նվիրատվություն անել՝ ծրագրեր իրականացնելու համար։

«Այդ նամակներից գրվել է 473 ընկերությունների, եւ այդ 473 ընկերություններից 383-ը ոչ մի գումար ընդհանրապես չեն փոխանցել, այսինքն՝ գումար փոխանցել է 86 ընկերություն, որոնք 18 տոկոսից քիչ ավելին է, լավ թող լինի 20 տոկոս։ Եթե Հայաստանում լիներ ավտորիտարիզմ, եթե լիներ ռեկետի ու վախի մթնոլորտ՝ քանի՞ ընկերություն վարչապետի տիկնոջից նամակ ստանալից նվիրատվություն կանեին՝ առնվազն 95 տոկոսը, էս դեպքում տեղի է ունեցել հակառակը»,-ասել է Փաշինյանը՝ իբր փաստ ներկայացնելով, թե ինչքան ժողովրդավար է Հայաստանը:

Այստեղ են ասել՝ ինչքան ոչ զագսով, ոչ եկեղեցով իր հետ չամուսնացած Աննա Հակոբյանն առաջին տիկին է, այնքան էլ Հայաստանն իր օրոք ժողովրդավար է: Բայց, սա թողնենք մի կողմ: Ի՞նչ է ստացվում, Նոր տարվա բերան Նիկոլն ու Աննան 86 ընկերությունից «քերում» են 860 մլն դրամ, ու սա ներկայացնում են իբրեւ ժողովրդավարական ձեռքբերում: Ավելի ճիշտ՝ սա ոչ թե ձեռքբերում է, այլ «Օդից փող» փաշինյանական ռեալիթի շոուն է:

ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԻ ՍԱԴՐԱՆՔԸ՝ ՀԱՆՐԱՅԻՆԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ

Հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության ձեռբքերո՞ւմ է համարում, որ «Հանրային» կոչվող հեռուստաընկերությունը վերջնականապես վերացնում է Վեհափառ Հայրապետի օրհնանքն ու ամանօրյա մաղթանքը հեռարձակելու ժամի վերաբերյալ տասնամյակների ավանդույթը:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Դա համարում եմ վիրավորական՝ իր ինքնությունը հարգող յուրաքանչուր հայի համար։ Այս «թազա» մոտեցումը լիարժեք տեղավորվում է ՔՊ-ի ու անձամբ թրաշյալի հակաառաքելական հստակ քաղաքականության տրամաբանության մեջ, հետեւաբար՝ այն ունի զուտ քաղաքական բնույթ»։

Հիշեցնենք, որ նույն պատմությունը եղավ նաեւ անցյալ տարի: Եվ ահա Մայր Աթոռը տեղեկացնում է հետեւյալը. «Հանրային հեռուստաընկերության ամանորյա հեռուստահաղորդումների ծրագրի ազդագրից հայտնի դարձավ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը նախատեսվում է հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին։Հարկ ենք համարում նշել, որ ուղերձի հեռարձակման առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Հանրային հ/ը միջեւ որեւէ քննարկում տեղի չի ունեցել։ Հեռուստաընկերությունը շարունակում է շրջանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսների ամանորյա ուղերձի հեռարձակման՝ տասնամյակների ավանդույթը՝ անտեսելով Մայր Աթոռի դիրքորոշումն ու Հայոց Եկեղեցու հայրենաբնակ եւ աշխարհասփյուռ հավատացյալների պահանջներն ու սպասումները։ Հեռուստաընկերության որդեգրած գործելաոճի պայմաններում Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը մեզ հասանելի լրատվամիջոցներով կհեռարձակվի Ամանորի գիշերը՝ նախընթաց տարիների ավանդույթով սահմանված ժամի»:

Իհարկե, այլեւս զարմանալ ու զայրանալ հնարավոր չէ այս ազգադավ իշխանության որեւէ քայլից, այն էլ հակաեկեղեցական: Օրվա իշխանությունը բազմիցս է ապացուցել, որ հակաստվածային քայլերում, ուղղակի, չեմպիոն է: Ուստի՝ մնում է հռետորական հարց ուղղել՝ պատարագների ժամանակ իրար բրդբրդող, գլխաշոր չունենալու համար՝ դիմացինին բշտող, բերանքսիվայր աղոթող մեր հավատցյալներին՝ նույն իրենց՝ առաջին քրիստոնյա ազգին, բա դուք բան չունե՞ք ասելու, որ Ամանորին զրկված եք լինելու Վեհափառ Հայրապետի ուղերձն ու օրհնությունը լսելուց՝ Հանրայինի եթերում: Այն Հանրայինի, որ իմ ու քո վճարած հարկերի հաշվին գոյություն ունի: Վերջիվերջո, առաջին քրիստոնյա ազգը պե՞տք է տարբերվի կեղծ բարեպաշտ փարիսեցիներից:

ԻՆՉ ՀԵՐԸ, ԻՆՉ՝ ՏՂԵՆ. ԱՎԻՆՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆԸ ԿՌԻՎ Է ԸՆԿԵԼ

Իսկ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասելիք ունի: Նա ներողություն է խնդրում՝ հոր փոխարեն: Ընդհանրապես՝ ասում են՝ երեխան տան հայելին է: Ու թե ինչու են ՔՊ-ական չինովնիկները մեկը մեկից ահավոր, բավական է տեսնել նրանց ծնողների վարքագիծը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրը ցուցարարներին երեք մատի կոմբինացիա է ցույց տալիս, ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանի մայրը ժամանակին ասում էին, թե եռացրած ջուր է լցրել ցուցարարների գլխին, դե իսկ Ավինյանի հայրն էլ հետ չմնալով՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս քաղաքացիներին «համբալ» է անվանել: Այո՛, էլ քաղաքացիների չեն սիրում, ոչ էլ խոնարհվում են նրանց առաջ:

«Ես կկարողանայի այս տգեղ միջադեպը պատահականություն համարել, եթե լսած չլինեի, թե ինչպես էր Տիգրան Ավինյանը բառացիորեն մեկ շաբաթ առաջ հայկական լրատվամիջոցներին «աղբանոց» անվանում, թե ինչպես էր նա ավելի վաղ իրեն քննադատողներին համեմատում ճանճերի հետ, եւ այսպես շարունակ։ Ես սա թյուրիմացություն կհամարեի, եթե չհիշեի, թե ինչպես է երկրի ԱԺ նախագահը բառի բուն իմաստով թքում իրեն քննադատող քաղաքացու վրա եւ շարունակում պաշտոնավարել։ Էնպես որ, սա սոսկ պատահականություն չէ, սա, ցավոք, մեր երկրում կարեւորագույն պաշտոններ զբաղեցնող մարդկանց աշխարհայացքն է, մտածելակերպն ու իրենց իշխանություն շնորհած ժողովրդի հանդեպ վերաբերմունքը», - ասում է ոչ վաղ անցյալում այս իշխանության մաս կազմած Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը: 

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել, ներկայացնենք ամենասկզբից: Լրատվամիջոցներից մեկը մայրաքաղաքում հարցում է արել անցորդներից եւ վարորդներից ու հետաքրքրվել, թե ի՞նչ կարծիք ունեն, որ հակառակ դատարանի վճռի, «կարմիր գծերի» արժեքը 160․000 դրամ է։

«Պիտի 500000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կանգնի ստեղ ամեն իրա գեղի «Opel»-ով․․․ Գնացեք Իտալիա, տեսեք, ավտոյի գին պետք է մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»,- հարցմանն ի պատասխան ասել է քաղաքապետի հայրը՝ Արմեն Ավինյանը։ Որդին էլ մեղայականով ու ներողություններով է հանդես եկել, թե՝ «Հայրս բավականին կոպիտ եւ տգեղ պատասխաններ է հնչեցնում...»: Ինչպես տեղին նկատել է փաստաբան Արսեն Բաբայանը. «Փաստորեն պաշտոնն այնքան թանկ է, որ հանուն դրա կարող է սեփական հոր մասին այսպես արտահայտվել»:

Ի դեպ, ասացինք՝ թանկ, հիշեցինք Ավինյանի ամերիկյան թանկարժեք տոմսերը: Մեծ աղմուկից հետո՝ Ավինյանը հայտարարեց, թե՝ մամուլից է իմացել, որ այդքան թանկ` 7.200.000 դրամ է եղել իր տոմսերը, պատրաստ է փոխհատուցել՝ սեփական միջոցներով: Ու սա ասում է մարդ, ով դիմել է դատարան, որ 150 հազար դրամ պետական տուրք չտա։ Պարզվում է՝ Տիգրան Ավինյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ մի լրատվամիջոցի: Այդ վարույթի շրջանակում զգացել է, որ 150 հազար դրամ տուրքը մեծ գումար է՝ իրեն ու իր ընտանիքին ֆինանսական անհարմարություն կպատճառի եւ դիմել է դատարան, որպեսզի պետական տուրքի գծով արտոնություն տրամադրվի իրեն։ Բնականաբար, դատարանը մերժել է պետական տուրքի գծով արտոնություն տրամադրելու մասին միջնորդությունը եւ հայցադիմումը վերադարձրել Երեւանի քաղաքապետին։ Հազար ողորմի, Հակոբ Պարոնյանին, ողջ լիներ «Մեծապատիվ մուրացկաններ-2»-ը հաստատ գրող էր:

Ի ՎԵՐՋՈ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԻՆՉ ՏԵՂ ՊԻՏԻ ԶԲԱՂԵՑՆԻ ՆԻԿՈԼԸ, ԸՍՏ ԼՏՊ-Ի

Եվ մինչ բոլորն անհամբեր սպասում են տարեմուտին ու Ձմեռ պապին, վերջինիցս ավելի շուտ խոսեց Լեւոն պապին: ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն առաջարկ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին՝ անդրադառնալով վերջինիս բանավեճի առաջարկին՝ ՀՀ նախկին նախագահների հետ:

«Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի, եւ քեզ այլ բան չի մնում այս դառն իրողությունից մեր ժողովրդի ուշադրությունը շեղելու հուսահատ ճիգերից բացի։ Աղմկիր որքան ուզում ես, այս իրողությունն արդեն պատմական փաստ է, որն այլեւս ջնջել չի լինի։ Իսկ եթե, Նիկոլ, ցանկանում ես, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները եւ հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։ Այ դա արդեն կլինի իսկական բանավեճ, հիմնված փաստերի վրա։ Իսկ եթե դա չանես, եւս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից եւ զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով», - ասել է նա՝ արժանանալով կարճ հիշողություն ունեցողների ծափահարություններին:

Հիշեցնենք, նույն Լեւոն Տեր-Պետրոսյանը 2018 թվականին ասում էր. «Ներկայիս համաժողովրդական շարժումը պատմական մեծ հաղթանակ է արձանագրել` տապալել է Հայաստանի 20-ամյա բռնապետությունը: Սրանով արդեն Փաշինյանն արժանի տեղ է զբաղեցրել հայոց պատմության մեջ»:Նույն Լեւոն Տեր-Պետրոսյանն էր 2022-ին՝ կրկին փրկում իր քաղաքական հոգեզավակ Նիկոլին՝ ասելով. «Մեզ սպասում են ծանր, ցավոտ լուծումներ: Պետք է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ստորագրվեն պայմանագրեր, որոնք ոչ մեկի քիմքին հաճելի չեն լինելու, բայց կա մի պահ, երբ այլընտրանք չկա։ Հայաստանյան ընդդիմության մեծ մասը կարծում է, որ եթե ազատվի վարչապետ Նիկոլ Փաշինյանից, ապա Հայաստանը կարող է խուսափել ցավոտ լուծումներից Ես առաջինն եմ ասել, որ Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել... Ճապոնիան չի՞ նվաստացել, կապիտուլյացիայի ենթարկվել, ի՞նչ կա էդտեղ. դա մեր ցանկությունը չի եղել, հանգամանքներն են բերել դրան»։

Լավ, գոնե Նիկոլը մեկ թրաշ է պահում, մեկ թրաշվում է, իբր նախորդը ինքը չէր, բա Տեր-Պետրոսյանի մոտ ի՞նչ է փոխվել: «Դե տղա եք՝ պահեք» Արցախը եւ վերջում ճիշտ դուրս գալու սինդրոմով տառապող նախագահի սիրտն արդյոք չի փառավորվում Նիկոլի քայլերով, սա էլ թողենք իր խղճին:

«Զուր եք տոնում ձեր «հաղթանակը»: 2008-ի մարտի 1-ից հետո էլ սիգարետը ձեռքին ժպտում էիք եւ ասում, որ այդ գիշեր լավ քնեցիք: Աշխարհի ոչ մի տիրակալ հանգիստ չի քնելու, մինչեւ որ «հազարամյակների հայկական Արցախը» չվերադարձվի հային... «Հազարամյակների հայկական Արցախը գոյություն ունի՛» եւ բոլո՛րդ դեռ պիտի հաշտվեք այդ աստվածային իրողության հետ», - այսպես է արձագանքում Տեր-Պետրոսյանին՝ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կանանց խորհրդի նախագահ Ալլա Հակոբյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում