Զախարյանն անպատրաստ է մեկնել Իսպանիա, պատրաստ չէր այդպիսի ծանրաբեռնվածության. Լեդյախով
Սպորտ
Ռուսաստանցի մարզիչ Իգոր Լեդյախովը կարծիք է հայտնել իսպանական «Ռեալ Սոսյեդադի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի մասին։
«Կարծում եմ՝ Զախարյանը պետք է շարունակի դրսևորել իրեն Իսպանիայում, դեռ քիչ ժամանակ է անցել։ Մարդն անպատրաստ էր մեկնել այնտեղ։ Իսպանիայում շատ բարձր ռիթմ է, մարզումային գործընթացն ու ամեն բան անցնում է մեծ արագության պայմաններում։ Նրա օրգանիզմը պարզապես պատրաստ չէր այդպիսի ծանրաբեռնվածության, դրա պատճառով եղան վնասվածքներ։ Իսպանիայում ամեն բան կատարվում է երկու քայլ առաջ։ Զախարյանի օրգանիզմը երիտասարդ է, նա ունի ամեն բան՝ բարձրակարգ ֆուտբոլիստ դառնալու համար»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը։
https://iravunk.com/sim/?p=301371&l=am/