Դեպի ուր է տանում ադրբեջանական ինքնաթիռը ռուսական հրթիռով խոցելու վարկածը

Վերլուծություն

Շարունակում է ակտիվորեն քննարկվել լուրը, թե «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի երեկվա վթարի պատճառը ռուսական հրթիռն է:

Լուրը տարածել է Euronews՝ վկայակոչելով նախնական հետաքննությունը եւ ադրբեջանական կառավարության աղբյուրներին: Այն է` Գրոզնիի հատվածում ինքնաթիռի մոտ պայթել է ռուսական «երկիր-օդ» հրթիռը, որն արձակվել է անօդաչու թռչող սարքի հարձակման ժամանակ, եւ դա համընկել է ադրբեջանական ինքնաթիռի թռիչքին: Բեկորները հարվածել են ուղեւորներին ու բորտուղեկցորդներին, երբ այն պայթել է ինքնաթիռի կողքին։

Աղբյուրները նաև հայտնել են Euronews-ին, որ խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել ռուսական որևէ օդանավակայանում՝ չնայած օդաչուների՝ արտակարգ վայրէջք կատարելու խնդրանքին, և նրան հանձնարարվել է թռչել Կասպից ծովով դեպի Ղազախստանի Ակտաու ուղղությամբ։ Հաղորդվում է, որ օդանավի GPS նավիգացիոն համակարգերը խցանվել են ծովի վրայով թռիչքի ողջ ընթացքում:

Իսկ ահա ռուսական աղբյուրները փոխանցում են, որ ադրբեջանական ինքնաթիռը Գրոզնիի օդային հատված է մտել հրթիռային հարձակման ժամանակ, երբ գործել են ռուսական ռադիոէլեկտրոնային պաշտպանության համակարգերը: Դա էլ հանգեցրել է ադրբեջանական ինքնաթիռի օդագնացության համակարգի խցնման, ինչի պարագայում ինքնաթիռն այդ հատվածում վայրէջքի հնարավորություն պարզապես չուներ: Համակարգերը վերականգնվել են Կասպից ծովի հատվածում, եւ ինքնաթիռին հաջողվել է հասնել ղազախական օդանավակայանի գոտի:

Ավելին, ղազախական կողմը պաշտոնապես հաստատել է, որ կապի մեւ է եղել ինքնաթիռի հետ, այն վայրէջքի երկու փորձ է կատարել, սակայն բաձրության կտրուկ տատամումների պատճառով չի ստացվել: Հաջորդել ե անկումը: 

Այս ամբողջը բավականին նման է իրականությանը, սակայն պաշտոնական վարկածներ դեռ չկան: Այդ թվում, Ռուսաստանի եւ Ադրբեջանի կողմից: Բայց, եթե նշված վարկածը հաստատվի, ապա այլ հարցեր են առաջ գալիս: Ամեն դեպքում, անօդաչուների զանգվածային հարձակման պարագայում պարտադիր նոր է ինչպես ՌԷՊ համակարգի, այնպես էլ հակաօդային ողջ համակարգի գործարկումը` հրթիռային արձակումներով հանդերձ: Այդ պարագայում անօդաչուների համեմատ մեծ մակերեսով ինքնաթիռը կարող է նաեւ մագնիսի նման դեպի իրեն ձգել մի շարք տեսակի հրթիռներ, նաեւ հայտնվելով առնվազն թույլ կառավարելի վիճակում: Իսկ այդ դեպքում` պատահակա՞ն էր, որ ուկրաինական անօդաչուների գրոհը եւ ինթնառիթի մուտքն այդ գոտի համընկավ: Կամ, նման իրավիճակում ինչո՞ւ ինքնաթիռը կուրսը չի փոխել` մինչ օդային բախման գոտի մտնելը: Թե՞ հարձակումը սկսվել է այն պահին, երբ ինքնաթիռն արդեն այդ հատվածում էր եւ չէր կարող կուրսը փոխել:

Ի դեպ, երեկ տեղեկացրել էինք (https://iravunk.com/?p=301295&l=am), որ ուկրաինական աղբյուրներն այս օդային աղետը համարում են բրիտանական եւ ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից սարքած ավանտյուրա: Դա հեշտ է, բավական է անօդաչուների հարձակում նախաձեռնել այդ հատվածում քաղաքացիական ինքնաթիռների թռիչքի ժամանակ, եւ ավանտյուրան ինքն իրեն կսարքվի: Հայտնի կողմնորոշմամբ Euronews-ն իր այդ վարկածով ցույց տվեց, թե խաղի իմաստը որը կարող է լիել` ռուս-ադրբեջանական սուր հակասություն սկսելը: Բայց նաեւ, հենց այդ վարկածով մղում է այն մտքին, թե իրականում որտեղ կարող են լինել այս ամենի հիմքերը:  

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում