Փաշինյանին անվստահություն հայտնելը սարերի հետևում չէ. Մամիջանյան

Ներքաղաքական

Մենք կարծում ենք, որ իշխանափոխության կարելի է հասնել փողոցային պայքարով, որի գագաթնակետը կդառնա Փաշինյանին անվստահություն հայտնելը, եւ այդ գործընթացը, թվում է, սարերի հետեւում չէ՝ նկատի ունենալով գործընթացները կառավարող կուսակցության ներսում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 26-ին ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

 

Նրա գնահատմամբ, ընդդիմությունը չի կարող իշխանափոխություն իրականացնել առանց լայն զանգվածների աջակցության։ Նա խոստովանել է, որ ընդդիմությունը չի հասել իր նպատակին, քանի որ Փաշինյանը դեռ իշխանության ղեկին է։ Միաժամանակ, քաղաքական գործիչը կոչ է արել հաշվի առնել, որ պայքարի յուրաքանչյուր հաջորդ փուլ ավելի մարդաշատ ու ավելի մոտ էր իր նպատակին, քան նախորդը։

 

«Հանուն հայրենիքի» շարժման բողոքի ցույցերի ժամանակ Երեւանի Հանրապետության հրապարակն ավելի մարդաշատ էր, քան 2018թ.՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո։ Սակայն իշխանափոխության հասնել չհաջողվեց, կան թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ, որոնք պետք է քննարկենք գործընկերների հետ՝ հետագայում սխալներից խուսափելու համար։ Ինչ վերաբերում է հունիսի 12–ի դեպքերին, հատկանշական է, որ Փաշինյանը ամեն առիթով ասում է, որ պատրաստ չէ ռազմական ճանապարհով ապաօկուպացնել Ջերմուկի տարածքները, բայց պատրաստ է զենք կիրառել խաղաղ ցուցարարների, հայերի դեմ։ Քաղաքացիների դեմ կիրառվել են հատուկ միջոցներ, որպեսզի նրանք չանցնեն մի փողոցից մյուսը»,- հիշեցրել է պատգամավորը՝ անհամաչափ անվանելով միջազգային հանրության արձագանքն այս իրադարձություններին։

 

Մամիջանյանը հավաստիացրել է, որ ՀՀԿ ամենօրյա աշխատանքի նպատակը իշխանափոխության հասնելն է, եւ այլ քաղաքական օրակարգ չկա, քանի որ դրանից է կախված Հայաստանի անվտանգությունը։ Նա համոզված է, որ նոր ընտրություններ անցկացնելու համար Փաշինյանին պետք է ինչ–որ թղթի տակ Ադրբեջանի նախագահ Ալիեւի ստորագրությունը կամ ինքնագիրը։ Հենց այս ինքնագիրն է հիմա հետապնդում Փաշինյանը։

 

Միաժամանակ, պատգամավորը կասկածում է, որ իշխանությունները կգնան արտահերթ ընտրությունների՝ իշխանությունների գործողությունների կանխատեսումն անվանելով անշնորհակալ գործ։ 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում