Հայաստանի տարբեր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից կշեռքներ կցուցադրվեն Ռուսական արվեստի թանգարանում

Մշակութային

Դեկտեմբերի 27-ին, ժամը 15:00 Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) կկայանա «ԿՇԵՌՔ» պատմագեղարվեստական ցուցահանդեսի բացման արարողությունը, որտեղ կներկայացվեն  Հայաստանի  տարբեր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից  վաղ միջնադարից սկսած մինչև  20-րդ դարի  կեսերի կշեռքներ։ Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու կշեռքի պատմությանը, խորհրդաբանությանը, ձևերին և կիրառման եղանակներին։ 

Կշեռքի խորհուրդը կներկայացվի միջնադրայան  մանրանկարչության, քանդակագործության օրինակներով, իսկ Սերգեյ Փարաջանովի և Հակոբ Հակոբյանի ստեղծագործությունները յուրովի կմեկնաբանեն  կշեռքի գեղարվեստական իմաստաբանությունը։

Այս ցուցահանդեսը  միջթանգարանային համագործակցության լավագույն օրինակ է, որտեղ  ներկայացվում են կշեռքներ  Հայաստանի պատմության թանգարանի,  Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի, Երևան քաղաքի պատմության թանգարանի, Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի, Միջին արևելքի թանգարանի, Մ. Մաշտոցի անվ. Մատենադարանի, Սերգեյ Փարաջանովի թանգարանի,  կոլեկցոներներ Նարեկ Վան Աշուղաթոյանի, Հակոբ Մոմջյանի,  Գալամքերյանների   և Հրազդան Թոքմաջյանի  հավաքածուներից։

Ցուցահանդեսը կտևի 2024թ.  դեկտեմբերի  27-ից 2025թ. ապրիլի 1-ը ներառյալ։ Այդ  ընթացքում  կկազմակեպվեն  թեմատիկ դասախոսություններ, կրթական ծրագրեր։

Կշեռքը ի հայտ է եկել մ.թ.ա 4-րդ հազարամյակի վերջում։ Կշեռքի կիրառման ամենավաղ կենտրոնները դարձան Միջագետքի, Եգիպտոսի, Փոքր Ասիայի, Հնդկաստանի վաղագույն քաղաքակրթությունները:

Կշեռքի հիմքում ընկած է մարդու անատոմիան: Մարդն առաջին անգամ երկու ձեռքի ափը օգտագործեց՝ հասկանալու ապրանքի քաշը, «ծանր ու թեթև արեց» այն՝ գնահատելու և փոխանակելու համար։ Կշեռքի նժարները երբեմն անվանում են նաև թաթ, որը ուղղակիորեն առնչվում է ձեռքին։

Կշեռքի գյուտը տեղի է ունեցել վաղ բրոնզի դարում, երբ առևտրական կապերը ընդարձակվում են։ Առևտուրը ձեռք է բերում  միջազգային նշանակություն, որին նպաստում է կշեռքի, կշռաքարերի, որոշակի քաշով ձուլակտորների ստեղծմանը։

Կշեռքներն տարբեր մշակույթներում  ունեցել են տարբեր խորհրդաբանություն։

Հին ժամանակներից կշեռքները օգտագործվել են որպես այլաբանություն, որն անձնավորում էր արդարությունն ու չափավորությունը։

 Կշեռքը Հին Հունաական  արդարության և հատուցման աստվածուհիներ Թեմիս և Նեմիսիս խորհրդանիշն է։ Կշեռքը այսօր էլ մնում է դատական իրավունքի  և արդարադատության խորհրդանիշ։ Այն  ներկայանում է Թեմիսի տեսքով, որի աչքերը փակ են, իսկ ձեռքում կշեռք է։

Կշեռքի նժարները նույնացվել են լիալուսնի հետ, որը առատության, պտղաբերության խորհրդանիշ էր։

Հին եգիպտական դիցաբանության մեջ մուտքն անդրշիրիմյան կյանք ապահովվում էր սրտի կշռումից հետո:  Կշեռքը կապվում է  նաև արեգակի և արևային աստվածների հետ, քանի որ նրանք էին միջնորդ այս և հանդերձյալ աշխարհների միջև։

Կշեռքը որպես վիճակահանության գործիք հանդես է գալիս նաև բուդդայականության մեջ։ Կշեռքի նժարին նետված ոսկրե վիճակով որոշվում է մահացածների ճակատագիրը։

Հայոց մեջ Անահիտ աստվածուհին է համարվել Արդարության անձնավորում, որի խորհրդանիշը կարող էր լինել նաև կշեռքը։

Միջնադարյան հայ ձեռագրարվեստում կշեռքի պատկերներ հանդիպում են Ահեղ դատաստանը պատկերող մանրանկարներում։

Կշեռքը  կարևոր խորհուրդ ունի նաև որպես կենդանակերպի նշան։ Այն յոթերորդն է, որը համապատասխանում է սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 22-ը ժամանակահատվածին։ Նրանով է սկսվում կենդանակերպի 12 ամիսների երկրորդ կեսը, որով ասես հավասարակշռվում է տարին։ Մյուս կողմից այն համընկնում է աշնան այն ամիսներին, երբ բերքը հավաքվում էր, կշվում և պահեստավորվում։ Միջագետքում Կշեռքի համաստեղությունը անվանում էին «ճշմարտության և արդարության աստղ»։ Այդ ամիսը նաև կոչվում էր դատական, քանի որ այդ շրջանում դատում էին ոչ միայն կենդանի մարդկանց, այլև մահացածներին։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում