«Փաստ». Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը դեկտեմբերի 24-ին որոշել է Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղում 232,8 քմ և 324,5 քմ հողամասերի գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական կառուցապատման և հաշվառել համայնքի հողերի ֆոնդի հաշվեկշռում, ապա այդ հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարել է քաղաքացի Սուրեն Հայկի Աղաջանյանին: 

Հողամասերի արժեքը կազմել է համապատասխանաբար 284249 դրամ և 396215 դրամ: Իրականում Թեղուտ գյուղի հողերի շուկայական գինը բավական բարձր է, այսինքն՝ Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից բազմակի էժան գնով երկու հողամաս է օտարել Սուրեն Աղաջանյանին՝ այդ հողամասերի գործառնական նշանակությունը փոփոխելով։ Ի դեպ, սոցցանցայի օգտատերերը նշում են, որ Դիլիջան քաղաքի բնակիչ, 1955 թվականին ծնված Սուրեն Աղաջանյանը Դիլիջան քաղաքի հյուսիսային ծայրին՝ միջպետական ճանապարհի եզրին գտնվող ռեստորանային հայտնի «Գետափ» համալիրի սեփականատերն է,Դիլիջանի ազգային պարկի նախկին տնօրենը։ 

Դժվար չէ պատկերացնել, թե նույն Նիկոլ Փաշինյանը ինչ աղմուկ կբարձրացներ նախկինում նմանատիպ գործարքների պարագայում՝ կոռուպցիա, թալան և այլն։ Իսկ ներկա իշխանությունների պարագայում դա, փաստորեն, կոռուպցիա չէ, թույլատրելի է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
https://iravunk.com/sim/?p=301308&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ