«Ռուսական նավը խորտակեց ուկրաինական ԳՌՈՒ-ն` բրիտանացիների ցուցումով, ինչպես «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը»

Վերլուծություն

Երեկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ ռուսական Ursa Major բեռնատար նավը խորտակվել է Միջերկրական ծովում՝ շարժիչի սենյակում տեղի ունեցած պայթյունից հետո։ Այդ բազմանշանակ հայտարարությունից հետո դեռ տիրում է լռություն, սակայն, ինչպես վստահեցնում են նաեւ ուկրաինական աղբյուրները, դա լռություն է փոթորիկից առաջ:

Այսինքն, եթե նավը խորտակվել է պայթյունից, ապա պետք է պատասխան լինի` ի՞նչ պայթյունի մասին է խոսքը: Առավել եւս, որ պայթյունի մասին խոսում է ոչ միայն ՌԴ ԱԳՆ-ն, այլ նաեւ, դրանից էլ առաջ, արեւմտյան աղբյուրները: Եվ ահա, մի փոքր փակագծերը բացեց նավի սեփականատեր ընկերությունը` «Оборонлогистика»-ն, հայտնելով, որ փրկված անձնակազմը (Լուսանկարում) հայտնել է երեք պայթյունի մասին: «Նավի անձնակազմի անդամների վկայության համաձայն՝ երեք անընդմեջ պայթյուն է տեղի ունեցել աջակողմյան առջևի հատվածում»,- հայտնել է ընկերությունը:

Երեք պայթյունն արդեն ոչ մի դեպքում պատահականություն չես համարի, ակնարկն ամենաուղիղ ձեւով ակնարկում է ահաբեկչական հարձակման մասին:

Բայց ո՞ւմ է պետք բեռնատար նավի վրա հարձակումը: Չնայածմ դատելով այն բեռից, որը նավը տեղափոխում էր, նման հարձակումը, այնուամենայնիվ, ոմանց պետք կգա:

Ըստ պաշտոնական տվյալների, նավը մեկնում էր Վլադիվոստոկ՝ տեղափոխելով «նավահանգստային ենթակառուցվածքի զարգացման համար» սարքավորումներ: Ավելի կոնկրետ` նավահանգստային կռունկներ՝ յուրաքանչյուրը 380 տոննա կշռող և 45 տոննա կշռող սառցահատների համար ծածկոցներ: Բեռնափոխադրումն իրականացվում էր «նավահանգստային ենթակառուցվածքների և Հյուսիսային ծովային ճանապարհի զարգացման» պետական ​​առաջադրանքի շրջանակներում, եւ այս խորտակումով առնվազն ծրագրում ժամանակային լուրջ խախտումներ են լինելու: Այսինքն, սա բավականին ցավոտ հարված է Հյուսիսային ծովային երթուղու (Սուեզի ջրանցքի այլընտրանքի) զարգացման ծրագրի համար։

Հաջորդ դետալը. վերջին ժամանակներս շատ է խոսվում, որ Թրամփը ուկրաինական պատերազմի դադարեցման հետ կապված Պուտինին «լավ գործարք» է առաջարկելու: Այն է` պատերազմի դադարեցման դեպքում նա կնախաձեռնի, որ ամերիկյան մասշտաբային ներդրումներ գնան դեպի «Հյուսիսային ծովային երթուղու» զարգացում: Սա ԱՄՆ-ի համար եւս միանգամայն շահավետ նախաձեռնություն եւ երթուղի կարող է դառնալ, միայն թե դրա զարգացում միանգամայն ծանր հարված կլինի Բրիտանիայի համար:

Այսինքն, «Հյուսիսային ծովային երթուղու» մեծ ծրագրին հարվածելու առնվազն երկու շահառու սկսում է տեսանելի դառնա` Բրիտանիան եւ նրա մանկլավիկ Զելենսկի:

Եվ ահա, ուկրաինական արժանահավատ աղբյուրը, առանց դես ու դեն ընկնելու, հայտնում է. «Ռուսական բեռնատար նավը խորտակեց ուկրաինական ԳՌՈՒ-ն` բրիտանացիների ցուցումով, որոնք ցույց տվեցին թիրախը, տվեցին «ամբողջ երթուղին» և նույնիսկ օգնեցին տեղ հասցնել խաղալիքները:

Սա շուտով կհանրայնացվի: Բայց առայժմ իրենք՝ ռուսները, լռում են, քանի որ նրանց ձեռնտու չէ էսկալացիայի ավելացումը: Իսկ Ուկրաինայի պաշտոնական կառույցները լռում են, քանի որ դեռ չեն ցանկանում մինչեւ վերջ իջեցնել իրենց իմիջը Արևմուտքում, քանի որ սա իսկապես ահաբեկչական գործողություն է: Ինչպես այսօր տեղի ունեցած հատուկ հարձակումը, որի պատճառով խոցվեց «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի քաղաքացիական ինքնաթիռը»։

Բայց այն, որ փակագծերը սկսել են բացվել, նշանակում է, որ Մոսկվայում կա որոշում` մեղադրել Կիևին այս հարցում: Եվ այդ դեպքում, ըստ ուկրաինական աղբյուրի` «Հավատացեք, դժվար կլինի Ուկրաինայի համար: 100 տոկոսով կհոսանքազրկվենք»: Իսկ այկ նոր մասշտաբային հարվածները, որոնք այսօր հասցվեցին ումրաիկանա էներգետիկային, այդ ենթադրության հաստատումն են:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում