Սա մեր ազգային ամոթի ժամանակաշրջանն է. Էդուարդ Շարմազանով

Ներքաղաքական

Հայաստանյան ներկայիս վիճակի, քաղաքական ներքին խնդիրների, ինչպես նաեւ շատ այլ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է ԱԺ նախկին փոխխոսնակ, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ:
«2024-Ը ,ԴԺԲԱԽՏԱԲԱՐ, ԱՎԵԼԻ ՎԱՏ ԷՐ, ՔԱՆ 2023-Ն ԷՐ»


— Պարոն Շարմազանով, ամփոփելով 2024 թվականը՝ ինչպե՞ս կգնահատեք ներքաղաքական տարին:


— Խնդիրը միայն ներքաղաքական հարցադրումը չէ: Ես ամբողջ տարվա ընթացքում փաստեր եմ ներկայացրել, որ մեր պետության համար 2024 թվականը դժբախտաբար ավելի վատ էր, կորուստներով լի, քան 2023-ն էր: Կարծում եմ՝ պատճառն ակնհայտ է, որովհետեւ սրանք հանձնեցին Տավուշի 4 գյուղերը՝ դեմարկացիա եւ դելիմիտացիայի անվան տակ, եւ եթե սրանք մնան իշխանության՝ գնալով մեր կորուստները ավելանալու են: Դժբախտաբար, մի օրինաչափություն է առաջացել, որն իսկապես այդ կերպով կարելի է որակել: Դա այն է, որ պատերազմից հետո՝ ամեն տարի, նոր կորուստներ ենք ունենում (տարածքային, մարդկային) եւ հազար ու մի այլ ձեւի: Տեսեք, 2023 թվականին՝ Նոր տարուց առաջ, Կիրանցով հանգիստ կարող էինք գնալ, այդ չորս գյուղերը մերն էին, չէին տվել ոչ մի բան, Նիկոլը դեռեւս Անկախության հռչակագրից չէր հրաժարվել: Այսօր ինքն արդեն Կիրանցի չորս գյուղերը տվել է, Ադրբեջանի 300.000 վերաբնակիչների,Անկախության հռչակագրի, Սահմանադրությունը փոխելու մասին է խոսում: Այսինքն, եթե սրանք մնան, մենք գահավիժելու ենք: Ես դեռեւս 2018 թվականից սկսած սա եմ ասել եւ մարդիկ, ընդդիմադիր ուժերը, ում համար պետականությունն ու ազգային պետությունը ՝ դրանք բացարձակ արժեք են, չեմ ասում, որ լինեն նույն կարծիքին, բայց կարելի է սառեցնել բոլոր հակասությունները՝ գլխավոր չարիքին հեռացնելու համար: Սա պետք է լինի մեր հիմնական  անելիքը:


— Իսկ սպասումները 2025 թվականից ինչպիսի՞ն են:


— Սպասումը մեկն է: Պետք է ազգային, պետական հարցերը դառնան առաջնային: Սա միայն քաղաքական հարց չէ, սա մեր գոյաբանական հարցն է: Հայաստանը վերածվելու է ադրբեջանացմա՞ն, թե՞ Հայաստանն ու հայ ժողովուրդը կարողանալու է փրկել իր պետականության փշրանքները: Եթե մի մարդ դուրս է գալիս Վազգեն սպարապետի դեմ, մեր ազգային արժեքների դեմ, մեր հաղթանակներին դեմ, եթե իրենք ասում էին հանուն ոչնչի է եղել, ինչ եղել է, ապա ի՞նչ ասել նրանց մասին: Բա եթե հանուն ոչնչի է եղել, կամ՝ 1994 թվականից սկսած ամեն ինչ վատ է եղել, ու այդ ժամանակվանից նախկինները բանակցում էին Ղարաբաղը տալու շուրջ, Ալիեւն ինչո՞ւ չէր վերցնում: Սպասում էր, որ Նիկոլը Ենոքավանից գար, մեծանար, հասակ առներ, թրաշ պահեր, թրաշվեր, որ իրենից վերցնե՞ր, հա՞: Տրամաբանությունը ո՞րն է: Մենք այսօր ապրում ենք, դժբախտաբար, մեր ազգային ամոթի դարաշրջանում: Սա մեր ազգային ամոթի ժամանակաշրջանն է:


«ԲԱՆԱՎԻՃՈՂ ԷՐ, ԹՈՂ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ԲԱՆԱՎԻՃԵՐ»


— Լինելով ազգային կուսակցության ներկայացուցիչ` ինչպե՞ս եք պատկերացնում նման խնդրի հանգուցալուծումը:


— Իմ պատկերացումը հետեւյալն է՝ իհարկե, եթե Նիկոլ Փաշինյանը դեռ մնացել է իշխանության, ապա բոլոր ազգային, պետական ուժերը, գործիչները, նույնիսկ սովորական քաղաքացիները, ում համար Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախը բացարձակ արժեք են, բնականաբար, չեն տա թշնամուն մեր հայրենիքը: Ես Նիկոլը չեմ է, որ երկիրը փոքրանա, ասեմ՝ երջանկություն է: Ես ինչպե՞ս կարող եմ դա ասել: Եթե չի ստացվել, ապա մենք բոլորս չենք հասել մեր նպատակին, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է տառապենք մազոխիզմով եւ լացենք: Պետք է մեր մեջ ուժ գտնենք եւ համազգային համախմբմամբ հեռացնենք այս չարիքի իշխանությանը: Սա է, այլ տարբերակ աշխարհը չի գտել:


— Բանը հասավ նրան, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իրեն թույլ տվեց ասել, թե՝ իշխանության համար այսպիսի ընդդիմություն ունենալը նվեր է: Ինչպե՞ս կմեկնաբանեք:


— Իրենք էլ Ալիեւին արժանի իշխանություն են:


— Փաշինյանը հնչեցրեց, թե պատրաստ է նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել իր ասածները: Ի՞նչ կասեք այս մասին:


— Բանավիճող էր, թող Ալիեւի հետ բանավիճեր եւ հայկական շահերը սպասարկեր, գերիներից խոսեր, բանավիճող էր, թող Արցախը պահեր: Այն, որ ասում էր Արցախը Հայաստան է եւ վերջ՝ իր խոսքին տեր լիներ, այլ ոչ թե ասեր՝ Արցախն այսօր արդեն Ադրբեջան է: Մի մարդ, որը ասել է, որ Արցախը Հայաստան է եւ վերջ ու այսօր Ալիեւից լավ է հիմնավորում, որ Արցախն Ադրբեջան է՝ դրա հետ ի՞նչ պետք է բանավիճել: 1+1 ի՞նչ է, 2 չէ՞, բայց եթե մի տգետ կանգնի եւ ասի, որ 6 է՝ ես ինչպե՞ս պետք է գնամ նրան ամեն րոպե համոզեմ, որ 1+1=2: Նիկոլի համար՝ 1+1 ամեն ինչ է, բացի 2-ից: Դրա համար ի՞նչ բանավիճենք: Ես փաստեր եմ ներկայացրել եւ ասել եմ, որ հենց Նիկոլն է ասել, որ բանակցությունը սկսում եմ իմ սեփական կետից, այլ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից: Ինքն է ասել չէ՞, ինքն է ասել` ինչ պետք է՝ այն էլ բանակցում եմ: Տեսանք իր բանակցածը: Ինքն է ասել չէ՞, որ ինչ պետք է, այն էլ բանակցում եմ, մի՛ խառնվեք, ինձ մի՛ խանգարեք:
Իր շատ  կողմնակիցներ կային, որոնք ասում էին, թե՝ մի՛ խանգարեք մեր վարչապետին, թողեք թող աշխատի: Աշխատեց, տեսանք իր աշխատածը: Չորս գյուղերը տվեց՝ որպես դելիմիտացիա: Ի՞նչ դելիմիտացիա, դա կապիտուլյացիա՛ է: Հիմա էլ Խաղաղության պայմանագիր է շոշափում: Ալիեւի վերջին հարցազրույցը լսե՞լ եք: Ալիեւը Խաղաղության պայմանագրի չի գնալու, ինքը ամեն օր նոր պահանջներ է դնելու՝ մինչեւ իր հոր արձանը այստեղ չդնի: Մինչեւ Երեւանի պետական համալսարանը չդառնա Ադրբեջանի համալսարան, մինչեւ Երեւանը Իրիվան չդառնա, մինչեւ Հայաստանը Արեւմտյան Ադրբեջան չդառնա, մինչեւ Հայաստանը թուրքական վիլայեթ չդառնա:
Նիկոլ Փաշինյանը իրականացնում է Հայաստանի թրքացման քաղաքականությունը: Ամեն ինչ շատ պարզ է: Դրա համար եմ ասում՝ ձեւը պետք է գտնենք, կոնսեսուսի գանք: Ընդդիմադիր, ազգային մտածող ընդդիմությունը պետք է միավորվի՝ կապ չունի մեկն ինձ է կպել, մյուսին է կպել, թե` մեկ ուրիշին: Իմ անձը, ինչպես նաեւ մյուսի անձը եւ յուրաքանչյուրիս անձը շատ ավելի ցածր է, քան պետությունը: Ի վերջո, մեր տղաները հանուն ոչնչի չեն նահատակվել, որ հիմա Եռաբլուրում են: Նիկոլ Փաշինյանն ուզում է մեզ համոզի, որ Հայաստանը Ստամբուլի հայկական համայնքի կարգավիճակում առավել լավ կլինի, քան ինչպես եղել է: Այսինքն, այդ մարդը մեզ ուզում է համոզել, որ երբ Շուշին հայկական էր՝ դա վատ էր, դժգույն էր: Այ հիմա լավ է, երբ Շուշին ադրբեջանական է: Իրեն թվում է, որ ինքը սափրվել է, այդ իր պիտակը` կապիտուլյանտի, հողատուի, երկիրը հանձնողի մաքրվելու է: Չի՛ մաքրվելու: Հազար տարի էլ անցնի՝ չի՛ մաքրվելու: Մեր խնդիրը պետք է լինի ազգային պետականության անկախության խոսույթը պահելը: Այսօր մենք պետք է մի բան հասկանանք, որ եղածը պահելը պետք է լինի մեր խնդիրը: Ես ոչ թե մեծ նպատակներին դեմ եմ, բայց այսօրվա իրավիճակում մեր խնդիրը պետք է լինի եղածը պահելը, բայց այդ եղածը կլինի պահել, եթե սրան հեռացնենք: Կյանքը ցույց է տվել, որ 2020 թվականից հետո՝ այդպիսի տարի չի եղել, որ այս մարդը որեւէ բան չտա: Գորիս-Կապան ճանապարհը տվեց, ասաց տվեցի, որ միջանցք չուզեն, բայց տվեց, կրկին ուզեցին: Մաքսակետ դրեց՝ ասաց դրեցի, որ միջանցք չուզեն, հետո մինչեւ դա Ջրականի մեր զորքերը բերեց Սյունիք ու կրկին ասեց տվեցի, որ միջանցք չուզեն, հետո 30% Սեւ լիճը գրավեցին, ասաց հո ես 30% Սեւ լճի համար չէի՞ կռվելու: Մինչդեռ պետության ղեկավարի սուրբ պարտականությունը պետք է լինի Հայաստանի ինքնիշխան տարածքի անվտանգությունը պահելը՝ ըստ Սահմանադրության: Այդ ինչպե՞ս է, որ քո իշխանությունը ատամներովդ պահում ես, ոստիկանությունով ու ամեն ինչով, բայց պետությունը չես կարողանում պահել: Հենց իր իշխանությանը մի բան է սպառնում, խառնվում է իրար, պաշտոններից է հեռացնում, քրեական գործեր է հարուցում, շանտաժ է անում, դա կարողանում է անել, բայց Հայաստանի սահմանների հարցը լուծել՝ ո՞չ: Իր համար կա մի սրբություն՝ իր աթոռը, եւ կապ չունի այդ աթոռը պահելու համար ինքն ում հետ կդաշնակցի՝ Ալիեւի, Էրդողանի, թե` Հռոմի պապի:


«ԱՅՍ ՉԱՐԻՔԻ ՌԵԺԻՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ԹՐՔԱՑՈՒՄ»


— Իսկ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ապրող Աննա Հակոբյանի ակտիվությունն ինչպե՞ս կմեկնաբանեք:


— Ես կանանց չեմ մեկնաբանում:


— Արդեն տարիներ շարունակ տեսնում ենք, որ ընդդիմությունը հավաքվում է, փորձում է ընդվզել եւ հանրությունն իսկապես գալիս է նրանց շուրջը համախմբվելու: Բայց, կարծես, այդ էներգիան միտումնավոր կերպով մսխվում է: Այս ամենն ինչպե՞ս կմեկնաբանեք:


— Չեմ կարծում, որ հրապարակավ ես պետք է քար նետեմ ընդդիմության վրա: Ասեմ` ինչու, որ ոչ թե ընդդիմությունը չունի սխալներ կամ չունի թերացումներ, այլ զուտ նրա համար, որ ես կարծում եմ՝ մենք պետք է կարողանանք ծրագիր մշակել: Առանց ծրագրի փողոց դուրս գալը՝ կարող է նոր հիասթափություն առաջացնել:


— Պարոն Շարմազանով, չե՞ք կարծում, որ այդ ծրագիրը վաղուց պետք է լիներ:


— Ծրագիրը կար, բայց դրանից զատ մեկ բան էլ պետք է ընդգծեմ: Մեր կուսակցությունն ու ես չենք եղել նախաձեռնող, այլ միշտ եղել ենք աջակցող: Այսինքն՝ մարդիկ դուրս են եկել, եւ դա մենք չենք նախաձեռնել ու լրացուցիչ օժանդակության կարիքը չի եղել: Ես մի բան գիտեմ, որ առանց համազգային ընդվզման՝ այս անձնավորությանը եւ այս ռեժիմին չի կարելի հաղթել, բայց երկրորդն էլ պետք է ասեմ: Ես չեմ ուզում մեր ժողովրդի ուղղությամբ քար նետեմ, բայց մի բան էլ կա: Այո, ընդունում եմ, որ մայիսի 9-ին կար շատ մարդ: Երեւի թե եղավ ոչ վճռականություն, կամ ծրագրի բացակայություն, կամ կառավարական թերացում: Ես դա չեմ ուզում մեկնաբանել, բայց կոնկրետ բան կարող եմ ասել: Նիկոլ Փաշինյանն ավելի քիչ կողմնակից ունի, քան` ընդդիմադիրները: Մեր խնդիրը նրա մեջ է, որ այն 50+1-ը, որը Նիկոլին դեմ է՝ կենտրոնացնենք ինչ-որ մի տեղ եւ ոչ թե մի անձի շուրջ, այլ՝ գաղափարի: Հենց դա ստացվեց՝ Նիկոլը գնալու է:
Ես իմ առաջարկն ասել եմ, մենք մեր համագումարին էլ ենք ասել, հենց ինքս էլ եմ բազմաթիվ անգամներ ասել, որ անձնական ամբիցիան պետք է դնենք մի կողմ եւ առաջ բերենք Հայաստանի պետության փրկությունը: Ոչ թե պետք է մտածել իշխանության գալու, այլ իշխանափոխության մասին: Սա է խնդիրը: Ըստ երեւույթին, մեր խնդիրը ոչ թե պետք է լինի Շարմազանովի իշխանության գալը, այլ Նիկոլի իշխանությունից հեռանալը: Երբ հիմնական ընդդիմադիր խաղացողներն այդպես ոչ միայն կխոսեն, այլ նաեւ կգործեն՝ ես հնարավորություն կտեսնեմ:
Բայց չեմ ուզում Ամանորի նախօրեին միայն վատատեսական սցենարներ ասել: Կարող եմ, որպես պատմաբան, ասել, որ մենք ունեցել ենք ավելի վատթարագույն եւ ողբերգական շրջաններ: Սակայն հիմա պետք է հնարավորինս սառեցնել տարաձայնություններն ընդդիմության մեջ, որոնք քիչ չեն եւ կենտրոնանալ՝ պայքարելով այս չարիքի ռեժիմի դեմ, որը Հայաստանը տանում է դեպի թրքացում, որը մսխել է մեր հաղթանակները, որը դեմ է դուրս եկել Եռաբլուրին, Ծիծեռնակաբերդին եւ Սարդարապատի խորհուրդներին:


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=301283&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան