«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ականջը կանչի Կարապետ Պողոսյանի. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Տարեվերջին զարմանալիորեն պարապ է մնացել կառավարության աթոռին գտնող ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ: ՀՀ առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահների գրասենյակներից էլ մարդ չմնաց, որ չարձագանքի վերջինիս բանավեճի առաջարկին ու չասի, որ բանավեճ չի լինելու, ինքն էլ արդեն պատասխանել էր մերժմանը, բայց ահա երեկ երեկոյան կրկին ակտիվացավ սոցցանցում՝ այդ թեմայով: «Ճի՞շտ եմ հասկանում, որ երեք նախագահները վերջնականորեն եւ անշրջելիորեն հրաժարվում են հրապարակային բանավեճից»,- երկրորդ անգամ այս թեմային անդրադառնում է Փաշինյանը: Այ մարդ, ասին` չէ էլի, нет…

Մինչ ՀՀ նախկին նախագահները մերժում են Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճել՝ ուղղակի, չորով պարզաբանելով, որ չկա իր հետ բանավիճելու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք ՀՀ արտաքին գործերի նախարար աշխատած ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ,պարզվում է, լավ էլ ուզում է նրա հետ բանավիճել: «Ես ինքս եմ ձեռնոց նետում Փաշինյանին, որ եթե դու անկեղծ ես քո ասածին, արի մենք հանրային բանավեճ ունենանք, որ ես ժողովրդի առաջ քո աչքերին նայելով քեզ համոզեմ, որ դու սխալ ես, բայց մեկ պայմանով, որ դու պարտվելուց հետո (համոզված եմ, որ դու կպարտվես) խոստանաս մեր ժողովրդին, որ փոխելու ես քո քաղաքականությունը ԼՂ հարցում եւ առնվազն մոտ ապագայում բանակցային օրակարգ բերես ԼՂ հայերի իրենց հայրենիք, իրենց տները վերադառնալու հարցը»,- իր ծավալուն ելույթում մասնավորապես ասել է դիվանագետը: Լավ, գոնե այս հարցում կարո՞ղ է ընդդիմությունը միասնական կարծիք ունենալ, հիմա՝ Նիկոլի հետ կա՞ բանավիճելու, թե՞ չկա: Եթե Օսկանյանն ուզում է բանավիճել Նիկոլի հետ, ապա ո՞րն է «զադերշկան», որ Ռոբերտ Քոչարյանը չի ուզում: Կամ եթե Ամանորին հրաշք տեղի ունենա, ու Փաշինյան Նիկոլը խոստանա այն, ինչի մասին ասում է Օսկանյանը, վե՞րջ, այլեւս դասվում է սրբերի շարքի՞ն:

Ականջը կանչի իրավապաշտպան ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԻ, զարմանալիորեն նա կանխատեսել էր, թե ինչպիսին է լինելու 2024 թվականի ավարտը: Դեռեւս 2023 թվականի ճիշտ այս նույն ժամանակ «Իրավունք TV»-ի տաղավարում նա ասել էր. «2024 թվականի համար որեւէ բարեմաղթանք չունեմ, ընդամենը հույս ունեմ, որ կկարողանանք միասին նաեւ 2024 թվականի դեկտեմբերին ֆիզիկապես նստել իրար դիմաց եւ ինչ-որ բան քննարկել, որովհետեւ իրականում դրա հույս էլ չկա»: Հիշեցնենք, որ գյումրեցի իրավապաշտպանին ձերբակալեցին հունիսի 5-ին, երբ նա գնացել էր Վարդենիս` մասնակցելու Բագրատ սրբազանի հանրահավաքին։ Բերդից հետո որոշ ժամանակով նրան տնային կալանքի ենթարկեցին, հետո էլ կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ։ Առ այսօր նրան լռեցնում են՝ Գյումրիում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների ֆոնին:

Իսկ Երեւանի ավագանու տարեվերջյան նիստը թեժ էր: Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ ՊԵԴՐՈ ԶԱՐՈԿՅԱՆԸ զարմանալի անկեղծությամբ որոշեց հերթական անգամ ՔՊ-ի «պորտը տեղը դնել»: Նա հայտարարեց, որ ավագանու նիստին նստած ՔՊ-ականներից ամեն մեկը մի կոռուպցիոն սկանդալի աստղ է: Ապա դիմեց ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին. «Պարոն Գալջյան, դու կյանքում աշխատանք չես ունեցել, քո սաղ կյանքը մենակ ՔՊ-ի համար ես աշխատել, դու տեղ չունես խոսելու: Դու նույնիսկ մեքենա լվանալու գործ չես ունեցել, մատուցող չես աշխատել, մենակ ՔՊ-ն ես աշխատել, դու ի՞նչ ես խոսում»: Ի՞նչ ասես, Պեդրո մի ասա, մի կրակ ասա…

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան