Մարմելադը մաքրում է օրգանիզմը
Հասարակություն
Շվեդական Ստոկհոլմի համալսարանի գիտնականների վերջին հետազոտությունն ապացուցել է, որ մարմելադը, դոնդողը եւ մուրաբան օգնում են օրգանիզմից հեռացնել վնասակար նյութերը, այդ թվում՝ ծանր մետաղները:
Aif.ru-ի փոխանցմամբ, այդ մթերքներն արդյունավետ կերպով մաքրում են օրգանիզը՝ շնորհիվ դրանցում պարունակող պեկտին նյութի: Պեկտինը կլանող հատկություն ունի, ավելի ուժեղ, քան ակտիվացրած ածուխը, որն այդ նյութին հնարավորություն է տալիս օրգանիզմից հեռացնել ծանր աղերը, կապարը եւ վնասակար այլ նյութեր:
Հետազոտության արդյունքում գիտնականները եզրակացրել են, որ դոնդողի, մարմելադի կամ մուրաբայի ամենօրյա օգտագործումն օգնում է նվազեցնել օրգանիզմում առաջացող բարդությունների վտանգը:
https://iravunk.com/sim/?p=301190&l=am/