Առաջարկվում է լրացուցիչ հավաստագրման չափորոշիչներ սահմանել Երևանում տաքսի ծառայություն իրականացնողների համար

Հասարակություն

Երևանի քաղաքապետարանի կողմից ցանկանում ենք բարձրացնել տաքսի ծառայության որակը, քանի որ այն ուղղված է լինելու թե՛ Երևան քաղաքում զբոսաշրջության զարգացմանը, թե՛ նպաստելու է շատ անձանց, որոնք չեն ցանկանում օգտվել հասարակական տրանսպորտից, օգտվել տաքսի ծառայություններից՝ արդյունքում չշահագործելով իրենց սեփական մեքենաները, ինչը կհանգեցնի քաղաքի բեռնաթափմանը: Այդ մասին Երևանի ավագանու՝ դեկտեմբերի 24-ի նիստին ասաց քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանը:

Առաջարկվում է լրացուցիչ հավաստագրման չափորոշիչներ սահմանել Երևան քաղաքում տաքսի ծառայություն իրականացնող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար: Այդ չափորոշիչները առաջարկվում են մինիմալ ստանդարտներն ապահովելու նպատակով: Մասնավորապես՝ հաշվի են առնվելու նախորդ տարվա ընթացքում վարչական իրավախախտումներ կատարած լինելու հանգամանքը, մեքենայի շահագործման տարեթիվը, մեքենայի վարորդի՝ բուժզննում կատարած լինելը, ինչպես նաև մեքենան հիբրիդային կամ էլեկտրոնային շարժիչով աշխատելու հանգամանքը:

Ըստ Տարոն Մարգարյանի՝ հավաստագրումը կրում է կամավոր բնույթ, և նշված բնագավառում ծառայություն մատուցող յուրաքանչյուր անձ ինքն իր հայեցողությամբ է որոշելու՝ այս հավաստագրման համար դիմելո՞ւ է, թե՞ չի դիմելու: Հետագայում նաև քննարկման կներկայացվի հավաստագիր ստացած անձանց արտոնություններ տրամադրելու՝ Երևանի քաղաքի ավագանու որոշման նախագիծը:

Տարոն Մարգարյանը նաև նշեց, որ հավաստագրման համար տարեկան վճար է սահմանվելու 44 հազար դրամ, իսկ մեքենաները պետք է լինեն 10 տարվա:

Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանը նշեց, որ եթե որոշումը մշտապես կամավոր հիմունքների վրա լինի, ապա պետք է բարձր ստանդարտ սահմանել թե՛ մեքենայի տարիքի մասով, որը ցանկալի է՝ լինի էլեկտրական, թե՛ վարորդների բուժզննման, արտաքին տեսքի մասով: Արդյունքում, ըստ ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամի, կստացվի, որ քաղաքը ասում է զբոսաշրջիկին, տեղացի օգտվողին, որ այս տաքսիները մշտապես մոնիտորինգի են ենթարկվում, վարորդները վստահելի են և կոնկրետ չափորոշիչների են համապատասխանում:

Նախագիծն ընդունվեց 39 կողմ, 1 դեմ և 13 ձեռնպահ ձայներով:

https://iravunk.com/sim/?p=301184&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը