Ազգային տղերքին բանտարկում են, ֆաշիստներին՝ աջակցում ու ֆինանսավորում. Աշխեն Սումբուլյան

Տեսանյութեր

Համահայկական ազգային պետականություն կուսակցության փոխնախագահ ԱՇԽԵՆ ՍՈՒՄԲՈՒԼՅԱՆԻ գնահատմամբ՝ չնայած նրան, որ դեռեւս Հայաստանում չկա ֆաշիզմի լայն տարածում, բայց, այնուամենայնիվ, իրենց կուսակցությունը գտնում է, որ ժամանակին չարիքի դեմն առնելը շատ կարեւոր է: Այս մասին նա ընդգծեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կողմից կազմակերպված «ԽՍՀՄ 102 տարի. դիմադություն նացիզմին» խորագրով խորհրդաժողովի ժամանակ:

Մեկ շաբաթ առաջ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում պետք է տեղի ունենար նեոնացիստական համաժողով, որի էությունն ու գաղափարն ուղղակի ոչ մի աղերս չունեն հայ ժողովրդի հետ: Մենք տեսել ենք, թե ինչպես են որոշ արեւմտյան երկրների կողմից ուղղորդվում եւ ղեկավարվում այդ տեսակի ուժերն ու կազմակերպությունները, որոնց նպատակը մեկն է՝ ապակայունացնել այն պետությունները, որոնցում սկսում են գործել այդ կազմակերպությունները: Ֆաշիզմն ու ազգային գաղափարախոսությունը մեկը մյուսի հետ ոչ մի առնչություն չունեն, չնայած նրան, որ մեծ ռեսուրսներ են օգտագործվում, որպեսզի ամեն կերպ ազգայինի տակ քողարկեն, կամ նույնականացնեն ազգայինը ֆաշիզմի հետ:

Պետք է արձանագրենք մի փաստ, որ այն երկրները, որոնց ականջները երեւում են այս տեսակի ուժերի հետեւում, հիմնականում նրանք են ամբողջովին աջակցում եւ ֆինանսավորում ֆաշիստական եւ նմանատիպ այլ ուժերի գործունեությունը ամբողջ աշխարհում:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Եվրոպայում ծնված եւ աճեցրած ֆաշիզմի ձեռքով զոհվել է 60 միլոն մարդ եւ, չնայած դրան, նույն արեւմտյան երկրները ջանքեր եւ ռեսուրսներ չեն խնայում աջակցելու այդ ուժերին, օրինակը ներկայումս Ուկրաինայում գործող ֆաշիստական կառավարությունն է եւ Ուկրաինան ուղղակի ավերվածության հասցրած եղբայրասպան պատերազմն է: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մենք` հայերս, 380.000 զոհ ենք ունեցել՝ կռվելով ընդդեմ ֆաշիզմի: Կարելի է ասել, որ այդ տարիներին ամեն 4-րդ հայը կռվել է այդ պատերազմում եւ չկա մի հայ, որ այդ դաժան պատերազմում կորցրած չլինի որեւէ հարազատի կամ բարեկամի: Հայոց ցեղասպանությունից հետո՝ մենք երկու կարեւոր հաղթանակ ենք ունեցել, մեկը` Հայրենական մեծ պատերազմն է, մյուսը` Արցախյան ազատագրական շարժումը, եւ հիմա տեսնում ենք, թե ինչպես են փորձում արժեզրկել այդ երկու հաղթանակները:

Ֆաշիստական որեւէ գործունեություն Հայաստանում նույնն է, թե մեր երկրում սկսեն գործել երիտթուրքական կազմակերպություններ, եւ մենք դրան նայենք նորմալ: Ազգային դաշտում պայքարած տղերքին բանտարկում եւ հալածում են, իսկ ֆաշիստական եւ ԼԳԲՏ կազմակերպություններին՝ աջակցում եւ ֆինանսավորում: Սա ցույց է տալիս այն երկակի ստանդարտները, որոնք կիրառվում են ԱՄՆ-ի եւ արեւմտյան այլ երկրների կողմից մեր երկրում: Հայաստանը փորձադաշտ չէ եւ չի լինելու, մենք արդեն շատ դաժան դաս քաղեցինք 2018 թվականից այս կողմ եւ հիմա ամեն ինչ պետք է անենք, որպեսզի վերականգնենք մեր հաղթանակները եւ կառուցենք այն հզոր եւ ուժեղ Հայաստանը, որի համար հայ ժողովուրդն այդքան զոհաբերություններ է արել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում