«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հին ավտոբուսներին կփոխարինեն 2 անգամ ավելի տեղատարողությամբ «Ժոնգ տոնգ»-ները․ Գալջյան

Հասարակություն

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն անդրադարձել է հունվարի 1-իւց «Հունդայի» մակնիշի փոքր դասի հին ավտոբուսների շահագործման դադարեցմանը։

Նա տեղեկացրել է, որ հին ավտոբուսներով սպասարկվող 9 ավտոբուսային երթուղիների աշխատանքին կփոխարինեն «Ժոնգ տոնգ» մակնիշի նոր, միջին դասի, երկու անգամ ավելի տեղատարողությամբ ավտոբուսները, հետևյալ քանակներով՝

N6 երթուղի՝ 6 միավոր, շարժման միջակայքը՝ 14 րոպե։
N8 երթուղի՝ 14 միավոր, շարժման միջակայքը՝ 10 րոպե։
N27 երթուղի՝ 11 միավոր, շարժման միջակայքը՝ 11 րոպե։
N39 երթուղի՝ 11 միավոր, շարժման միջակայքը՝ 11 րոպե։
N42 երթուղի՝ 13 միավոր, շարժման միջակայքը՝ 11 րոպե։
N44 երթուղի՝ 14 միավոր, շարժման միջակայքը՝ 10 րոպե։
N46 երթուղի՝ 15 միավոր, շարժման միջակայքը՝ 10 րոպե։
N47 երթուղի՝ 16 միավոր, շարժման միջակայքը՝ 12 րոպե։
N57 երթուղի՝ 10 միավոր, շարժման միջակայքը՝ 10 րոպե։

«Նախատեսվում է նաև «Հիգեր» մակնիշի ավտոբուսներով սպասարկվող 6 երթուղիներում շարժակազմերը փոխարինել նոր ավտոբուսներով՝ ավելացնելով շարժակազմի քանակը 45 և 54 երթուղիներում.

N4 երթուղի՝ 7 միավոր, շարժման միջակայքը՝ 18 րոպե։
N45 երթուղի՝ 11 միավոր 10-ի փոխարեն, շարժման միջակայքը՝ 11 րոպե։
N53 երթուղի՝ 14 միավոր, շարժման միջակայքը՝ 15 րոպե։
N54 երթուղի՝ 14 միավոր 10-ի փոխարեն, շարժման միջակայքը՝ 11-12 րոպե։
N59 երթուղի՝ 8 միավոր, շարժման միջակայքը՝ 13 րոպե։
N65 երթուղի՝ 13 միավոր, շարժման միջակայքը՝ 11-12 րոպե։

Նախատեսված է նաև «Ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղիներում շարժակազմի թվաքանակի ավելացում ընդհանուր 14 միավորով, մասնավորապես՝

N51 երթուղի՝ 3 միավորով, շարժման միջակայքը՝ 10 րոպե։
N99 երթուղի՝ 2 միավորով, շարժման միջակայքը՝ 8 րոպե։
N13 երթուղի՝ 1 միավորով, շարժման միջակայքը՝ 10 րոպե։
N20 երթուղի՝ 1 միավորով, շարժման միջակայքը՝ 12 րոպե։
N50 երթուղի՝ 1 միավորով, շարժման միջակայքը՝ 12 րոպե։
N55 երթուղի՝ 2 միավորով, շարժման միջակայքը՝ 13-14 րոպե։
N52 երթուղի՝ 1 միավորով, շարժման միջակայքը՝ 11-12 րոպե։
N77 երթուղի՝ 2 միավորով, շարժման միջակայքը՝ 16 րոպե։
N49 երթուղի՝ 1 միավորով, շարժման միջակայքը՝ 10 րոպե։

Ելնելով երթուղիների շահագործման արդյունավետությունից՝ ավտոբուսային N64 երթուղին կշահագործվի «ԳԱԶել- Սիթի» մակնիշի միկրոավտոբուսներով՝ 8 միավոր շարժակազմով։

Միկրոավտոբուսային N40 երթուղին կշահագործվի «Հիգեր» մակնիշի ավտոբուսներով՝ որպես N60՝ 7 շարժակազմով։

Միկրոավտոբուսային N55Ա երթուղին կշահագործվի «Հիգեր» մակնիշի ավտոբուսներով՝ որպես N66՝ 5 միավոր շարժակազմով։

Միկրոավտոբուսային N26, 42 և 75 երթուղիներում կավելացվի շարժակազմի քանակը մեկական միավորով։

Արդյունքում Երևան քաղաքում հանրային տրանսպորտը ամբողջությամբ կսպասարկի Երևանի քաղաքապետարանը, և գործող 76 երթուղիներից 29-ում կկատարվեն շարժակազմի փոփոխություններ, որի շնորհիվ առանձին երթուղիներում կնվազեն շարժակազմի շարժման միջակայքերը, կբարձրանա երթուղիների շահագործման արդյունավետությունն ու ուղևորների սպասարկման որակը»,- գրել է նա։

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան