«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Տրորված արահետներ. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ՖԵՄԻԴԱՅԻՑ ՍՈՒՐԲԸ

( ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ըստ իրավական համքարության` էտ սկզբից ա Գալյանը «սրբուհի»,  հետո մեկ ա նախարարության «հավերը» ուտելու ա։

 **

 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷՐՈՏԻԿԱ

 (ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ՌԴ ՀԱՅԵՐԻ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿԸ» ՆԻԿՈԼԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԸ ԱՆՀԵԹԵԹ ԱՆՎԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 ԱԳՆ-ից հայտնում են, որ այդ ցուցակը, այնուամենայնիվ, կա, ուղղակի այն բացարձակ սեւ չի, այլ ավելի շատ «մոխրագույնի 50 երանգների» կրկնօրինակն է։

 **

 ԴԱՍԱԿԱՆ

(ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ՈՐԴԻՆ` ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ)

 — Скажи-ка, папа, ведь не даром телефон,

 спаленная «пожаром», Николу отдана?

**

 ԻՐԱՎԻՃԱԿ

 (ԼՈՒԼՈՒԻՆ ԵՎ ԱՐՓԻ ԴԱՎՈՅԱՆԻՆ ՄԱՆԴԱՏՆԵՐԻՑ  ԶՐԿԵԼՈՒ` ՆԻԿՈԼԻ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Դե, Նիկոլը վերոնշյալ տիկնանց հազիվ էլ մանդատից զրկի, էլ ինչից կարա զրկի։

 **

 ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է

 (ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ` ՀՆԴԿԱՍՏԱՆ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ)

 Հնդկաստանը համարյա Աղդամի չափ սիրում եմ։

 **

 ԱԼԻՆ ՈՒ ՎԱԼԻՆ

 (ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՄԻԱՅՆ ԱՆՆԱՅԻՆ ԾԱՂԻԿՆԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ինչ որ Աննային ա հասնում, Ժաննային չի հասնում:

 **

 ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԹԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ

 (ՊՈՒՏԻՆԻ` «ՕՐԵՇՆԻԿ» ՀՐԹԻՌՆԵՐԻ` ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎՐԱ ՓՈՐՁԱՐԿԵԼ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Հետո չասեք` Պուտինը գող -գող եկավ, գող- գող գնաց։

**

 ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԻ ՏՐՏՈՒՆՋԸ

 (ՆԻԿՈԼԻ` «ՎԵՐ ԵՔ  ԸՆԿԵԼ ՏԵՂՆԵՐԴ, ԳՈՐԾ ՉԵՔ ԱՆՈՒՄ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ա´յ մարդ, էս մարդուց գլուխ չենք հանում, մեկ ասում ա` վեր ընկեք տեղներդ, մեկ ասում ա` մի ընկեք։

 **

 ՏԱՐՈՍԸ` ԿԱՄՈ ԱՐԵՅԱՆԻՆ

 (ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՎԱՉԵ  ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Նրանք պաշտոնավարել են դեռեւս Կերենսկու օրոք։

 **

 ՏՐՈՐՎԱԾ ԱՐԱՀԵՏՆԵՐ

 (ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ `ՎԱՐՉԱՊԵՏ  ԴԱՌՆԱԼ ՑԱՆԿԱՆԱԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ըստ հեքիաթասացների` իշխանություն տենչալուց մինչեւ կոտրված տաշտակի առջեւ հայտնվելը կես քայլ է։

 **

 ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ

 Երեւանի քաղաքային հասարակական տրանսպորտի թանկացնելը մի այիբ ա, չթանկացնելը` երկու։

 **

ԿԱՐՄԻՐ ԾԱՂԻԿ ՄԸ ԳԱՐՈՒՆԻ

 (ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ` ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ, ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՆՐԱ ԾՆՈՒՆԴԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ըստ արվեստագետների` Ռոբերտ Ամիրխանյանին Աննայի կողմից հանրայնորեն փչացնելուց հետո` իշխանությունը չի բավարարվել, հլա մի հատ էլ ժաննային են ուղարկել` վերջնական «դաբիտ» անելու։

**

ԲԱՐԼՈՒՍՆԵՐԴ ՍԿՍԵՔ ԱՆՆԱՅԻ ՀԵՏ

(ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ`ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ ԽԱՇԻ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Խոհարարների միության` Աննա Հակոբյանի խաշի հրավերի արարողության ժամանակ խաշը մատուցելու է անձամբ Նիկոլ Փաշինյանը, իսկ սխտորը` Արայիկ Հարությունյանը:

**

ՇՈՒՆԲԱԶ ՊԵՏՐՈՍԻ ՇՈՈՒՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Շունբազների միությունից հայտնում են, որ Պետրոս Ղազարյանը Հ1-ի եթերում սկսել է շուն կռվացնել:

**

ՀԱՐԱՄ ԼԻՆԻ ՁԵՐ ԿԵՐԱԾԸ

Սննդի անվտանգության տեսչությունից հայտնում են, որ ԳՈՒՄ-ի շուկայից վերջերս բռնագանձված հսկայական քանակի միսը ոչնչացվել է ուտելու միջոցով:

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը