«Փաստ». Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «ՀՀ Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ և լրացում անելու նախաձեռնությամբ է հանդես եկել: Օրինագծով, որը դրվել է հանրային քննարկման, առաջարկվում է 1 ժամով կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով օրական 7 ժամ՝ 8-ի փոխարեն՝ պահպանելով աշխատավարձը: 

Թվում է, թե ամեն ինչ նորմալ է, մանավանդ՝ աշխարհի շատ երկրներում են անցել յոթժամյա աշխատանքային օրվա: Բայց այստեղ հարցեր կան, հատկապես, որ նման օրենսդրական փոփոխության հեղինակը Փաշինյանի կառավարությունն է: Այսինքն, այն նույն կառավարությունը, որ ջերմեռանդորեն հիմնավորում էր Ամանորի ու Սուրբծննդյան տոները կրճատելու մասին: Հիշո՞ւմ եք, թե ինչ բոցաշունչ ելույթներ էին ունենում առ այն, թե՝ ինչպե՜ս կարելի է հունվարի 1-7-ը չաշխատել, միայն դեկտեմբերի 31-ն ու հունվարի 1-ը բավարար են: Հիշեցի՞ք: Իսկ հիշո՞ւմ եք, որ դրանից զատ ասում էին, որ եթե երկու-երեք օր պակաս են մարդիկ աշխատում, ապա երկրի տնտեսությունը խոշորագույն կորուստներ է կրում: Մի խոսքով, այնպես էին նկարագրում այդ մի քանի հանգստյան օրվա պարագան, որ թվում էր, թե երկրագնդի պտտվելու հարցն էլ է դրա հետ կապված: 

Ավելին, կհիշեք, թե նույն այդ մարդիկ ինչպես էին ակնհայտ արհամարհանքով արտահայտվում մահացածների հիշատակի օրերի՝ «մեռելոցների» մասին: Ու էլի՝ «տնտեսությունը կորուստներ է կրում»: Իսկ հիմա... այդ նույն մարդիկ առաջարկում են օրական աշխատաժամանակը 1 ժամով նվազեցնել: Դա շաբաթական 5 ժամ է անում, ամիսը՝ 20-22 ժամ, տարվա մեջ՝ 240-260 ժամ... Բայց, մի րոպե, ստացվում է, որ փաշինյանենք առաջարկում են տարվա ընթացքում աշխատաժամանակը կրճատել, ընդհանուր առմամբ, 10-11 օր: Այսի՞նքն: Իրենց մեջտեղից պատառոտում են, թե... Ամանորին 2-3 օր չաշխատելու հետևանքով երկիրը կործանվում է, ու նույն մարդիկ առաջարկում են... կրճատել 10 աշխատանքային օր: Բա տնտեսությո՞ւնը, բա տուրի՞զմը, բա բյուջեի (պարգևավճարման) մուտքե՞րը... 

Բնութագրական է, եթե նկատի ունենանք, որ գործ ունենք Փաշինյանի ու նրա իշխանության հետ: Մի կողմից՝ 10 օր կրճատում ես, մյուս կողմից՝ ծայրահեղական բռնկումներ ունենում, որ մարդիկ Նոր տարուն մի քանի օր չեն աշխատում, մի հատ էլ՝ հունվարի 7-ին իրենց անցավորների շիրիմներին են այցելում»:
https://iravunk.com/sim/?p=301122&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ