Անձը 20 հազար դրամ՝ ՊԵԿ նախագահի հետ շփվելու համար․ Էդգար Հակոբյանի առաջին կարևոր գործը՝ նշանակումից հետո

Թեմա

MediaHub-ը գրում է․

 

ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդգար Հակոբյանը մոտ մեկ ամիս է՝ նշանակվել է այս պաշտոնին, սակայն մինչ օրս դեռ որևէ լուրջ հանդիպում, որևէ փոփոխություն, խնդիրների գնահատում չի կատարել համակարգում։ Իսկ խնդիրներ այս համակարգում չափից շատ կան՝ Ռուստամ Բադասյանը, կարելի է ասել, խնդիրների կույտ և ավերակներ է թողել իր հետևից, որին մենք առանձին կանդրադառնանք։ 

 

Փոխարենը, MediaHub-ին հայտնեցին, որ դեկտեմբերի 27-ին՝ իր նշանակման մեկ ամիսը լրանալու նախօրեին, նորանշանակ ՊԵԿ նախագահը ամանօրյա հանդիպում-հյուրասիրություն է կազմակերպել ՊԵԿ միջին ու բարձր օղակի պաշտոնյաների հետ՝ ՊԵԿ նախագահի տեղակալներ, վարչության պետեր, բաժնի պետեր։ 

 

Սա ոչ այնքան կորպորատիվ է լինելու, որքան ոտքի վրա հանդիպում-ծանոթություն իր ենթակաների հետ։ Մեզ ասացին նաև, որ ամանօրյա այս հանդիպում-փարթին անցկացվելու է Մեգերյան կարպետում, և ՊԵԿ նախագահը իր հյուրերի վրա նաև մուտքավճարի պարտավորություն է դրել՝ անձը 20 հազար դրամ։ Այսինքն՝ ՊԵԿ պաշտոնյաները պետք է 20 հազար դրամ վճարեն, որ տոնական մթնոլորտում, մի բաժակ ոգելիցի շուրջ ծանոթանան և շփվեն իրենց նոր ղեկավարի հետ։ Նկատենք, որ ֆինանսների նախարարությունում ևս այսպիսի ավանդույթ կար, և նախկին փոխնախարարը ֆիննախի ավանդույթները իր հետ ՊԵԿ է տեղափոխել։ 

 

Մեզ ասացին, որ ՊԵԿ աշխատակիցները տարակուսած են, որ կոմիտեի նորանշանակ նախագահ Էդգար Հակոբյանի առաջին «կարևոր» գործը վճարովի փարթի կազմակերպելն է, մինչդեռ կարող էր նշանակման առաջին օրերին հրավիրել բոլորին, ծանոթանալ, հասկանալ՝ ինչ վիճակ է համակարգում, ինչ պետք է անեն, որ դուրս գան ստեղծված իրավիճակից, կադրային փոփոխություններ կատարեր, եթե համարեր, որ կան մեղավորներ, որոնք պատասխանատու են, օրինակ, բյուջեի թերհավաքագրումների համար և այլն։ 

 

Նկատենք, որ Բադասյանի հեռանալուց հետո միայն ՆԱՎ-ի (Ներքին անվտանգության վարչություն) պետ Գոռ Բակլաչյանն է սեփական դիմումի համաձայն գրել-դուրս եկել, քանզի Բադասյանի հետ էր եկել ՊԵԿ։ Մեկ էլ գնումների վարչության պետ Էդգար Հովսեփյանը, որը դարձյալ Բադասյանի կադրն է համարվում, ինչպես գրել էր MediaHub-ը, պատրաստվում է տեղափոխվել արդարադատության նախարարություն՝ որպես աշխատակազմի ղեկավար։ Բայց դրա համար նա դեռ պետք է հունվարին մրցույթի մասնակցի։ Այլ կադրային տեղաշարժեր մինչ այս պահը համակարգում տեղի չեն ունեցել, հավանաբար ՊԵԿ նորանշանակ նախագահը դեռ պատկերացում չունի՝ ինչ անի, ինչից սկսի, ում ազատի և ում նշանակի։ 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում