Սերժ Սարգսյանի բանակցած Կազանյան փաստաթղթի ստորագրումից հրաժարվել է Ադրբեջանը

Ներքաղաքական

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուրդ Շարմազանովը գրում է

Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը եւ վերջ։

Նիկոը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել, իբր 1994-ից հետո բանակցվել է բացառապես Արցախն Ադրբեջանի կազմում մտցնելու մասին։

Սա լկտի սուտ է։

Սերժ Սարգսյանի թողած բանակցային փաթեթի արդյունքում Արցախի խնդիրը լուծվելու էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման՝ հանրաքվեի միջոցով։

Դրա մասին հստակ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Պոպովը 2021-ի հունվարի 13-ին։

Սերժ Սարգսյանի բանակցած Կազանյան փաստաթղթի ստորագրումից հրաժարվել է Ադրբեջանը։

Դա փաստել է 2016-ի ապրիլին ՌԴ ԱԳՆ Լավրովը։

Դրա մասին ասել է նաեւ Փաշինյանը 2020-ի հոկտեմբերին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ։

Եթե փաստաթուղթն Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին էր,ինչու՞ էր Ալիեւը հրաժարվում այն ստորագրել։

 

Ավելին.Սերժ Սարւսյանի բանակցած փաթեթի բովանդակությունը կարճ տվել է հենց Իլհամ Ալիեւը,ով 2016-ի հոկտեմբերի 7-ին նշել է.«Փակ դռների հետեւում Ադդբեջանից պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։

 

Նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է հայտնի ձայնագրության մեջ Արցախի խորհրդարանի պատգամավորներին ասել,որ Պուտինն էլ է իրեն ասել,որ նույնիսկ Ալիեւն է հասկանում Արցախի Ադրբեջանի կազմում չլինելու հանգամանքը։

 

2020-ի պատերազմի օրերին Փաշինյանը հայտարարել է ,որ պատերազմի դադարեցման գինը «5 պլյուս 2» տարբերակն է։

 

Անգամ 2020-ի հոկտեմբերի 19-20-ի Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկով «Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ»։

Բա որ նախկինները համաձայնվել էին Արցախը տալ Ադրբեջանին,ինչու՞ էր Փաշինյանն ասում ՝ ես բանակցությունը իմ կետից եմ սկսում ու ոչ թե Սերժ Սարգսյանի կետից։

Բա 2018-2020թթ. Հանրապետականը սուր քննադատում էր իրեն հենց նրա համար,որ մեդժել է Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությունը։

Նիկոլն էր ասում ՝ ինչ պետք է ,դա էլ բանակցում եմ։

Նիկոլն էր ասում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։

Նիկոլը պատերազմով հանձնեց Արցախը։

Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն,ինչու՞ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ ։

Ինչու՞,Նիկոլ…

Քո վրա դաջված է կապիտուլյանտի ու Արցախը հանձնողի պիտակը։

Դա ոչ սափրվելով է ջնջվելու ու ոչ էլ ՝ կեղծիք տարածելով։

Արցախի հանձնումը ունի կոնկրետ անուն ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան։

Արցախը պահելու օպտիմալ տարբերակ կար՝2018-ին սատարել Հանրապետականին ու «չմերժել» Սերժ Սարգսյանին։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում