Անույշ Խուդավերդյանը պաշտոնապես լքել է «Հանրային ձայն» կուսակցությունը. Վարդան Ղուկասյան

Ներքաղաքական

Օրերս լուրեր տարածվեցին, թե «Հանրային Ձայն» կուսակցությունն Անույշ Խուդավերդյանին չի հեռացրել կուսակցությունից, ավելին՝ նա հանդիսանում է ՀՁ-ի խորհրդի անդամ, մինչդեռ նա նաեւ ԴՕԿ կուսակցության նախագահն է: Ինչ է իրականում կատարվում, «Իրավունք»-ը հետաքրքրվեց ԴՕԿ կուսակցության հիմնադիր ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՑ:

Լուրեր են տարածվել, որ Անույշ Խուդավերդյանը դեռեւս «Հանրային Ձայն» կուսակցության խորհրդի անդամ է: Ինչպե՞ս կբացատրեք սա:

Անույշ Խուդավերդյանը շատ վաղուց է դուրս եկել այդ կուսակցությունից: Երբ ես ինքս ձեռքերս լվացի այդ կուսակցությունից, ինձ հետ հավասար դուրս եկան իմ համախոհները, որոնց մեջ էր նաեւ Խուդավերդյանը: Նախ սկսենք այն բանից, որ նման կուսակցություն էլ չկա: Եթե կա, թող ցույց տան, թե ինչով է զբաղվում այդ կուսակցությունը: Կամ ի՞նչ խորհրդի անդամ: Ովքե՞ր են այդ խորհրդի անդամները: Այն գուշա՞կը` Եմեջյան ազգանունով, որ ինքն էլ հայտարարեց, թե դուրս է գալիս ՀՁ-ի խորհրդի անդամների կազմից, թե՞ Վահան Ավագյանը, ով իմ շնորհիվ դարձավ ավագանի եւ եւս մի քանի անգամ դուրս գալու հայտարարություն է արել: Մամուլում պահպանված են այդ նյութերը: Եթե ցանկանում եք, մտեք կարդացեք:

— Պարոն Ղուկասյան, Անույշ Խուդավերդյանը հայտարարե՞լ է «Հանրային Ձայն»-ից իր դուրս գալու մասին:

Շատ անգամներ: Նույնիսկ իր սոցէջում է գրառում կատարել եւ բոլորովին վերջերս էլ թարմացրել է այդ հայտարարությունը, որ վաղուց ՝ իր դիմումի համաձայն նա դուրս է եկել ՀՁ կուսակցությունից: Ավելին ասեմ` այդ կինն անգամ տեղյակ էլ չի եղել, որ հանդիսանում է տվյալ կուսակցության խորհրդի անդամ, քանի որ չի եղել ոչ մի տեսակի նիստ, իսկ եթե եղել էլ է, ապա նա չի մասնակցել այդ նիստերին: Նրան պաշտոնական հրավեր չեն ուղարկել: Այնպես որ, վաղուց է, ինչ Անույշ Խուդավերդյանը դուրս եկել այդ չարաբաստիկ կուսակցությունից եւ եկել իմ հետեւից: Ի դեպ, այդ կուսակցությունը այնպիսի վատ վիճակում է գտնվում, որ ոչ մեկը ոչ մեկին չի տեսել, ու ոչ մեկը ոչ մեկին չի ճանաչում: Ով ասես այնտեղ ընդգրկված է, սակայն ոչ մի տեսակ աշխատանք չի կատարվում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում