Դիմիտրովում ռուսական եկեղեցին ժողովուրդներին կապող հիմնասյուներից մեկն է

Ներքաղաքական

Դարեր շարունակ հայ եւ ասորի ժողովուրդները կողք կողքի կերտել են սեփական պատմությունը, ունեցել ընդհանուր փորձություններ, սակայն դրսեւորել են քրիստոնեական սեր ու ամուր կամք՝ դրանք միասին հաղթահարելու ճանապարհին: Միասին են մաքառել քրիստոնեության տարածման համար: Եվ Հայ Առաքելական եկեղեցին մշտապես բաց է ասորիների առաջ: Այս անգամ «Իրավունք»-ը գնացել է Արարատի մարզի գյուղերից մեկի՝ Դիմիտրով համայնքի բացահայտման ուղղությամբ։ Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում ունեցել է Գայլազոր, Գայլազոր Ներքին, Կույլասար, Ղույլասար ասորական անվանումները։ Դիմիտրով է վերանվանվել 1949 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ի պատիվ Բուլղարիայի ժողովրդական հանրապետության հիմնադիր Գեորգի Դիմիտրովի։
Գյուղի հարավարեւմտյան եզրին է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին (1868), հյուսիսային եզրին՝ «Սուրբ Օջախ» մատուռը (19-20-րդ դդ.), գյուղի մեջ՝ Սուրբ Կիրիլ ասորական եկեղեցին (1840)։ Քանի որ Դիմիտրով գյուղը բնակեցված է հայերով ու ասորիներով, եւ եկեղեցու պատկանելության հարցը շատ նրբորեն կարող էր առնչվել երկու բարեկամական ժողովուրդների հարաբերություններին։ Այս եւ այլ հարցերի շուրջ՝ «Իրավունք»-ը զրուցել է Դիմիտրովի վարչական ղեկավար ԱՀԱՐՈՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ։


— Պարոն Հակոբյան, ի՞նչ խնդիրներ ունեն ազգային փոքրամասնությունները Դիմիտրովում:

— Կոնկրետ այն բնակավայրը, որտեղ ես եմ բնակվում, ոչ մի նման խնդրի չկա։


— Ձեր համայնքում կա նաեւ ռուսական եկեղեցի։ Մարդկանց հաճախելիությունն ինչպիսի՞ն է։

— Ամեն շաբաթ կամ կիրակի օրերը եկեղեցու դռները մշտապես բաց են լինում։ Ինչ խոսք, շատ մարդիկ են հաճախում, եւ ոչ մի խնդիր մեզ մոտ չկա՝ որպես այդպիսին։


— Իսկ արտերկրից ժամանած մարդկանց նկատելի հոսք լինո՞ւմ է Ձեր համայնքում եւ, մասնավորապես, ռուսական համայնքի ներկայացուցիչներ այցելո՞ւմ են Ձեր մարզի ռուսական եկեղեցի։

— Ինքս ռուսական եկեղեցում սովորաբար ամեն պատարագի ներկա եմ լինում ։ Ինչ խոսք, եթե դրսից ժամանած հյուրեր ունենում ենք,  եւս ներկա եմ լինում, որպեսզի հյուրընկալեմ նրանց։ Իսկ առհասարակ, արտերկրից եւ մասնավորապես՝ ՌԴ-ից ժամանած մարդիկ լինում են, թե` ոչ,  հստակ չեմ կարող նշել, քանի որ եկեղեցու աշխատակիցներն ավելի լավ  են տիրապետում այդ տեղեկատվությանը։


— Արդյո՞ք Ձեզ մոտ կան այլ կրոնական կազմակերպություններ, որոնք մի փոքր այլ ուղղվածության թեզեր են քարոզում։

— Կոնկրետ մեր գյուղում` ոչ, չկան առկա խնդիրներ։ Նման կազմակերպությունների մասին  ինքս ոչինչ չեմ կարող պաշտոնապես Ձեզ տեղեկացնել։ Մեզ մոտ, որպես կազմակերպություն,  գիտեմ միայն մեր եկեղեցին եւ վերջ։ Այսինքն` աղանդավորներ մեր գյուղում չկան, իսկ եթե նույնիսկ մեկ-երկու կամ երեք հոգի լինեն՝ ես այդ մասին տեղյակ չեմ։


— Իսկ Ձեր համայնքի մասին կա՞ն այնպիսի հարցեր, որոնց շուրջ ինքներդ կցանկանաք բարձրաձայնել։

— Տեսեք, կոնկրետ այս պահին իրականացվում են տարբեր աշխատանքներ, որոնք նաեւ ընթացքի մեջ են։ Այնպես է, որ դրանք այժմ լուսաբանման անհրաժեշտություն չունեն, քանի որ աշխատանքային փուլում են դեռեւս։ Կհասցնենք ավարտին, եւ Աստծո կամոք,  կլուսաբանվի այդ ամենը։ Պարզապես, այժմ լուսաբանելու կարիք չեմ զգում։


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում