Զելենսկին վա բանկ է գնում երեւի մի վերջին անգամ

Վերլուծություն

Ա­մեն դեպ­քում, Հա­յաս­տա­նի հա­մար շա­րու­նա­կում է էա­կան մնալ եր­կու կա­րե­ւոր հարց (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=300828&l=am)՝ հնա­րա­վոր ի­րա­վի­ճա­կը Թ­րամ­փի պաշ­տո­նա­վար­ման մեկ­նար­կից` հուն­վա­րի 20-ից հե­տո, եւ թե դա ի՞նչ հնա­րա­վոր տե­ղա­շար­ժեր կա­րող է ի­րա­կա­նաց­նել ուկ­րաի­նա­կան խա­ղա­տախ­տա­կին:

Այն, որ դեռ մին­չեւ Թ­րամ­փի երդմ­նա­կա­լութ­յու­նը կտրուկ ակ­տի­վութ­յուն այս հար­ցե­րում կա, դժվար է չնկա­տել: Նախ, Փա­րի­զում Թ­րամ­փը հան­դի­պեց Զե­լենս­կուն՝ մի շարք հստակ մե­սիջ­ներ փո­խան­ցե­լով: Ա­պա հստակ մե­սիջ­ներ փո­խանց­վե­ցին նաեւ Օր­բա­նի մի­ջո­ցով, ո­րոնց ի պա­տաս­խան, Զե­լենս­կին դեռ ա­ռաջ է տա­նում պա­տե­րազ­մը շա­րու­նա­կե­լու գա­ղա­փա­րը: Իսկ ա­հա ներ­կա փու­լում նման է, որ Թ­րամ­փից ար­դեն ռեալ սպառ­նա­լիք­ներ են գա­լիս: Ուկ­րաի­նա­կան տե­ղե­կաց­ված աղբ­յու­րը նման ի­րա­վի­ճակ է ներ­կա­յաց­նում. «ԱՄՆ նա­խա­գահ Թ­րամփն ա­սել է, որ ին­քը Զե­լենս­կուն չի հրա­վի­րել իր երդմ­նա­կա­լութ­յան ա­րա­րո­ղութ­յա­նը 2025 թվա­կա­նի հուն­վա­րին, բայց ե­թե Զե­լենս­կին հարց­նի, նա կմտա­ծի այդ մա­սին։ Նա­խա­գա­հա­կան օ­ֆի­սի մեր աղբ­յու­րը հայտ­նում է, որ Զե­լենս­կի-Եր­մակ սիա­մա­կան երկ­վոր­յակ­նե­րի մոտ ԱՄՆ նոր նա­խա­գա­հի նման հայ­տա­րա­րութ­յու­նը ծայ­րա­հեղ ծանր տրա­մադ­րութ­յուն­ներ է ա­ռա­ջաց­րել: Ա­ռա­վել եւս, որ Թ­րամ­փը միա­ժա­մա­նակ հայ­տա­րա­րեց նաեւ, որ պաշ­տո­նը ստանձ­նե­լուն պես կար­գե­լի Կիե­ւին` ա­մե­րիկ­յան հե­ռա­հար հրթիռ­նե­րով հար­վա­ծել Ռու­սաս­տա­նի տա­րած­քին: Բա­ցի այդ, Կոնգ­րե­սը գա­լիք տար­վա բյու­ջեից դուրս թո­ղեց Ուկ­րաի­նա­յին ռազ­մա­կան օգ­նութ­յուն ցու­ցա­բե­րե­լու կե­տը, ո­րը նման է մա­հա­խո­սա­կա­նի: Զելենսկի-Եր­մա­կի մոտ կա այն գնա­հա­տու­մը, որ Թ­րամփն այդ ա­մե­նից հե­տո ո­րո­շեց հրա­պա­րա­կայ­նո­րեն հայ­տա­րա­րել Զե­լենս­կուն չհրա­վի­րե­լու մա­սին, դրա­նով ցույց տա­լով հա­ջորդ քայ­լը` նա Զելենսկուն չի ճա­նա­չի, որ­պես լե­գի­տիմ նա­խա­գահ, քա­նի որ նրա պաշ­տո­նա­վար­ման օ­րի­նա­կան ժամ­կե­տը դեռ մա­յի­սին է լրա­ցել: Եվ նրան չհրա­վի­րելն ար­դեն իսկ մե­սիջ է ուկ­րաի­նա­կան բո­լոր է­լի­տա­նե­րին, որ ներ­կա իշ­խող թիմն այ­լեւս Վա­շինգ­տո­նի հո­վա­նու տակ չէ, եւ հան­գիստ կա­րող են նրանց հո­շո­տել ներ­սից: Զելենսկուն մեկ այլ ակ­նարկ էլ ե­ղավ` ե­թե խնդրի՝ կկան­չեն: Այ­սինքն, ե­թե ան­վե­րա­պա­հո­րեն պար­տա­վոր­վի, որ կկա­տա­րի Թ­րամ­փի բո­լոր պա­հանջ­նե­րը, այդ դեպ­քում նրան չեն ոչն­չաց­նի. ուկ­րաի­նա­կան հար­ցե­րը կլուծ­վեն, եւ Զե­լենս­կուն կու­ղար­կեն «պատ­վա­վոր թո­շա­կի»` մի տա­քուկ անկ­յու­նում: Սա­կայն այս դեպ­քում էլ կա այն ռիս­կը, որ ե­թե ոչ այ­սօր, ա­պա վա­ղը հաս­տատ Զե­լենս­կին կյան­քով է պա­տաս­խան տա­լու Ուկ­րաի­նա­յի գլխին բե­րած այս բո­լոր ա­ղետ­նե­րի հա­մար»:

­Կիե­ւը, թե­րեւս, ընտ­րել է եր­րորդ տար­բե­րա­կը՝ ակն­հայ­տո­րեն հույ­սը դնե­լով Ա­րեւ­մուտ­քից ե­կող զեն­քի այն ակ­տիվ հոս­քե­րի վրա, որն ի­րա­կա­նաց­վում է ԱՄՆ հե­ռա­ցող իշ­խա­նութ­յուն­նե­րի կող­մից: Գորշ կար­դի­նալ Եր­մա­կը հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րեց, որ դեռ վաղ է ի­րա­կան խա­ղա­ղութ­յան մա­սին խո­սել, այ­սինքն` կհա­վա­քեն բո­լոր ներ­քին ռե­սուրս­ներն ու կշա­րու­նա­կեն կռվել: Այդ նպա­տա­կով կենտ­րո­նաց­նում են Ա­րեւ­մուտ­քից ե­կած ռե­սուրս­նե­րը, հրա­ժար­վում ան­գամ ծայ­րա­հեղ վտան­գա­վոր ուղ­ղութ­յուն­նե­րը պաշտ­պա­նե­լուց, եւ կփոր­ձեն եւս մեկ հար­ձա­կում ձեռ­նար­կել, ըստ ա­մե­նայ­նի, Ռու­սաս­տա­նի տա­րած­քում` Կուրս­կի օ­րի­նա­կով: Ա­մեն դեպ­քում, ռու­սա­կան հա­մե­մա­տա­բար վստա­հե­լի փոր­ձա­գի­տա­կան աղբ­յուր­նե­րը տես­նում են այն բո­լոր նա­խան­շան­նե­րը, ո­րոնք ակ­նար­կում են ուկ­րաի­նա­կան կող­մից՝ մի վեր­ջին հար­ձակ­ման պատ­րաստ­վե­լու հետ:

Ի­մաստն այն է, որ հաս­նեն ո­րո­շա­կի հա­ջո­ղութ­յուն­նե­րի, դա դարձ­նե­լով բա­նակ­ցա­յին օբ­յեկտ` Վա­շինգ­տո­նի հետ շփում­նե­րում: Սա­կայն այս­տեղ կա մեկ հսկա­յա­կան ռիսկ. ռուս­նե­րը մին­չեւ Թ­րամ­փի ի­նա­գու­րա­ցիան նման մի ա­վանտ­յու­րա­յի սպա­սում են, եւ ե­թե կա­րո­ղա­նան դա վե­րա­ծել ուկ­րաի­նա­կան կող­մի հա­մար պար­տութ­յան կամ ան­գամ հաս­նել ոչ-ո­քի արդ­յուն­քի, ա­պա ռազ­մա­ճա­կա­տում կստեղծ­վի միան­գա­մայն այլ ի­րա­վի­ճակ: Այն է` զրո­յա­կան մար­տու­նա­կութ­յան եւ ռե­զերվ­նե­րով ուկ­րաի­նա­կան բա­նակ եւ հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը պահ­պա­նած ռու­սա­կան բա­նակ: Ա­ռա­վել եւս, որ հենց այս պա­հին ար­դեն իսկ միան­գա­մայն էա­կան ձեռք­բե­րում­ներ ռուս­նե­րը մար­տա­դաշ­տում ու­նեն: Եվ ե­թե դրան էլ գու­մար­վեն նոր հար­ձակ­ման փու­լում ուկ­րաի­նա­կան հնա­րա­վոր կո­րուստ­նե­րը, այն է՝ ռե­զեր­վա­յին բա­զա­յից առ­հա­սա­րակ զրկվե­լու տար­բե­րա­կը, ա­պա այդ դեպ­քում ին­չո՞ւ պետք է Մոսկ­վան գնա ինչ-որ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան, ե­թե ի հայտ է գա­լիս առն­վազն ողջ Նո­վոռ­ո­սիան վե­րահս­կո­ղութ­յան տակ վերց­նե­լու հնա­րա­վո­րութ­յուն: Եվ այն, որ ՌԴ նա­խա­գա­հը ե­րեկ­վա «ու­ղիղ կա­պին» ներ­կա­յա­ցել էր մար­տա­կան դրո­շով, ան­շուշտ, իր հիմ­քում հենց այդ խո­րը ակ­նարկն էր պա­րու­նա­կում:

Այս­պի­սով, կլի­նի՞ Կիե­ւի եւս մեկ հար­ձա­կում, ո­րի հա­մար, ե­ղած տվյալ­նե­րով, մոտ 100 հա­զա­րա­նոց զորք է կենտ­րո­նաց­ված, ար­դեն ան­գամ դա չէ էա­կա­նը. մի­գու­ցե՝ կլի­նի, մի­գու­ցե մի ո­րոշ ա­ռաջ­խա­ղա­ցում կու­նե­նան: Դա, ի­հար­կե, ցան­կա­լի է նաեւ բրի­տա­նա­ցի­նե­րի հա­մար, ո­րոնք, ըստ ռու­սա­կան շատ աղբ­յուր­նե­րի հա­մոզ­ման, կանգ­նած են Մոսկ­վա­յում տե­ղի ու­նե­ցած վեր­ջին ա­հա­բեկ­չա­կան հար­ձակ­ման ար­մատ­նե­րում, ո­րը նույն­պես հնա­րա­վոր զի­նա­դա­դա­րը կան­խե­լու ի­մաստ ու­նի իր տակ: Գլ­խա­վո­րը դա չէ, այլ հար­ցը՝ ոտ­քից գլուխ բիզ­նես­մեն Թ­րամ­փը մին­չեւ վերջ կգնա՞ իր իսկ մատ­նան­շած ուղ­ղութ­յամբ, նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ գլո­բալ լար­վա­ծութ­յու­նը հա­սել է մի­ջու­կա­յին ու­ղիղ սպառ­նա­լիք­նե­րի մա­կար­դա­կի, ո­րը, ի­հար­կե, վնա­սում է բիզ­նե­սին: Ե­թե ա­յո, Զե­լենս­կու գլխին կախ­ված բո­լոր սպառ­նա­լիք­ներն այն­քան լուրջ են, որ նոր հար­ձա­կումն այս­տեղ էա­կան բան չի փո­խի: Ե­թե ոչ, դե ու­րեմն ար­դեն բա­լիս­տիկ հրթիռ­նե­րով հար­վա­ծի մա­կար­դակ տե­ղա­փոխ­ված պա­տե­րազ­մը միայն նոր սրա­ցում­ներ կու­նե­նա:

https://iravunk.com/sim/?p=300829&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը