Ավինյանը կայանատեղիների վճարները չեղարկելու որոշումը ծանր է տարել

Ներքաղաքական

Ե­րեկ հայտ­նի դար­ձավ, որ ՀՀ վար­չա­կան դա­տա­րա­նի կող­մից կա­յաց­վել է ո­րո­շում, ո­րով Եր­ևա­նի ա­վա­գա­նու կող­մից ըն­դուն­ված և­ այս տար­վա հուն­վա­րի 1-ից Եր­ևա­նի ավ­տո­կա­յա­նա­տե­ղի­նե­րում կա­յա­նե­լու հա­մար աստ­ղա­բաշ­խա­կան դրույ­քա­չա­փե­րը սահ­մա­նե­լու ո­րո­շումն ան­վա­վեր է ճա­նաչ­վել։ Լու­րը չհա­պա­ղեց հաս­տա­տել Եր­ևա­նի քա­ղա­քա­պե­տի խոս­նակ Հայկ Կոս­տան­յա­նը՝ կա­տա­րե­լով նման գրա­ռում.

«­Հե­տա­գա մա­նի­պուլ­յա­ցիա­նե­րից խու­սա­փե­լու հա­մար հայտ­նում ենք՝

1. Դա­տա­րա­նի ո­րո­շումն ու­ժի մեջ չի մտել և սահ­ման­ված մե­կամս­յա ժամ­կե­տում քա­ղա­քա­պե­տա­րա­նի կող­մից բո­ղո­քարկ­վե­լու է։

2. Նախ­կի­նում վճար­ված գու­մար­նե­րը վե­րա­դարձ­ման են­թա­կա չեն ան­գամ դա­տա­րա­նի կող­մից ըն­դուն­ված ո­րո­շումն ու­ժի մեջ մտնե­լու դեպ­քում»:

­Բայց չնա­յած այս ինք­նավս­տահ տո­նին, Ե­րե­ւա­նի ա­վա­գա­նու մեր տե­ղե­կաց­ված աղբ­յու­րը հայտ­նում է, որ ո­րո­շու­մը քա­ղա­քա­յին իշ­խա­նութ­յուն­նե­րի մոտ շատ լուրջ մտա­հո­գութ­յուն է ա­ռա­ջաց­րել, եւ միան­գա­մից եր­կու աս­պեկ­տով: Ա­ռա­ջի­նը քա­ղա­քա­կանն է. քա­ղա­քա­պե­տա­րա­նում վստահ են, որ ա­ռանց Նի­կո­լի «դու­խի», դա­տա­րա­նը մի քա­նի գլուխ չու­ներ, որ նման ո­րո­շում կա­յաց­ներ: Ա­ռա­վել եւս, որ զու­գա­հե­ռա­բար ակ­տիվ շրջա­նա­ռութ­յան մեջ են Ա­վին­յա­նի նախ­կին գոր­ծու­նեութ­յանը վե­րա­բեր­ող այլ մե­ղադ­րանք­ներ: Այ­սինքն, որ Նի­կո­լը գրո­հի է ան­ցել, ընդ ո­րում, այն­պի­սի դիր­քե­րից, որ­տեղ հան­րա­յին ի­մաս­տով Ա­վին­յա­նի դիր­քերն ա­ռա­վել թույլ են: Ուս­տի, ո­րո­շել են բո­ղո­քարկ­ել, որ ժա­մա­նակ ձգե­լու մի­ջոց է, մին­չեւ «կամ է­շը կսատ­կի, կամ՝ է­շա­տե­րը»:

Երկ­րորդ մտա­հո­գութ­յունն այն է, որ ե­թե ֆիքս­վի ո­րոշ­ման ա­պօ­րի­նութ­յու­նը, ա­պա մար­դիկ կպա­հան­ջեն ի­րենց ա­վել տված փո­ղե­րը, ո­րը քա­ղա­քա­պե­տա­րանն ար­դեն հասց­րել է «հո­րով-մո­րով» ա­նել: Ու երբ վե­րա­դարձ­նե­լու տար­բե­րակ չկա, ա­պա թե­ման կա­րող է զար­գա­նալ հան­րութ­յա­նը ոչ միայն բա­ցա­հայտ, այլ նաեւ՝ դա­տա­րա­նով հաս­տատ­ված մասշ­տա­բա­յին թա­լա­նի մա­սին, ո­րը ցան­կութ­յան դեպ­քում կա­րող է նաեւ քրեա­կան մե­ղադ­րան­քի հիմք դառ­նալ: Ուս­տի, էս գլխից հայ­տա­րա­րում են, թե մենք փող տվող չենք, բայց է­լի այն հույ­սով, որ ինչ-որ տար­բե­րա­կով կկա­րո­ղա­նան փո­խել դա­տա­րա­նի վճի­ռը: Չ­նա­յած նաեւ հաս­կա­նում են, որ վե­րին ատ­յա­նը կա­յաց­ված վճի­ռը հե­տո­ղորմ­յա ա­նե­լու հար­ցում խնդիր ու­նի, քա­նի որ հան­րութ­յու­նը, որն ար­դեն ակ­տի­վա­ցել է Ա­վին­յա­նի ա­պօ­րի­նութ­յու­նը քննա­դա­տե­լու հար­ցում, եւ ա­մեն մի դա­տա­վոր, ով կփոր­ձի այլ ո­րոշ­ման գնալ, հաս­կա­նա­լու է դրա շատ լուրջ հե­տե­ւան­քը:

https://iravunk.com/sim/?p=300827&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան