Այ քեզ մտքի «տիտան». ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ադրբեջանի նախագահ Ալիեւի ռազմատենչ հարցազրույցին ի պատասխան՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ երեկ հանդես եկավ հարցազրույցով: Ու ի՞նչ է ասում, թե բա՝ «Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է»: Այ քեզ մտքի «տիտան»: Իսկ ինչ-որ մեկը կա՞ր, որ կարծում էր, թե մեր վրա հարձակվելու մտադրություն Ադրբեջանից բացի կարող է ունենալ, օրինակ, Հոնդուրասի Հանրապետությունը: Ինչպես ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն է ասում` «железная логика». «Եվ նման դիրքորոշման հեղինակը մեր ժողովրդի անվտանգության ու տարածքային ամբողջականության «երաշխավորն է»: Իսկ եթե ունի՞, այդ դեպքում ի՞նչ կասես: Մինչեւ հիմա ձեր ազգակործան պատուհասների խմբակը չհասկացա՞վ, որ միշտ էլ ունի նման մտադրություն եւ քո կողմից ստեղծված ոչ մի առիթ բաց չի թողել: Այդ թվում նաեւ ՀՀ ինքնիշխան տարածքների վրա»:

Իսկ նորաթուխ ՔՊ-ական դարձած Գյումրիի քաղաքապետի ԺՊ ՍԱՐԻԿ ՄԻՆԱՍՅԱՆՆ այնքան է ոգեւորվել իր նշանակմամբ, որ պատեհ-անպատեհ ծաղիկներ է նվիրում Նիկոլ Փաշինյանի հետ նույն տանիքի ներքո ապրող կնոջը՝ Աննա Հակոբյանին: Պարզվում է՝ օրերս Շիրակի պետական համալսարանի 90-ամյա հոբելյանը նշելու համար Գյումրի են ժամանել Նիկոլը, Աննան ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիկոլին եւ նրա թայֆային դիմավորողներից` ՇՊՀ ռեկտոր Սերոբյան Երվանդը ծաղկեփունջ է նվիրել Աննա֊յին, բայց նրա կողքին կանգնած Ժաննային, ինչպես քաղաքագետ Գագիկ Համբարյանն է ասում, մի խոտի կտոր էլ չտվեց` բացահայտ անտեսելով նրան՝ այն պարագայում, երբ այդ ծաղկեփունջն ի պաշտոնե պետք է տրվեր հենց Ժաննային, այլ ոչ թե` Նիկոլի հետ եկածին... Բայց սա չէ զարմանալին, այլ այն, որ միայն Աննային ծաղկեփունջ է նվիրել նաեւ Սարիկը, որն ի տարբերություն ՇՊՀ ռեկտորի՝ պարտավոր էլ չէր:

Այստեղ են ասել՝ քոռանային հայի աչքերը, չտեսներ, թե ինչպես է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ մի հոբելյանական երեկոյի համար կրավորական կեցվածք ընդունում Փաշինյանի հետ համատեղ ապրող կնոջ՝ Աննայի առաջ: Հրապարակված լուսանկարից ու տեսանյութից զարմացած ու զայրացած սոցցանցային ակտիվը քննադատեց Ամիրխանյանին եւ ցավով արձանագրեց, որ «Հայի աչքեր» երգի հեղինակին հեչ սազական չէր: Այս առումով տեղին դիտարկում է անում ռեժիսոր Մհեր Մկրտչյանը. «Քաղաքականության բացակայության մեջ մարդիկ նորից արվեստագետ են քլնգում... Ներեցեք... Դուք նոր բա՞ն եք տեսել, նոր բա՞ն հայտնաբերել…Թե՞ չի լինելու վաղը նույնիսկ եթե իշխանության գա ձեզնից յուրաքանչյուրը: Լինելու է... Ավելին` լինելու են նույն մարդիկ, ու դուք իրանց ընդունելու եք եւ մեծարելու, շոյելու եւ կոչումներ տալու...»:

Ընդհանրապես, ինչ կատարվում է այսօր մշակույթում, բառիս բուն իմաստով, դարձել է, մեղմ ասած, 18+ իրավիճակ: «Մաքուր ու մերկ». այսպես է կոչվում ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ բացված ժամանակակից էրոտիկ ցուցադրությունը: Ու սա տեղի է ունենում Չարենցի տուն-թանգարանի ղեկավարության, ԿԳՄՍ նախարարության ու արվեստագետների եւ քաղաքացիների լուռ համաձայնությամբ: Ցուցադրության շրջանակներում համադրվել են Չարենցի ինտիմ ստեղծագործությունները (նրանք, որ ինքը՝ հեղինակն էլ երբեք չի ցանկացել հանրայնացնել) ժամանակակից արվեստագետների «սեռականությանը եւ անձնական կրքերի» վերաբերյալ գործերի հետ: Այնպես որ, երբ ձեր երեխան ասի՝ մամ կամ պապ, գնում եմ թանգարան, զգուշացե՛ք: Ի՞նչ իմանաս, երեխայիդ ինչ է սպասվում այնտեղ:

Զարմացած է «Իրավունք»-ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում