Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը գաղտնի են պահում․ Panorama.am

Հասարակություն

Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի Իտալիա կատարած այցի ընթացքում ծախսված գումարների չափը խիստ գաղտնի է պահվում ԶԼՄ-ներից։ Այս մասին գրում է Panorama.am-ը և հավելում․

«Ավելին, ծախսված գումարների ու դրանց աղբյուրների մասին Panorama.am-ի հարցերին «Իմ քայլը» հիմնադրամից ցինիկ պատասխան են տվել։

Նույնիսկ շատ մոտավոր հաշվարկներով հարկատուների հաշվին Փաշինյանի կնոջ՝ շուրջ մեկ շաբաթ տևած այցը և վայելքները մի քանի միլիոն դրամ են արժեցել: Ըստ հրապարակված տեսանյութերի, Աննա Հակոբյանին ուղեկցել է անվտանգության առնվազն երեք աշխատկից, նրա հետ են եղել նաև անձնական վարսավիրն ու դուստրը:

Ի վերջո, հասարակությունն ու մամուլն իրավունք ունեն  իմանալու, թե որքան  է ծախսել Փաշինյանի կինը՝ ռուս-ուկրաինական պատերազմի 1000-րդ օրվա կապակցությամբ կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու, ուկրաինացի երեխաներին տեսակցելու և Վենետիկում  ճամփորդության համար:

Հիմա ամեն բան սկզբից։

Նոյեմբերի 26-ին Panorama.am-ը էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկատվություն ստանալու գրավոր հարցում է ուղղում կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանին։ Հարցումը ստորագրված է։

Ինչպես կարգն է, մեր լրատվամիջոցի լրագրողը վկայակոչում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, խնդրում օրենքով սահմանված ժամկետում և կարգով պատասխանել հետևյալ հարցերին.

«1.Նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ և դստեր հետ մեկնել է Սուրբ Աթոռ։ Վարչապետի՝ Հայաստան վերադարձից հետո Աննա Հակոբյանը ևս մի քանի օր մնաց Իտալիայում։ Այս ընթացքում անվտանգության քանի՞ աշխատակից է ուղեկցել ՀՀ վարչապետի տիկնոջն ու դստերը։
2.      Որքա՞ն գումար է ծախսվել վարչապետի տիկնոջ Իտալիա կատարած այցի համար։ Խնդրում եմ տրամադրել ծախսերի բացվածքը՝ այդ թվում վերադարձի ժամանակ ինքնաթիռի տոմսերի համար վճարված գումարը, հյուրանոցում կեցության գումարը, թանգարանների տոմսերի գումարը և այլն։
3.      Ի՞նչ աղբյուրներից են կատարվել ծախսերը, խնդրում եմ առանձին նշել, թե որքա՞ն գումար է տրամադրվել պետական բյուջեից։
4.      Վարչապետի տիկնոջ Իտալիա այցն ի՞նչ էական, շոշափելի արդյունքներ է ապահովել Հայաստանի համար»։
Չանցած երկու ժամ՝  կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը էլ. փոստի միջոցով պատասխանում է.

«Ի պատասխան Ձեր 26.11.2024թ. գրության հայտնում ենք, որ Ձեր հարցումը կարող եք ուղղել «Իմ քայլը» հիմնադրամ»։

Panorama.am-ը հիշյալ հարցումը կառավարությունից ստացած պատասխանի հետ նոյեմբերի 26-ին էլեկտրոնային փոստի միջոցով վերահասցեագրում է «Իմ քայլը» հիմնադրամին։ Տևական ժամանակ հիմնադրամից որևէ պատասխան չկար։ Երեկ՝ դեկտեմբերի 18-ին նույն հարցումը Panorama.am-ն էլեկտրոնային փոստով կրկին ուղարկում է հիմնադրամի էլ. փոստին՝ նշելով. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Այս հարցման պատասխանը դեռ չենք ստացել»։


Այսօր՝ դեկտեմբերի 19-ին  «Իմ քայլը» հիմնադրամից  Panorama.am-ը ստանում է հետևյալ պատասխանը.

«Panorama.am-ի լրագրող
Լալա Տեր֊Ղազարյանին
Հարգելի՜ լրագրող,

Ի պատասխան Ձեր հարցման առաջարկում ենք մասնակցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակներում մեկնարկած «Հաղորդակցության հմտություններ» դասընթացների շարքին և մասնագիտական վերապատրաստման դասընթացներին, որը թույլ  կտա ձեռք բերել նոր գիտելիքներ և տարանջատել, թե որ կառույցին ու ում ինչ հարց կարելի է ուղղել և հարցումը ձևակերպելիս որ դեպքերում կարելի է հղում կատարել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին:

«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի
Գործառնությունների և հանրային կապերի գծով փոխտնօրեն
Դավիթ Մկրտչյան»։

Ընդ որում, վերջինի ստորագրությունն առկա չէ»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
 
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում