Մահացել է եզդի սրբազան Խեյրի Ջընդին

Հասարակություն
«Խորը վշտով և ցավով տեղեկացանք եզդի սրբազան Խեյրի Ջընդիի մահվան մասին։
 
Նա երեկ առավոտյան կյանքից հեռացավ Էրբիլի հիվանդանոցներից մեկում՝ ինսուլտի հետևանքով, որը տեղի էր ունեցել մեկ շաբաթ առաջ։ Շեխ Խեյրի Ջընդին հանդիսանում էր եզդի ժողովրդի անվանի հոգևորական ու հերոս շեխ Միրզայի ժառանգորդը ու բնակվում էր Վալատ Շեխ-ի Մահըդ շրջանի Բեթնար գյուղում։ Նա Շեխուբաքր հոգևոր դասի երեցներից էր և երկար տարիներ եղել է աշխարհի եզդիների գլխավոր սրբավայր Լուսապայծառ Լալըշի ու Շեխուբաքր սրբավայրի հոգևոր սպասավորը։ Իր ողջ կյանքը նվիրել է եզդի ժողովրդի հավատքին ծառայելուն։
 
Անձամբ ճանաչելով և շփվելով շեխ Խեյրի Ջընդիի հետ՝ ես միշտ մի նոր հոգևոր գիտելիք էի ավելացնում իմ ներաշխարհում։ Նրա բարյացակամ վերաբերմունքը, իմաստությունը և հավատքի հանդեպ անսասան նվիրվածությունը թողնում էին խոր հետք։ Նա ոչ միայն հոգևոր առաջնորդ էր, այլև լուսավոր ճանապարհի ուղեկից, ում խոսքերը ներշնչում էին, իսկ գործերը՝ հիացնում։
 
Այս ցավալի առիթով իմ անունից հայտնում եմ խորին ցավակցություններս Ֆակիր Խեյրիի ընտանիքին և մաղթում համբերություն ու մխիթարություն։ Աղոթքս եմ հղում առ Աստված, որպեսզի իր ողորմությամբ ընդունի նրա հոգին ու բնակեցնի իր անսահման դրախտում և սփոփանք պարգևի նրա ընտանիքին ու բոլոր նրանց, ովքեր կիսում են այս անդառնալի վիշտը։
 
Հավերժ փառք իր անմնացորդ նվիրումին, և թող նրա հիշատակը մնա օրհնության ու լուսավորության աղբյուր մեզ բոլորիս համար», - գրել է ՀՀ Եզդիների Ազգային Միության նախագահ Խդր Հաջոյանը։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում