ԹՐԱՄՓԸ ՍԿՍԵՑ ԽՈՍԵԼ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑԵԼՈՒՑ. ԻՆՉ Է ԴՐՎՈՒՄ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՍԵՂԱՆԻՆ

Վերլուծություն

­Սի­րիա­յում ներ­կա ի­րա­վի­ճա­կում (https://iravunk.com/?p=300655&l=am), թե­րեւս, ա­մե­նաան­հաս­կա­նա­լին մնում է Մոսկ­վա­յի դիր­քո­րո­շու­մը: Ո­րոշ աղբ­յուր­ներ փոր­ձում են այս ա­մե­նը ներ­կա­յաց­նել, որ­պես ռուս­նե­րի ռազ­մա­վա­րա­կան պար­տութ­յուն՝ բրի­տա­նա­կան հե­տա­խու­զութ­յան հիմ­նա­կան ջան­քե­րով: Նաեւ, որ MI6-ը նույն ջա­նա­սի­րութ­յամբ շա­րու­նա­կում է հա­կա­ռու­սա­կան ար­շա­վը, այդ թվում՝ ուկ­րաի­նա­ցի­նե­րի մի­ջո­ցով բուն Ռու­սաս­տա­նում ա­հա­բեկ­չա­կան հար­ձա­կում­նե­րի տես­քով, եւ այս ա­մե­նի հիմ­նա­կան նպա­տակն է Թ­րամ­փի խոս­տա­ցած խա­ղա­ղութ­յու­նը ձա­խո­ղե­լը:

Ի­հար­կե, բրի­տա­նա­կան հե­տա­խուզ­ութ­յու­նը միշտ է գոր­ծում, ընդ ո­րում, նաեւ Թուր­քիա­յի հետ սերտ հա­մա­գոր­ծակ­ցութ­յամբ: Սա­կայն նաեւ չմո­ռա­նանք, թե ինչ ռեալ շա­հեր է Մոսկ­վան հե­տապն­դում սի­րիա­կան տա­րա­ծաշր­ջա­նում: Թիվ 1 նպա­տա­կը Մի­ջերկրա­կան ծո­վում ներ­կա­յութ­յունն է, իսկ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի այս կա­շա­յի մեջ ներ­քաշ­վե­լը, այն էլ՝ ու­նե­նա­լով ուկ­րաի­նա­կան պա­տե­րազմ, մեղմ ասած, ան­ցան­կա­լի է: Այ­սինքն, ե­թե Մոսկ­վան պահ­պա­նի իր բա­զա­նե­րը կամ Մի­ջերկ­րա­կա­նի հատ­վա­ծում այլ բա­զա գտնի, պա­սիվ դի­տոր­դի դե­րը մի բան էլ կա­րող է օգ­տա­կար դառ­նալ: Եվ այն, որ նա­խօ­րեին CNN-ը տե­ղե­կաց­րեց, որ Ռու­սաս­տա­նը սկսել է զոր­քե­րը դուրս բե­րել Սի­րիա­յից՝ տե­ղա­փոխ­ե­լով Լի­բիա եւ կփոր­ձի բա­զա­յա­վոր­վել Բեն­գա­զի նա­վա­հանգս­տում, դա նաեւ ա­մե­րի­կա-իս­րա­յել­յան թե­ւից Մոսկ­վա­յին ուղղ­ված ա­ռա­ջար­կի տեսք ու­ներ: Մ­յուս կող­մից էլ, թուր­քա­մետ ու­ժերն են բա­նակ­ցում ռուս­նե­րին Տար­տու­սում եւ Լա­թա­կիա­յում թող­նե­լու հետ կապ­ված, եւ դա էլ կա­րե­լի է հաս­կա­նալ. Իս­րա­յե­լի հետ հա­կա­մար­տութ­յան դեպ­քում Ռու­սաս­տանն Էր­դո­ղա­նի հա­մար ան­փո­խա­րի­նե­լի դաշ­նա­կից կա­րող է լի­նել: Իսկ ա­հա Կ­րեմ­լից փո­խան­ցե­ցին, որ դեռ բա­զա­նե­րի հետ կապ­ված վերջ­նա­կան ո­րո­շում չու­նեն, իսկ դա նշա­նա­կում է, որ ըն­թա­նում են կու­լո­ւա­րա­յին «բա­զար­ներ»:

­Նաեւ նման հան­գա­մանք հաշ­վի առ­նենք. Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի վրա Մոսկ­վա­յի ծայ­րա­հեղ կենտ­րո­նաց­ման պա­րա­գա­յում մեծ հարց է դառ­նում՝ ի­րա­տե­սա­կան կլի­նի՞ Քուր­դիս­տա­նի ստեղծ­ման ծրա­գի­րը: Այ­սինքն, ե­թե Սի­րիա­յից վերջ­նա­կա­նա­պես հե­ռա­նալ-չհե­ռա­նա­լու հար­ցում Մոսկ­վան շա­րու­նա­կում է ինչ-որ «բա­զար­ներ», ա­պա այս հա­մա­տեքս­տում կա նաեւ այն հար­ցը, թե հա­նուն ին­չի՞ է պատ­րաստ հե­ռա­նալ՝ դրա­նով փաս­տա­ցի Իս­րա­յե­լի (Թ­րամ­փին չմո­ռա­նանք) ա­ռաջ «կա­նաչ լույս» վա­ռե­լով:

Ա­վե­լի ճիշտ, այն տպա­վո­րութ­յունն է, որ Մոսկ­վան ո­րո­շա­կի ազ­դակ­նե­րի է սպա­սում Թ­րամ­փից: Այ­սինքն, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում Ռու­սաս­տա­նի դիր­քե­րի թու­լաց­ման հա­մար­ժեք պա­տաս­խան կա­րող է լի­ներ ուկ­րաի­նա­կան խա­ղա­տախ­տա­կին ամե­րիկ­յան դիր­քե­րի թու­լա­ցու­մը: Պատ­րա՞ստ է Թ­րամ­փը նման «բար­տե­րի», թե­րեւս սա է ամ­բողջ հար­ցը: Թե ինչ վերջ­նարդ­յունք է Մոսկ­վա­յին պետք Ուկ­րաի­նա­յում, ռուս­ա­կան կող­մը պարզ ներ­կա­յաց­րել է: Իսկ ա­հա Թ­րամփն էլ նա­խօ­րեին, բա­ցի Էր­դո­ղա­նին ա­հա­բե­կիչ­նե­րի հո­վա­նա­վոր հռչա­կե­լուց, նաեւ ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յան հետ կապ­ված ո­րո­շա­կի մտքեր հայտ­նեց: Այս­պես, վե­րա­հաս­տա­տե­լով, թե՝ «Մենք փոր­ձում ենք կանգ­նեց­նել Ուկ­րաի­նա­յում սար­սա­փե­լի պա­տե­րազ­մը», նո­րըն­տիր նա­խա­գա­հը նաեւ հայտ­նեց Պու­տի­նի հետ կա­պի մեջ մտնե­լու մտադ­րութ­յան մա­սին: Բա­ցի այդ, որ Կի­եւից ազ­դան­շան­ներ է ստա­ցել Ռու­սաս­տա­նի հետ հա­կա­մար­տութ­յան կար­գա­վոր­ման ցան­կութ­յան մա­սին: Դ­րա­նից զատ, օ­րերս ԱՄՆ Կոնգ­րե­սի Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լատն ըն­դու­նեց 2025 թվա­կա­նի պաշտ­պա­նութ­յան բյու­ջեն՝ ա­ռանց Ուկ­րաի­նա­յին ա­ջակ­ցե­լու դրույ­թի: Ա­վե­լի ճիշտ, այդ դրույ­թը նախ­նա­կան տար­բե­րա­կով կար, բայց այն հան­վել է: Միա­ժա­մա­նակ Թ­րամ­փը հայ­տա­րա­րում է, որ պաշ­տո­նի անց­նե­լով, կար­գե­լի Կիե­ւին ա­մե­րիկ­յան զեն­քով հար­վա­ծել ՌԴ տա­րած­քին եւ այլն:

Այ­սինքն, ո­րո­շա­կի ազ­դակ­ներ Թ­րամ­փի կող­մից այս պա­հին էլ Մոսկ­վան ու­նի: Սա­կայն «Պու­տի­նի հետ կա­պի մեջ մտնե­լը» դեռ չի նշա­նա­կում, որ հա­մա­պա­տաս­խան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ կլի­նեն: Բայց ե­թե Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում Մոսկ­վան դեռ զի­ջե­լու բան ու­նի, ա­պա Թ­րամ­փը, թե­րեւս, հաս­տատ կգնա նման գոր­ծար­քի:

­Կարճ ա­սած, մի­գու­ցե MI6-ը Մոսկ­վա­յին ո­րո­շա­կի դիր­քա­յին հար­ված հասց­րեց: Դա հաս­կա­նա­լի է՝ բրի­տա­նա­ցի­նե­րը փոր­ձում են խա­ղար­կել Թուր­քիա­յի սցե­նա­րը, ո­րը, նկա­տենք, ու­ղիղ հա­կա­սութ­յան մեջ է Քուր­դիս­տա­նի ստեղծ­ման՝ Թուր­քիա­յի հա­մար մա­հա­ցու ծրագ­րի հետ: Բայց մեկ գլխա­վոր խնդիր բրի­տա­նա­ցի­նե­րը չլու­ծե­ցին. Ա­սա­դը, որ­պես Սի­րիա­յի լե­գի­տիմ նա­խա­գահ (նա այդ­պես էլ պաշ­տո­նա­պես հրա­ժա­րա­կան չտվեց), այս պա­հին Ռու­սաս­տա­նում է: Այ­սինքն, Մոսկ­վան կա´մ­ իր բա­զա­նե­րը չհա­նի՝ գոր­ծակ­ցե­լով, ա­սենք, Թուր­քիա­յի հետ, կա´մ մ­տա­ծի Ի­րա­նի հետ միա­սին Ա­սա­դի ռես­տավ­րա­ցիա­յին հաս­նե­լու մա­սին, հաշ­վի առ­նե­լով, որ սի­րիա­կան ներ­կա ի­րա­վի­ճա­կը նաեւ Թեհ­րա­նի հա­մար է լուրջ խնդիր, դեռ այս պա­հին էլ կա­րող է մնալ սի­րիա­կան խա­ղա­տախ­տա­կի հիմ­նա­կան խա­ղա­ցող­նե­րից մե­կի դիր­քե­րում: Իսկ դա պետք է որ Թ­րամ­փը բա­վա­րար հիմք հա­մա­րի խո­շոր գոր­ծար­քի հա­մար: Ա­ռա­վել եւս, որ Թ­րամ­փի հա­մար հիմ­նա­կան պա­տե­րազ­մա­կան ուղ­ղութ­յու­նը ե­ղել եւ մնում է Չի­նաս­տա­նը, ո­րին ուկ­րաի­նա­կան ներ­կա հա­կա­մար­տութ­յու­նը, ի­հար­կե, լրջո­րեն խան­գա­րում է:

https://iravunk.com/sim/?p=300656&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը