Ավինյա՛ն, «դուխո՛վ». ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ո՞վ է ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ եւ ինչո՞ւ է ՀՀ քաղաքացու վճարած հարկերի հաշվին մեկնում գործուղումների, կառավարությունում աշխատասենյակ զբաղեցնում: Որքան էլ զարմանալի է, բայց այս հարցերն արդեն երկու օր է հնչում են սոցցանցերում ու տարբեր հարթակներում: Իսկ պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը «փուռը» տվեց նրան՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարելով, որ Աննա Հակոբյանի հետ ո՛չ զագսավորված է, ո՛չ էլ եկեղեցով ամուսնացած: Ի՞նչ կարգավիճակով է նա ապրում Նիկոլ Փաշինյանի հետ, սա, իհարկե, մեզ ամենաքիչն է հետաքրքրում, բայց փաստենք, որ այլեւս մեծ մեղք կլինի Աննա Հակոբյանին առաջին տիկին անվանել, լավագույն դեպքում նրան կարելի է համարել՝ Նիկոլի հետ համատեղ ապրող կին, ինչպես ռուսներն են ասում՝ «сожителница»:

Իսկ ահա Երեւանի քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆՆ իրեն դրել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի տեղը: Ի զարմանաս մեզ, նա ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարել է, թե բա՝ միայն փողի գողը չէ, որ գող է, հողի գողը նույնպես գող է: Մոտավորապես՝ նույնը տեւական ժամանակ է ասում է Էդգար Ղազարյանը Նիկոլ Փաշինյանի հասցեին. «Հայրենիքի գող»: Բայց ով կսպասեր չէ՞, որ նման հայտարարություն կարող է հնչել հենց Ավինյան Տիգրանի շուրթերից: Ասելը որն է, սա իրականում խոստովանություն է՝ հանցագործության մասին: Չէ որ Ավինյանի  շեֆն ու իրենց ողջ ՔՊ-ական թայֆան ամենամեծ հողի գողերն են: Դե ինչ, եթե 2018-ին Նիկոլի հետ ձեռք ձեռքի տված Հայկ Մարությանը կարող է ընդդիմադիր լինել՝ քաղաքապետի աթոռից զրկվելուց հետո, ո՞վ է ասել, որ Ավինյան Տիգրանից «ընդդիմադիր» դուրս չի գա: Այնպես որ, Ավինյա՛ն, «դուխո՛վ»:

Եթե կարծում եք, թե մեր երկրում էլ ոչինչի վրա պետք չէ զարմանալ, ուրեմն՝ դե բռնվեք: Ազգային ժողովի պատգամավոր, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ գիրք է գրել՝ «Երկրի իրական կողմը» վերնագրով: Նա իր ֆեյսբուքյան էջում մի հատված է հրապարակել գրքից, որտեղ գրված է. «Շանթահարված էի, բայց հասկացա իմ մեղքի սահմռկեցուցչության աստիճանը։ Գարնան ցեխոտ կոշիկներով (ինչքան էլ շրջանցում էի ջրափոսերն ու ցեխոտ հատվածները) մտա ուրիշի հոգու մեջ, ուրիշի ներաշխարհ, խիստ անձնական տիրույթ, փշրեցի մի աշխարհ…»: Ասե՞ք, որ մեզ մենակ գրող Աղազարյանն էր պակասում՝ կատարյալ գժանոցում մեզ զգալու համար: Չնայած դեռ մի ասեք՝ սպասենք, թե ՔՊ-ից հեռացված մյուս պատգամավորը՝ Հակոբ Ասլանյանը երբ է առնվազն աքրոստիկոսներ սկսելու գրել՝ ասենք, նախկին գործընկերների անուն-ազգանուններով:

Մի զարմանալի, թեպետ ավելի ճիշտ՝ սահմռկեցուցիչ իրողություն էլ հայտնի դարձավ Գումի շուկայի ՄՍԱՎԱՃԱՌՆԵՐԻ ձերբակալության հետ կապված: Պարզվում է՝ 8 ձերբակալվածներից երեքը նույն ընտանիքի տղամարդիկ են եղել՝ ինքնահրկիզման փորձ արած հայրը` երկու որդիների հետ: Հոր պատիվը պահած երկու որդուն էլ հետը՝ ոստիկանությունը տարել ու երեք օր մի ընտանիքի բոլոր տղամարդկանց ազատազրկել է: Ու պատճառը եղել է այն, թե իրենց վաճառած մսի կովի մորթը  սպանդանոցում չեն արել: Պատկերացնո՞ւմ եք, մի ընտանիքից երեք հոգու դատում էին, որոնց դատական նիստերը մեկը մյուսին էր հաջորդում: Ահա, թե ինչ է կատարվում «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում:

Զարմացած է «Իրավունք»-ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում