Պետաշխատողները «կատաստրոֆիկ» չեն վստահում իրար․ Խուճապ՝ համակարգի ներսում

Հասարակություն

Պետծառայողները վախենում են ալկոհոլային խմիչքներից։ Ուտելիքներ և խմիչքներ մատուցող առևտրային հիմնարկներում, այլ կերպ ասած՝ ռեստորաններում եւ խնջույքի այլ վայրերում պետական պաշտոնյաները սկսել են ներկայանալ իրենց ծոցում պահած ալկոհոլի շշերով, կատեգորիկ մերժում են հատկապես սափորով մատուցվող թորած օղիները։

 

Euromedia24.COM-ի աղբյուրը, ով պետական համակարգի բազմամյա ծառայող է, յուրահատուկ դրվագներ է պատմել այսօրվա չինովնիկների նոր կենսակերպից, ասում է՝ համատարած ստուգում կամ «վարակում են» իրար, վստահության դեֆիցիտ կա ամբողջ իրավապահ ու պետական կառավարման համակարգում՝ թմրանյութերի ակտիվ տարածման պատճառով։

 

« Հիմա մենք ամեն տեղ չենք գնում, ամեն հարսանիքի, կնունքի հրավերի հետևից չենք վազում, հարցեր կան․․․ իսկ եթե անգամ գնում ենք, նկատել եմ՝ տղերքը թույլ չեն տալիս, որ մատուցողը կամ սեղանակիցը բերի բացած օղի լցնի իրենց բաժակները, հատկապես քաշած օղին է շատ վտանգավոր, վախեր կա բան կա․․․ ի՞նչ իմանաս՝ ի՞նչ կարան սարքեն գլխիդ» - իրավիճակն այսպես է նկարագրում մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ Կառավարության բարձր օղակից իրենց կարծիքով կա հրահանգ՝ ստուգել համակարգում աշխատող բոլոր-բոլորին՝ պարզելու թմրանյութերի համատարած օգտագործման մասին տարատեսակ լուրերը։

 

Իսկ, թե ինչու՞ են սկսել չվստահել նաև սեղանակիցներին, ասում է՝ «Կարա հենց գործընկերդ գլխիդ սարքի ու հաջորդ օրը նավոդկա տա վրեդ, կանչի գան սյուրպրիզ անեն սենյակդ մտնել-անալիզ վերցնելով»։

 

Այսինքն հիմա կա նաև այդպիսի հրահա՞նգ, հետաքրքրվեցինք մեր զրուցակցից, հաստատեց, որ այո՛, - «Պարբերաբար տհաճ անակնկալ այցերով մտնում են հատկապես իրավապահների մոտ, Քննչականի տղերքն են թիրախում» - ասում է զրուցակիցը։

 

Նկատենք, մերօրյա պետական կառավարման համակարգում կան և՛ թմրանյութ օգտագործողներ, և՛ տարածողներ, դա արդեն փաստել է ինքը՝ ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանի վերջին աղմկահարույց ելույթներից մեկը՝ ԱԺ ամբիոնից։ 2 ամիս առաջ ՆԳ նախկին նախարարը խոստովանեց իր թուլության մասին՝ Հայաստանում 47 ոստիկան թմրամիջոց օգտագործելու բացահայտված դեպքով հեռացվել է աշխատանքից։

 

Հիշենք, նաև քննիչների մասին երկու տարի առաջ արված բացահայտումները, ՔԿ քննիչներն ըստ մամուլի՝ իրենք էին դարձել թմրանյութ շրջանառողներ։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում