Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները հանդիպել են հայ համայնքի հետ․«Գանձասար» շաբաթաթերթի խմբագիրը բացառիկ մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

«Հալեպն ամբողջությամբ ընդդիմության վերահսկողության տակ է, ծայրամասերում շրջաններ կան, որ քրդական ներկայություն է այնտեղ: Բոլորը սպասում են, թե ինչպես է զարգանալու քաղաքական պատկերը: Այս պահին տնտեսական դժվարություններ կան, մարդիկ իրենց բնականոն աշխատանքին չեն անցել: Բայց վաղվանից արդեն կսկսեն գործել բուհերը, դպրոները, կամաց-կամաց իրավիճակը փոխվում է դեպի բնականոն ընթացք։ Այս պահին Հալեպի օդանավակայանները դեռ փակ են, բայց քաղաքի ներսում կյանքը նորից սկսում է եռալ, բացվել են աշխատատեղերը։ Երկուշաբթի օրվանից արդեն կսկսեն գործել նաեւ հայկական դպրոցները բոլոր սիրիական համայնքներում»,- «Իրավունքի»  հետ  զրույցոմ ասաց  Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը, ընդգծելով․

-Թե առաջիկայում ինչ զարգացումներ կլինեն չենք կարող ասել, առայժմ հանդարտություն է, անշուշտ մարդիկ կան, ովքեր ցանկանում են մեկնել օդանավակայանները բացվելուն պես, բայց մեկնել ցանկացողների թիվը շատ փոքր է։ Հիմնականում այնպիսի ընտանիքներ են ուզում գալ Հայաստան, ովքեր Հայաստանում տուն են, տնտեսապես, ֆիննանսապես կայուն են, մեծամասնությունը չի ցանկանում վերադառնալ հայրենիք, ուզում են ապրել իրենց ստեղծած օջախում։

-Իսկ հայ համայնքի նկատմամբ կա՞ ներկա կառավարիչների մոտ բացասական վերաբերմունք։

-Բացարձակ, ընդհակառակը, ընդդիմության ներկայացուցիչները հանդիպել են քրիստոնյա եւ հայ համայնքի հետ, վստահեցրել են, որ իրենք կոնկրետ ժողովրդի հետ խնդիր չունեն եւ, որ մարդիկ ինչպես ապրել են այնպես էլ կարող են շարունակել ապրել։ Արդեն գործում են հայ եկեղեցիները, վարժարանները, խանութները։ 

- Որքա՞ն հայ կա Հալեպում։

-Ճշգրիտ թվեր չունենք, որովհետեւ վաղուց մարդահամար չի անցկացվել։ Ընդհանուր Սիրիայում կա 40 հազար հայ պլյուս-մինուսով։ 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում