«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Տեղի է ունեցել մեծ առեւտուր, որից անմասն չի մնացել անձամբ Ասադը․Էստուկյանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյան «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Սիրիայում թուրքական հաղթարշավին փաստում է․

-Անգամ Թուրքիայի լրջագույն պաշտոններ զբաղեցրած անձանց համար էր զարմանալի այն ինչ կատարվեց Սիրիայում օրեր առաջ։ Թե ինչպես Ռուաստանը հրաժարվեց Ասադի իշխանությունից, ինչ եղավ, որ Իրանը չդիմադրեց, եւ վերջապես ինչը զսպեց Սիրիայի պետական բանակին, որը առանց մի փամփուշտ օգտագործելու հանձնեց Դամասկոսը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն ունեն միայն ՌԴ, Թուրքիան եւ ինքը Ասադը, ով բառացիորեն հանձնվեց։ Ակնհայտ է, որ տեղի է ունեցել մեծ առեւտուր, այո Սիրիրայի ահաբեկչական խմբավորումները մշտապես եղել են Թուրքիայի հովանու ներքո՝ զենք-զինամթերքով, վարձկան ակաբեկիչներով, բայց, որ կկարողանար միայնակ Թուրքիան նման արդյունքի հասնել դա, իհարկե, զավեշտի ժանրից է։ Ցավալին այն է, որ այս մեծ սակարկության արդյունքում ճանապարհ է հարթվել Իսրայելի համար, ով այս պահին շարունակում է տարածքների նվաճումը, նա արդեն 20-25 կիլոմետր հեռավորության վրա է Դամասկոսից։

-Պարոն Էստուկյան, Էրդողանը հայտարարեց, որ պետք է ամեն բան անի, որպեսզի պահպանվի Սիրիայի տարածքային ամբողջականությունը, կհաջողի՞ այդ հարցում Թուրքիան։

-Թուրքիան առաջին իսկ օրերից խոսում է Սիրիայի տարածքային ամբողջականության մասին, բայց ակնհայտ է, որ հենց իր դաշնակիցները այդքան էլ համակարծիք չեն Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման հետ։ Ընդհակառակը, նրանք կողմնակիցեն Սիրայի տարանջատմանը, որովհետեւ այդ տարանջատման պայմաններում տեղ կգտնեն նաեւ քրդական իշխանությունները, ինչ անհանգստացնում է Էրդողանին։

-Իսկ ի՞նչ են խոսում Թուրքիայում հայ-ադրբեջանական հարաբերությունների, մասնավորապես խաղաղության պայմանագրի մասով։

-Ակնհայտ է, որ Թուրքիան բացառապես այս պահին մաղթանքներից այն կողմ չի գնում,  նա պարբերաբար հույսեր է հայտնում, որ լավ պայմաններ են ստեղծվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար, բայց անգամ իր համախոհներն են այդ հույսերին՝ անլուրջ վերաբերում, քանի որ ոչ մի լավ առաջընթաց էլ չկա, շոշափելի ոչ մի ձեռքբերում չկա։

-  Պարոն Էստուկյան, կա կարծիք, որ օգտվելով տարածաշրջանային լարված իրավիճակից հնարավոր է Ադրբեջանը հարձակվի ՀՀ-ի վրա՝ նպատակ ունենալոև գրավվելու այդքան երազած Զանգեզուրը։ Ինչքանո՞վ եք հավանական համարում այդ սցենարի իրագործում այս պահին։

-Ներկա պայմաններում հավանական չեմ համարում նման կանխատեսումները, այո, ճիշտ է ամբողջ աշխարհն է այսօր խառնված, բայց այս պահին էսկալացիայի գնալը ձեռնտու չէ Ադրբեջանին իր հետանքներով։ 

-Տեղի հայ համայնքը ինչպե՞ս է արձագանքում ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումներին։

-Ոչ միայն այսօր, այլ առհասարակ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Թուրքիայի հայ համայնքը շատ լուրջ մտահոգություններ ունի Հայաստանում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ, անգամ իշխանափոխության ջանքերը այստեղ մտահոգութան տեղ գտան։

-Այսինքն տեղի հայ համայնքը սատարո՞ւմ է գործող ղեկավարությանը։

-Այսպես ասեմ Թուրքիայի հայ համայնքի ցանկությունը ՀՀ բնականոն զարգացումն է, կայուն զարգացումը։

-

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան