Ոստիկանները թող «ԳՈՒՄ»-ի շուկայում ցուցաբերած եռանդով, նեոնացիստական շարժման դեմն առնեն. Ալլա Հակոբյան

Ներքաղաքական

Ինչպես նշել էինք, հայ նացիստական «Հոսանք» ​​կազմակերպության անդամները պատրաստվում են իրենց առաջին համաժողովին, որտեղ, ըստ էության, կխոսեն հայկական «ռեյխը»​​ կառուցելու իրենց ծրագրերի մասին: Այն նախատեսված է «Էլիտ-պլազա բիզնես կենտրոն»-ում՝ դեկտեմբերի 18-ին: Թե ինչո՞ւ են նրանց տարածք տրամադրել, «Իրավունք»-ը փորձեց պարզել բիզնես կենտրոնից: Մեզ վստահեցրին, որ կոնֆերանսի բովանդակային մանրամասնություններից տեղյակ չեն, «Հոսանք»-ի դետալային գործունեությանը՝ եւս: Այդուհանդերձ, խոստացան ուսումնասիրել եւ հավելյալ դիրքորոշում հայտնել ավելի ուշ՝ հավաստիացնելով, որ կենտրոնն ունի արժեհամակարգային սկզբունքներ, որոնք կարեւոր են:

Ավելի ուշ կրկին կապ հաստատեցինք «Էլիտ-պլազա բիզնես կենտրոն»-ի հետ՝ հետաքրքրվելով, թե որքանով է իրենց արժեհամակարգային սկզբունքների մեջ տեղավորվում ֆաշիստական կազմակերպությանը տարածք տրամադրելը: 

«Ես ուսումնասիրեցի, բայց event-ն արդեն մենք վերցրել ենք, կանխավճարը փոխանցված է, այսինքն՝ իր բնականոն հունով պետք է համաժողովը տեղի ունենա, այլ փոփոփություն անել մենք չենք կարողանա: Մեր խնդիրը տարածքը տրամադրելն է, տրամադրել ենք», - ահա այսպես արձագանքեց մեզ բիզնես կենտրոնից Մարի անունով մենեջերը: Իսկ ղեկավարությունը բիզնես կենտրոնի մեկնաբանություն չունի: 

Այսպիսով՝ գնդակն իրավապահների դաշտում, թե որքանով նրանք սկզբունքայնություն կդրսեւորեն ու կառաջնորդվեն երկրի ազգային շահերով: Այս առումով «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման կանանց խորհրդի նախագահ ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ գրում է. «Ուժերդ միայն մսավաճառների վրա է պատում... Անչափ ուրախ կլինեի, եթե ՀՀ իշխանությունները նեոնացիստական' այս շարժման գործունեության դեմն առնեին գոնե ԳՈՒՄ-ի շուկայի մոտ ոստիկանների ցուցաբերած եռանդով...»:

Հիշեցնենք, որ խոսքն ԱՄՆ քաղաքացի Հայկ Նազարյանի առաջնորդած «Հոսանք»-ի մասին է, որը հանրությանը հայտնի դարձավ 2024-ի հունվարի 1-ին, երբ Երեւանի կենտրոնում երթ անցկացրեցին՝ ֆաշիստական սվաստիկայով, դրոշներով, հիտլերյան ժեստերով, ապա Գարեգին Նժդեհի արձանի մոտ զուգահեռներ տարան հերոսի եւ ուկրաինացի նացիստական դահիճ Ստեփան Բանդերայի միջեւ (ընդգծենք, որ Նժդեհն ու Բանդերան ընդամենը մեկ ընդհանրություն ունեն՝ ծնվել են նույն օրը՝ հունվարի 1-ին): Ընդ որում՝ այս ամենն ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա տեղի է ունենում իրավապահ մարմինների ու իշխանության՝ լուռ համաձայնությամբ: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)