«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Արագ սնունդին օրգանիզմն արձագանքում է նույն կերպ, ինչպես վարակներին․ գիտնականներ

Հասարակություն

Արագ սնունդը ներկայում շատ տարածված է, քանի որ թույլ է տալիս շատ արագ հագեցնել քաղցն ու ավելորդ ժամանակ չվատնել սննդի պատրաստման վրա։ Բացի այդ, արագ սննդի ցանցերն առաջարկում են վնասակար, սակայն միևնույն ժամանակ բավական համեղ մթերք, ինչը նույնպես գրավում է հաճախորդներին։ Սակայն, այնուամենայնիվ, մասնագետները պարբերաբար հիշեցնում են նման սննդի վնասակարության մասին՝ հորդորելով խուսափել դրանից և պատրաստել սնունդն ինքնուրույն։

Նման վնասակար հատկություններից մեկը կարող է լինել այն, որ օրգանիզմն արագ սննդին կարող է արձագանքել նույն կերպ, ինչպես վտանգավոր վիրուսներին կամ վարակներին, ինչը հետազոտությունների արդյունքում ապացուցել են բրիտանացի գիտնականները։ Վաղուց է հայտնի , որ արագ սնունդը հարուստ է կազմվածքի ու առողջության համար վնասակար կալորիաներով և վնասակար տարրերով ու միաժամանակ չի պարունակում օրգանիզմի համար որևէ օգտակար նյութ։ Ավելին՝ այն հանգեցնում է ճարպակալման ու բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների և անգամ քաղցկեղի զարգացման հավանականությունը, ինչի պատճառով էլ համարվում է խիստ վնասակար առողջության համար։ Սակայն այժմ գիտնականները պարզել են, թե ինչով կարող է պայմանավորված լինել օրգանիզմի վրա արագ սննդի ունեցած նման վնասակար ազդեցությունը։

Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են հեղինակավոր Cell պարբերականում, ցույց տվել, որ արագ սնունդը մարդու օրգանիզմի կողմից կարող է ընկալվել որպես ախտածին տարր, վարակ կամ վիրուս։ Գիտափորձերի ընթացքում գիտնականները լաբորատոր մկներին մեկ ամիս կերակրել են ճարպերով, շաքարով ու աղով հարուստ սննդով՝ միաժամանակ նրանց սննդակարգից բացառելով թարմ մրգերը։ Պարզվել է՝ որ նման սննդակարգը հանգեցրել է մկների արյան մեջ իմունային բջիջների մակարդակի կտրուկ բարձրացման, իսկ օրգանիզմը նման կերպ է արձագանքում վարակների հարձակմանը ենթարկվելու դեպքում։ Սա նշանակում է, որ արագ սնունդն օրգանիզմի կողմից ընկալվում է որպես վարակ, ինչին ի պատասխան բորբոքային ռեակցիա է ի հայտ գալիս։

Մարդու իմունային համակարգը կարող է հիշել այն արձագանքը, որն ի հայտ է գալիս ի պատասխան վարակին, ինչը նշանակում է, որ ժամանակի ընթացքում կանոնավոր արագ սնունդ օգտագործելու դեպքում օրգանիզմը սովորում է նման արձագանքով «դիմավորել» նման սնունդը։ Ընդ որում՝ նման դեպքում առողջ սննդակարգին վերադառնալը շատ ավելի դժվար է լինում, ինչն էլ ավելի է վատթարացնում վիճակը։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան