«ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՕԽ-ԻՆ ԻՆՁ ԿՏԵՍՆԵՔ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՀՐԱՁԻԳ, ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ ԷԼՄԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Սպորտ

Հայաստանի առաջատար հրաձիգ, Տոկիո - 2020 և Փարիզ - 2024 Օլիմպիական խաղերի մասնակից ԷԼՄԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ արծաթե մեդալ է նվաճել Լեհաստանում կայացած «Polish Open Kaliber» միջազգային մրցաշարում։ Iravunk. com -ի մարզական թղթակցի հետ զրույցում Էլմիրան այսպես մեկնաբանեց իր նվաճումը.

- Որակավորման փուլը հաղթահարեցի 573 միավորով և երկրորդ տեղով անցա եզրափակիչ։ Եզրափակչում խոցեցի 234,7 միավոր և նվաճեցի արծաթե մեդալ։ ՕԽ-ից հետո սա իմ առաջին մեդալն էր միջազգային մրցաշարում։ Շատ հետաքրքիր էր, կարոտել էի մրցումային պրոցեսը, կրակելը։

- Էլմիրա, այս տարի մասնակցեցիք Փարիզի Օլիմպիական խաղերին, հետաքրքիր է, ինչ տվեց Ձեզ այս ամենահեղինակավոր մրցաշարը։

- Փարիզի ՕԽ-ն ինձ տվեց մեծ ճանապարհ, որով ես հաճույքով եմ անցել, տվեց մեդալներ, հաջողություններ, սովորելու լիքը դասեր, որոնք ես քաղել եմ։ Չեմ կարծում, որ Փարիզ 2024-ին պետք է վերաբերվել որպես իմ մարզական ճանապարհի վերջ։ Ինձ համար Փարիզի ՕԽ-ն մեծ ճանապարհի մի հատվածն էր, որը հաղթահարելուց հետո նկատեցի, թե իմ առջև որքան ավելի մեծ սարեր են բացվում։ Ու այս ճանապարհն անցնելուց հետո միայն կարող ես շանս ունենալ ավելի մեծ սարեր բարձրանալու։

- Փարիզում ընդամենը 1 միավոր պակասեց Ձեզ, եզրափակիչ փուլ հասնելու համար։

- Որքան էլ շատերին թվա, թե իմ արդյունքը ցածր էր, բավարար չէր, որ չեմ հաղթահարել որակավորման փուլը, ես մրցման ժամանակ տեսել եմ, թե որքանով եմ պատրաստ, թե որքան ճիշտ եմ օգտագործում նախորդ մրցաշարերում թույլ տված սխալներս ու որքան ճիշտ եմ գտել դրանց լուծումները։ Այս ամենը Փարիզի մրցահարթակում մրցելույթիս ժամանակ տեսնելով հասկացել եմ, որ իմ նպատակները շատ ավելի մեծ են ու հեռանկարային։ Ավելի շատ եմ համոզվել, որ պատրաստ եմ անել ավելին։ Արդյունքս վատը չէր, չէի ասի առավելագույն էր, բայց ցածր էլ չէր, եզրափակիչ մտնելու համար նորմալ արդյունք էր։ 2028 թվականի Լոս Անջելեսի ՕԽ-ին անպայման կտեսնեք ինձ։

- Շնորհակալություն, Էլմիրա, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ շատ զգացված եմ, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում