«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Զավենիչի համար էական չի՞՝ հայ կա, թե չկա. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Երեւանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումում՝ ՀՀ արտաքին գործերի նախարար ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ նշել է, որ նախորդ տարի ցեղասպանություն է իրագործվել՝ նկատի ունենալով Ադրբեջանի հարձակումը Արցախի Հանրապետության վրա։ Զարմացած եք չէ՞, մենք էլ, բայց հարցն այն է, որ մի քանի օր առաջ նույն Արարատ Միրզոյանը Մալթայում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մի ծպտուն չհանեց Ադրբեջանի իրականացրած ցեղասպանության, էթնիկ զտման, արցախցիների հետ վերադարձի արդարացի պահանջի, Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների մասին: Հետեւաբար, կա՛մ Միրզոյան Արոյի մոտ «раздвоение личности» է, կա՛մ երկրի ներսում առյուծ է կտրում, դրսում՝ կատու էլ չի: Եթե ՄԱԿ, ԵԱՀԿ եւ մյուս միջազգային հարթակներում այս մասին չեք խոսում, բա էլ քանի՞ կոպեկի արժեք ունի Երեւանում անցկացվող միջոցառմանը բլբլալը:

Զարմանալի ջանասիրությամբ «Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆԸ շարունակում է սազն առած Արեւմուտքի գովքն անել, բայց արդյունքում արդեն լրիվ աբսուրդի ժանրի է հասել: Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանը վերջինիս հարց է ուղղում. «Արեւմուտքը հայտարարեց, որ Ղարաբաղը չի հայաթափվի. մենք թույլ չենք տա, բայց տեսանք այն, ինչ եղավ»: Արամ Զավենիչը պատասխանում է. «Ղարաբաղի խնդիը, ընդհանուր համատեքստում, տարբերվում է... »: Ղազարյանը շարունակում է. «Բայց հայտարարել էին... »: Նա էլ, թե՝ «Հայտարարեց, որ թույլ չենք տա... եւ իրենք շարունակում են... »: Պետրոս Ղազարյանը վերջին ճիգերով փորձում է պարզել. «Շարունակում են թույլ չտա՞լ... », Զավենիչն էլ, թե՝ շարունակում են, այո՛, թույլ չտալ: Պետրոսը տալիս է վճռական հարվածը. «Բայց այնտեղ հայ չկա... », ինչին ի պատասխան արձագանքում է. «Դա էական չի՝ հայ կա, թե չկա»: Վարագույր…

Իսկ ՔՊ-ական գյումրեցի պատգամավոր ԿԱՐԵՆ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ, որն առաջադրվել էր ներՔՊական ընտրություններում որպես քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, հայտարարել է, որ հաշտ է որոշման հետ: Խոսքն այն մասին է, որ ինքը պարտվել է: «Բնակչություն թվաքանակով Հայաստանի ամենամեծ մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարզային կազմակերպության ղեկավարը սեփական քաղաքում իր թիմակիցների շրջանում 200 հոգու վստահություն չի վայելում, բայց կոչվում է Ազգային ժողովում գյումրեցի պատգամավոր։ Սա իրեն չի խանգարում արյան, մազի եւ մեզի մեջ թմրանյութի քանակի նշաձողը բարձր պահելու եւ տարբեր սկանդալային պատմությունների մեջ հայտնվելու համար», - արձանագրում է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար էդգար Ղազարյանը։ Համաձայնեք, որ այս ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ:

Սոցցանցում հետաքրքրական հարց է բարձրացնում գրող ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻՆ: Նա մասնավորապես գրել է. «Ո՞նց ա լինում, որ ամբողջ կյանքը գեյերի քարոզ անող, գեյերի իրավունքները պաշտամունք հռչակած Ալենը Աղազարյան Հովոյին գեյ լինելու համար ուզում է խեղդել։ Բացատրեք հիմա, իմաստուններ ողջ աշխարհի։Համ էլ եթե էդ սկզբունքով առաջնորդվեն, իրենց թիմի գերզգալի մասը գեյ ու լեզբի են, իրար խեղդելով պիտի ինքնաոչնչանան»։ Ի՞նչ ասես, մեղա-մեղա՛…

Զարմացած է «Իրավունք»-ը 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան